<<Հայկ և Բել>> ավանդավեպը մեզ հայտնի հնագույն վիպերգն է: Դյուցազնավեպի հերոսը՝ Հայկը, իր գերդաստանով ապրում էր Արարադ երկրում, որը հարկատու է Բաբելոնի տիրոջը՝ Բելին: Հայկը ցանկանում էր ապրել ազատ ու անկախ և չէր ենթարկվում Բելին: Կատաղած Բելը մեծ զորք է հավաքում և գալիս Հայկի վրա: Հայկն իր քաջերով դուրս է գալիս Վանա լճի ափ և կռվում Բելի հետ: Սկզբում երկու կողմերն էլ անպարտելի էին, մինչև Բելի զորքը սկսեց նահանջել: Այդ տեսնելով՝ Հայկը առաջ է գնում և աղեղից արձակած երեքթևյան նետով խոցում է Բելին: Բելի զորքը փախուստի է դիմում: Հայկը Խորենացու ամենասիրած հերոսն է, նա հիացմունքով է ներկայացնում Հայկի կերպարը. <<Այս Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով: Նա քաջ էր և երևելի>>: Բելը չար ուժի մարմնացում էր: Նա ինքն իր ժողովրդին ապստամբ դարձրեց և վերածվեց բռնակալի: Նա գոռոզ էր և բռնակալ, ինչի համար էլ պատժվեց: Ազատասիրություն և հայրենասիրություն, հայրենիքի համար անձնազոհ պաշտպանություն. այս է <<Հայկ և Բել>> դյուցազնավեպի հիմնական գաղափարը:
Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը: Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը: Նրա մահից հետո շատերը սովորության համաձայն, սիրելի արքայի համար ինքնասպան են լինում: Արտավազդը սրտնեղում է և ասում մահամերձ հորը, թե ինքն ավերակների վրա ինչպես պիտի թագավորի:
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»։
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն, և նրա անեծքը կատարվում է.
<<Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»։
Ըստ Գողթան երգիչների դևերը բռնում են Արտավազդին, շղթայում քարայրում և նա ինչքան էլ փորձում է ազատվել չի կարողանում, քանի որ դարբինները ամրացնում են կապանքները:
Առասպելում պատմվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա: Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ: Առաջին ճակատամարտից հետո ալանները նահանջում են Կուր գետի հյուսիսային ափը, Արտաշեսն էլ բանակում է հարավային ափին: Ալանների թագաժառանգին հայերը գերի են վերցնում: Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց: Արտաշեսի մերժումից հետո ալանաց թագավորի դուստրը Սաթենիկը կանգնում է գետի ափին և ձայն տալիս Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել.
Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահենԵվ հավերժ թշնամություն և երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:
Տեսնելով գեղեցիկ աղջկան և հմայվելով նրա իմաստուն խոսքերից՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու: Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին: