Рубрика: Մայրենի

Ալպիական մանուշակ. Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիս քաղաքում: Մանկության տարիները անցել են զարհուրելի չքավորության մեջ: Հայրը եղել է հանդապահ…


Նովելում Բակունցը նկարագրել է Հայաստանի պատմությունը, բնությունը, նրա մարդկանց ու արվեստը: Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ ամպերին հասնող լեռներով և դրանց մեջ գտնվող միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Այդ լեռներին հյուր են գալիս մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում, որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը…
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Կինն, առանց աղաղակի, ցավից գալարվում է…

Նովելը կյանքի մասին էր: Այն կյանքի, որը լի է գաղտնիքներով, այն գաղտնիքների, որոնց մեջ ամենամեծ գեղեցկությունն է թաքնված: Նովելում արտացոլված բնության տեսարաններն այնքան պատկերավոր էին, որ հագենալ չէր լինում, ամեն ինչ աչքիդ առաջ էր գալիս, այդ գեղեցկությունը, այդ պարզությունն ու շքեղությունը… Բակունցը հոգսաշատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ, նմանեցնում իրար միմյանց հնազանդությամբ, պարզությամբ ու գեղեցկությամբ: Կնոջ ամուսնու արարքն ուներ իր արդարացումները: Տպավորություն էր, թե հենց կնոջը թաքցնելու նպատակով էլ գնացել էին հեռուներում ապրելու: Հետաքրքրությունը նաև նրանում է, որ Բակունցը անգամ հոգսաշատ լինելն է գեղեցիկ ներկայացնում, գեղեցկության դրսևորում համարում, ինչին, իհարկե, չեմ կարող չհամաձայնել: Նովելն իսկապես շատ սիրուն էր, հագեցած ու անկեղծ:

Рубрика: Քիմիա

Ածխածին. Հետազոտական աշխատանք

Ածխածնի քիմիական նշանը C – ն է: Ատոմային թիվը 6 – ն է, ատոմային զանգվածը ` 12,011: Ածխածինը երկրորդ պարբերության 4 – րդ խմբի տարր է:  Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s²p²։ Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ 4 և 2։

Ածխածին - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այն մարդուն հայտնի է անտիկ ժամանակներից: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ածխածինն ազատ վիճակում տարածված է ալմաստի, գրաֆիտի, ածուխների ձևերով: Միացությունների ձևով այն գտնվում է նավթային կուտակումներում, օդում` ածխաթթվական գազի (CO2), իսկ Երկրի ընդերքում՝ կարբոնատների ձևով. կալցիումի կարբոնատը (CaCO3) առաջացնում է մարմարի, կավճի և կրաքարի կուտակումներ:

Մեծ քանակությամբ ածխածին են պարունակում բուսական ու կենդանական օրգանիզմները: Բույսերի համար ածխածնի հիմնական աղբյուրը ածխաթթվական գազն է, քանի որ բույսերն իրենց զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերն արևի ճառագայթների ազդեցությամբ սինթեզում են (այդ շարժընթացը կոչվում է լուսասինթեզ) ածխաթթվական գազից և ջրից, իսկ կենդանիներն ածխածինն ստանում են բույսերից` դրանցով սնվելով:

Գրաֆիտն ու ալմաստն ածխածնի բնական, իսկ կարբինը, պոլիկումուլենն ու ֆուլերենը արհեստական եղանակով ստացված տարաձևություններն են:

Գրաֆիտը մուգ մոխրագույն, անթափանց, շոշափելիս յուղոտ, մետաղական փայլով, դժվարահալ, մեծ ջերմա- և էլեկտրահաղորդականությամբ նյութ է: Գրաֆիտն ունի ատոմային բյուրեղացանց, որտեղ ածխածնի ատոմները դասավորված են զուգահեռ շերտերով: Շերտերի միջև կապը բավական թույլ է, այդ իսկ պատճառով գրաֆիտը հեշտությամբ շերտատվում է. մատիտով նկարելիս նրա թեփուկը պոկվում, մնում է թղթին: Այսինքն` մատիտ ունենալու համար մենք պարտական ենք գրաֆիտին: Գրաֆիտի խոշոր հանքավայրեր կան Ուկրաինայում, Ռուսաստանում (Ուրալ, Արևելյան Սիբիր), Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Մեքսիկայում: Գրաֆիտը կիրառվում է հրթիռաշինության, մետաղաձուլության, քիմիական մեքենաշինության մեջ, էլեկտրատեխնիկայում և միջուկային տեխնիկայում:

Կարբինը ստացվել է 1960 թ-ին Ռուսաստանում, ավելի ուշ հայտնաբերվել է բնության մեջ: Այն մուգ մոխրագույն, մանրաբյուրեղ փոշի է: Ունի գծային կառուցվածք, որտեղ ածխածնի ատոմները հաջորդականորեն միացած են միակի և եռակի կապերով: 

Պոլիկումուլենը ստացվել է 1969 թ-ին ` դարձյալ Ռուսաստանում: Այն մուգ դարչնագույն փոշի է: Ունի գծային կառուցվածք, որտեղ ածխածնի ատոմները միմյանց միացած են կրկնակի կապերով: Կարբինն ու պոլիկումուլենը կիսահաղորդիչ են և օժտված են լուսահաղորդականությամբ:

Ֆուլերենները (C60, C70, C76 և այլն) ստացվել են 1985 թ – ին ԱՄՆ-ում: C60 ֆուլերենի մոլեկուլը նման է ֆուտբոլի գնդակի: Ֆուլերեններն այդպես են կոչվել ի պատիվ ամերիկացի ճարտարապետ Ռ. Ֆուլերի, որն առաջինն է անգարները կառուցել այդ տիպի գմբեթների ձևով, որոնց մակերևույթները կազմված են զանազան հնգանկյուններից և վեցանկյուններից:

Ալմաստը բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս։ Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը։ Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար։ Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ։

Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ։ Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից։

Բնության մեջ ածխածնի շրջապտույտին մասնակցում են կենդանի օրգանիզմները: Ցամաքային և ջրային բույսերը լուսասինթեզի շնորհիվ կլանում են մթնոլորտում ու ջրային ավազանում պարունակվող ածխաթթվական գազը և սինթեզում ածխաջրեր: Կենդանիներն իրենց հերթին, սնվելով բույսերով, մասնակցում են ածխածնի շրջապտույտին: Տարիների ընթացքում ծովային բազմաթիվ կենդանիների դիակների կուտակումից առաջանում են կալցիումի կարբոնատից կազմված նստվածքներ:Իսկ ծովերում աճող կենդանի բուստերի շարքերը, որոնք նույնպես հիմնականում կազմված են կալցիումի կարբոնատից,  աստիճանաբար մահանալով, վերածվում են բուստային կղզիների: Ցամաքում կրաքարային մեծ կուտակումներն առաջացել են միլիոնավոր տարիների ընթացքում ծովային կենդանիների կմախքների քայքայումից: Այդ շարժընթացները երկար ժամանակով ածխածինը հանում են շրջապտույտից, և այդպիսի «դանդաղաշարժ» ածխածնի պաշարները շատ անգամ գերազանցում են մթնոլորտում և բնական ջրերում պարունակվող ածխածնի (CO2 – ի ձևով) քանակը: Մահացած կենդանի օրգանիզմների կուտակումները ժամանակի ընթացքում առաջացնում են տորֆ, ածուխներ, նավթ, հումուս: Վերջիններս նույնպես ածխածնի դանդաղ շարժվող ձևերն են: Բույսերը, կենդանիներն ու մարդիկ արտաշնչում են CO2  (միայն մարդիկ 1 տարվա ընթացքում արտաշնչում են 1 մլրդ տոննա CO2): Հողում և ջրում միկրոօրգանիզմների ազդեցությամբ օրգանական նյութերի քայքայման հետևանքով նույնպես առաջանում է CO(9): Ընդ որում ՝ հողի մակերևույթին մոտ CO2 – ի քանակն ավելի մեծ է, քան մթնոլորտի վերին շերտերում: Մթնոլորտը CO2 – ով հարստանում է նաև ածուխների, նավթի, բենզինի, փայտի այրման հետևանքով: Տարեցտարի մեծանում է մարդու տնտեսական գործունեության հետևանքով անջատված CO2 – ի քանակը (10), որը, դառնալով ջերմոցային էֆեկտի պատճառ, սպառնում է Երկրագնդի կլիմայի տաքացմանը: Բնական ջրերում լուծված CO2-ի քանակը նույնպես ավելանում է, որը մասամբ դանդաղեցնում է նրա կուտակումը մթնոլորտում:

Գիտնականները սինթետիկ ճանապարհով ստացել են բազմաթիվ ածխածնային միացություններ, որոնք բնության մեջ ընդհանրապես չեն հանդիպում: Ածխածինը ոչ մետաղ է. քիմիապես ակտիվ է միայն բարձր ջերմաստիճաններում, ընդ որում ՝ «ամորֆ» ածխածին – գրաֆիտ – ալմաստ շարքում քիմիական ակտիվությունն աստիճանաբար նվազում է: Ածխածինը, միանալով ջրածնին, առաջացնում է ածխաջրածիններ, որոնք կազմում են օրգանական քիմիայի հիմքը: Ածխածինը կարող է միաժամանակ միանալ ջրածնի և թթվածնի հետ ՝ առաջացնելով օրգանիզմների համար անհրաժեշտ ածխաջրեր:

Ածխածինը չի լուծվում օրգանական և անօրգանական լուծիչներում, լուծվում է մետաղներում (երկաթ, կոբալտ և այլն)։ Ածխածինը ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ է միայն բարձր ջերմաստիճաններում, ընդ որում «ամորֆ» ածխածինը, գրաֆիտ, ալմաստ շարքում ածխածնի քիմիական ակտիվությունը փոքրանում է։ Լավ վերականգնիչ է։ Միացություններում քառարժեք է, երբեմն նաև երկարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Խիտ հիմքերը և թթուներն անգամ տաքացնելիս չեն ազդում ածխածնիի վրա։ Ածխածինը այրվում է օդում՝ առաջացնելով ածխածնի օքսիդներ՝ CO և CO2։ Միանում է  հալոգենների հետ ՝ առաջացնելով միացությունների շարք, որոնք ածխաջրածինների հալոգենածանցյալներն են։

Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48 %-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18 % ածխածին, բնափայտում՝ 50 %, տորֆում՝ 62 %, բնական այրվող գազերում՝ 75 %, այրվող թերթաքարերում՝ 78 %, քարածխում և գորշ ածխում՝ 80 %, նավթում՝ 85 %, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96 %։

Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ։ Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046 %-ը)։ Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում։ Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր։

Рубрика: Իրավունք

Ազգային ժողով. Իրավունք

Սահմանադրությունն ուսումնասիրելիս, հարկ եմ համարում անդրադառնալ նաև Ազգային Ժողովին: Հոդված 48 – ով ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:  Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության 4 – րդ գլխից սկիզբ է առնում Ազգային Ժողովի մասին տեղեկատվությունն իր ողջ մանրամասնություններով:

Հոդված 88 – ը ներկայացնում է ԱԺ – ի կարգավիճակն ու գործառույթները:

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 90 – ի առաջին կետով ամրագրված է, որ Ազգային Ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Հոդված 93 – ում ասվում է, որ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 105.

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Рубрика: English

Homework. 17.05.2021

Workbook p. 47-49
P. 47-48

p. 49
Making music

1.Complete the text with the words in the list.
When Mick Jagger started a band called The Rolling Stones in 1962 with a few friends, he had no idea how successful they would become. The Stones recorded their first single, Come on, a song by the singer Chuck Berry, and released it on 7 June, 1963. They never performed it when they played gigs because it wasn’t their song. But their fans found out about the record, and so many people bought it that it entered the charts in the UK and went to number 21. Of course, in those days, fans had to go to record shops; they couldn’t jast download music from the Internet! Mick Jagger and Keith Richards wrote a lot of songs that became very famous. In 1964, The Rolling Stones went on their first tour of the US. When they came back, they had their first number one hit in the UK,. ‘It’s All Over Now’.

Musical instruments

2.Put the letters in order to make musical instruments.
The drums (sdmur) and the bass guitar (sabs aitugr) are responsible for the rhythm in a band.

The trumpet (rmutpte) and the saxophone (nxohpasoe) are wind instruments.

Keyboards (ysedbaokrs) are electronic instruments similar to a piano (laopn).

The violin (linvoi) and the guitar (griuat) are both examples of string unstruments.

3.Tick the sentences that true for you. Correct the oned that aren’t.
1.I never listen to jazz. √

I prefer pop to rock.

I like songs with good melodies. √

I don’t really like rap.

I never listen to the lyrics of a song.

4.Cirlce the correct option; A, B or C.
1.B

2.D

3.A

4.D

5.D

5.Match the questions and answers.