Տալ գիտելիքներ՝
- նյութերի կառուցվածքի մասին (ատոմ, ատոմի միջուկ, էլեկտրոն, դրական և բացասական իոններ),
- քիմիական տարրերի ատոմների բնութագրերը,
- միջուկի լիցք, էլեկտրոնների քանակը ատոմում, միջուկի լիցքի և ատոմի բոլոր էլեկտրոնների լիցքերի հաշվարկի բանաձևեր, Դ․Ի․Մենդելեևի աղյուսակը։
- էլեկտրականացումը որպես լիցքերի բաժանման պրոցես,
- լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմը, Մ․Ֆարադեյի և Ջ․Մարքսվելի աշխատանքները,,էլեկտրական դաշտը որպես մատերիայի հատուկ տեսակ, դաշտի հիմնական հատկություններն ու ուժային գծերը, էլեկտրական ուժ, լիցքավորված մասնիկի վարքը էլեկտրական դաշտում, դիէլեկտրիկների բևեռացումը։
- Կոլբեի ցանցով փորձի նկարագրությունը, էլեկտրական դաշտի ուժգնության էֆեկտը մետաղական սայրի մոտակայքում, Բ․Ֆրանկլինի կողմից շանթարգելի գյուտը, կայծակի էլեկտրական բնույթը, մարդու վարքի կանոնները որոտի ժամանակ
Սովորողներին ներկայացվող պահանջներն՝ ըստ պետական չափորոշչի.
- ա) իմանա էլեկտրացույցի մասին, իմանա լիցքի բաժանելիության մասին, գաղափար ունենա ամենափոքր լիցքի մասին, բ)կարողանա բացատրել էլեկտրացույցի և էլեկտրա չափի կառուցվածքը, կարողանա փորձերով ցուցադրել լիցքերի բաժանելիությունը, բացատրի «հողակցում» տերմինի իմաստը, պարզաբանի «էլեկտրական լիցք» և «տարրական մասնիկ» տերմինները։
- ա) կարողանա բերել քիմիական տարրերի օրինակներ, ճիշտ գործածի «ատոմ», «ատոմի միջուկ», «էլեկտրոն», «տարրական լիցք» տերմինները, բ) Մենդելեևի աղյուսակով որոշի քիմիական տարրերի ատոմնիերի միջուկների լիցքերը։
- ա) իմանա լիցքավորված մարմինների փոխազդե ցության մասին, կարողանա բացատրել մետաղների և դիէլեկտրիների էլեկտրա կան հատկությունների տարբերությունը, իմանա լիցքի պահպանման օրենքի ձևակերպումը, բ) կարողանա փորձերով ցուցադրել մարմինների էլետրականացման երևույթը, նրանց փոխազ դեցությունը, բացատրել հողակցման նպատակը,
- ա) իմանա էլեկտրական դաշտի հատկությունը, բ) նկարագրի մասնիկի շարժման բնույթը դաշտի ազդեցության տակ, Նյուտոնի երկրորդ օրենքի բանաձևով հաշվի մասնիկի արագացումը կամ զանգվածը, սխեմատիկորեն պատկերի էլեկտրական դաշտում դիէլեկտրիկների բևեռացումը,
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը£
2.Ձեռքի տակ ունենալով լիցքավորված էլեկտրաչափ և տարբեր նյութերից առարկաներ։
- Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
- Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
- Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
- Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
- Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
- Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
- Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
- Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
- Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
- Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
- Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
- Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։
- Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ
- Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։
- Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
- Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
- Ինչպե՞ս են դրանք առաջանում։
- Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
- Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
- Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
- Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
- Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
- Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
- Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Տանը՝ Գրել էջ 190-ի 10-22 խնդիրները։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։