Ինչպես գիտենք, ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Պատերազմական օրերին քաղաքացիների տարբեր խմբեր ակցիա էին կազմակերպել, պահանջելով իմանալ, թե ինչու է լռում ՄԱԿ-ը։ Ցուցարարներին բարկացրել էր այն հանգամանքը, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Գանձակ, իսկ նույն կառույցի հայաստանյան ներկայացուցիչը երեք շաբաթվա մեջ Արցախ ընդհանրապես չի այցելել։ Հարկավոր էր պարզել, թե ինչո՞ւ է նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրության նշված բոլոր կետերը խախտելուց հետո այն լռում և արհամարում երկրում ստեղծված իրավիճակը։
ՄԱԿ-ը պետք է բանաձև ընդուներ, որն արգելելու էր երրորդ երկրի անմիջական մասնակցությունը պատերազմին, ահաբեկիչների ներգրավումը և այլն, բայց շնորհիվ Մեծ Բրիտանիայի այն չիրականացվեց։
Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու ալպյան և ձյունամերձ։
Անապատակիսաանապատային
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում։ Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ են տարածվում աղուտները։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է։
Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նածալեռներում՝ 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է։ Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը «ղռեր» են։ Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Գարնանային անձրևների շրջանում կիսաանապատը ծածկվում է կարճակայաց բուսականությամբ, որն ամռանը չորանում է։ Գերակշռողը օշանաօշինդրային, իսկ ժայռոտ տեղամասերում՝ լեռնաչորասեր բուսականությունն է։ Կենդանական աշխարհում տիրապետող են սողունները և բազմազան միջատները։ Այս գոտում տարածված թռչուններից են օձակեր բազեն, արագիլը և լորը։ Կենդանիներից հաճախ հանդիպում են աքիսը և համստերը, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։
Լեռնատափաստանային
Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ունեն։ Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։
Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800 մ բարձրությունները։ Կլիման տաք է, չորային։ Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելին են։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներ են։ Դրանք ձևավորվել են մերձարևադարձային՝ չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի պայմաններում։ Այս լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 15%-ը։ Այս ենթագոտին հյուսիս-արևելքում ու Զանգեզուրում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար։
Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդներում և բարձրադիր գոգավորությունների հատակին։ Այս ենթագոտին բնութագրվում է տաք ամառով և ցուրտ ձմեռով, տեղումների տարեկան քանակը հասնում է 600-700 մմ-ի։ Լեռնային համեմատաբար մեղմ կլիմայի պայմաններում օրգանական նյութերի քայքայումը հողում մինչև վերջ չի կատարվում։ Դա նպաստում է հումուսի ավելացմանը։ Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը։ Գոտու վերին սահմանին մոտ՝ համեմատաբար խոնավ վայրերում, ձևավորվում են մարգագետնային տափաստաններ։
Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան․ շատ են կրծողներն ու թռչունները։ Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։
Լեռնանտառային
Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը։ Դրանք կազմում են ՀՀ տարածքի մոտ 10%-ը։ Հյուսիսարևելյան՝ համեմատաբար խոնավ շրջաններում անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մ, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրում՝ մինչև 2400 մ բարձրություն։
Լեռնանտառային գոտու կլիման այլ գոտիների համեմատությամբ մեղմ է․ ձմեռը չափավոր ցուրտ է, ձնառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ։ Ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը՝ մեղմ։ Տեղումների տարեկան քանակը 600-700 մմ է։
Մերձալպյան ու ալպյան
Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000 մ, իսկ հարավում՝ 2400 մ բարձրություններից։ Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով։ Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։
Ձյունամերձ լանդշաֆտներ
Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500 մ-ից վեր(Արագած, Կապուտջուղ և այլն)։ Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն ու եռանդուն սառնամանիքային հողմահարումը։ Բուսածածկույթ չի գոյանում։ Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու «պարզագույն հողեր»։
1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում:
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը, քանի որ այն ամենատարածվածն է և’ տիեզերքում, և’ ամբողջ աշխարհում: Տիեզերքում կան շատ աստղեր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ջրածին:
2. Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ:
Քանի որ էկոլոգիապես անվտանգ է
3. Բնութագրեք ջրածի քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը ՝ H
բ) հարաբերական ատոմային զանգվածը ՝ 1
գ) մետա՞ղ է, թե՞ ոչ մետաղ ՝ ոչ մետաղ
դ) դիրքը պարբերական համակարգում, ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է ՝ առաջին պարբերություն, I խումբ, գլխավոր ենթախումբ
Պատ ՝ միջուկի լիցք – 1, միջուկում պրոտոնների և էլեկտրոնների թիվը – 1, էներգետիկ մակարդակների թիվը – 1:
4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում. գրեք օրինակներ:
5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը, որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը ՝ M գ/ մոլ …
Բանաձևը ՝ H2
(Mr) = Mr (H2) = 2 x 1 = 2
Մոլային զանգվածը ՝ (M) – 2 գ / մոլ
6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև, քանի՞ անգամ:
Ծանր է 14 անգամ
7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները:
Պատ ՝ Zn + 2HCl = H2 + ZnCl2 2H2 + O2 = 2H2O
8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած։
A. Complete using the correct present perfect simple form of the verbs in brackets.
1. I have seen this film already.
2. John and Julie have had their car for about a year.
3. She has not taken her driving test yet.
4. Sue has been a tour guide since she left university.
5. Have you ridden into town on your new bike yet?
6. This computer has made my life a lot easier.
7. We have not decided what to get Mark for his birthday yet.
8. Has Paul ever met a famous person?
B. Choose the correct answer.
1. I’ve never played this game before.
2. Adam tidied his room last night.
3. Have you lived here since 2005?
4. Carol and I went to the cinema three nights ago.
5. It’s the first time you’ve visited our flat, isn’t it?
6. They haven’t given the baby a name yet.
7. Didd you go to New York when you went to the States last summer?
8. Have you ever sent an e – mail before?
C. Look at the picture and use the prompts to write sentences. Use the correct form of the present perfect simple.
1. Lesson has not started yet.
2. Teacher has already written on the board.
3. Joe an Tim have just come into the classroom.
4. Tony has not finished getting books ready.
5. Christine has already opened book.
6. Dave has droped pen on the floor.
7. He has not picked it up yet.
D. Complete using the correct present perfect continuous form of the verbs in brackets. Use short forms where possible.
Mandy: Hi Matt. How are you? What have you been doing recently?
Matt: Oh, hi Mandy. Well I have been studying for my exams.
Mandy: That sounds boring! Have you been working hard?
Matt: Very! Basically, I have been just sitting at my desk in my bedroomfor the past three weeks and I have not been going out at all. I have been working with MIchael, my best friend, some of the time, though so at least I’ve had some company. How about you?
Mandy: Well, my mum and I have been painting my bedroom for the last few days. That has been fun! And we have also planning our summer holiday.
Matt: Great! Wheere are you going?
Mandy: Well, we haven’t decided yet. We have been looking at different places to see which we like best.
Matt: I’m sure you’ll have a great time, wherever you go. Oh, by the way, I have been thinking of having a party when I finish my exams. Would you like to come?
Mandy: Sure! That would be great!
E. Circle the correct word or phrase.
1. I think I’ve heard that song before.
2. They haven’t arrived yet, but they should be here soon.
3. You have been writing that e – mail for over an hour. How long is it going to take you?
4. Have you been talking on the phone since eight o’clock?
5. Jo has already invited Shirley to dinner.
6. I’ve been reading an interview with Brad Pitt, but I haven’t finished it yet.
7. Have the boys been playing computer games since this morning?
1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939-1945թթ․
Հայրենական մեծ պատերազմ՝ 1941-1945թթ․
2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի էվակուացված գործարաններից մեկում ինքնաթիռներ էին նորոքում և ինքնաթիռի տարբեր մասեր էին արտադրում։ Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ։
3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմին մասնակցել է մոտ 300 հազար հայ, զոհվել են ավելի քան 100 հազարը։
4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գերորգի Հարությունյանը և ուրիշներ:
5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Սփյուռքահայ նշանավոր հերսոներից էին Միսաք Մանուշյանը, Լուիզա և Արփիար Ասլանյանները։
Միսաք Մանուշյան
Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ:
Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին (որոնց հետ նախկինում համագործակցել էր «Զանգու» ամսագրում)՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական պրոպագանդա ծավալելու համար: 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին: Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն:
Փախնելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել է ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին: Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ: 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո (որի ջանքերի շնորհիվ միավորվել են էթնիկապես մեկուսացած խմբերը), Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ: Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան:
1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար:
Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:
Արփիար և Լուիզա Ասլանյաններ
1940 թվականին իր հարսնացուի հետ միասին Արփիար Ասլանյանը համալրել է Ֆրանսիական դիմադրության շարքերը: Ասլանյանները ձեռնարկել են ընդհատակյա արտադրություն և ֆրանսիական պարտիզաններին մատակարարել են զենք: Արփիարը ծանոթ է եղել այլ դիմադրության հայ մասնակիցների հետ, ինչպիսիք էին Միսաք Մանուկյանը, Մելինե Մանուկյանը, Արպեն Դավթյանը, Հայկ Դպիրյանը, Շագ Տատուրյանը և այլոք:
1944 թվականի հուլիսի 26-ին Ասլանյանները ձերբակալվել են Գեստապոյի գործակալների կողմից, իսկ Լուիզայի օրագրերը և ձեռագրերը, այդ թվում նաև՝ «Histoire de la Resistance»-ը («Դիմադրության պատմություն») և «La Chute de Paris»-ը («Փարիզի անկումը»), այրվել են նացիստների կողմից: Նույն թվականի օգոստոսի 15-ին նրանց Թուլուզից տեղափոխել են Բուխենվալդ, ինչից հետո Արփիարին բանտարկել են «Դորա Միթելբաու» համակենտրոնացման ճամբարում` բաժանելով նրան կնոջից: Լուիզային տեղափոխել են Ռավենսբրյուկ:
1945 թվականի հունվարի 30-ին անհայտ պատճառով մահացել է Լուիզան: Փետրվարի 15-ին Արփիարը համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել:
6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը՝ 119 հայաստանցու։
7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։
8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Հովհաննես Բաղրամյանը ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի նահանգի Չարդախլու գյուղում։
1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։
Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին, որպես դասակի հրամանատար:
1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Այդ ընթացքում ծառայել է Հայաստանում տեղակայված խորհրդային զորքերում, Էջմիածինում, Երևանում, Գյումրիում:
1934-1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Այդ ընթացքում նաև կարճ ժամանկաով բռնադատվել է: Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թվականին՝ դառնալով Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Այս ժամանակ Բաղրամյանը անհաջող խոշոր հակահարձակման համար խնդիրներ ունեցավ, սակայն շուտով դրանք հարթվեցին և նրան նշանակեցին Ռոկոսովսկու նախկին` 16-րդ բանակի հրամանատար, որը արդեն կոչվում էր 11-րդ գվարդիական բանակ: Հենց այս բանակի հրամանատարի պաշտոնում նա վարեց մի քանի բացառիկ հաջողված ռազմագործողություններ, այդ թվում նաև Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։
Մարշալ Բաղրամյանը և Զորավար Անդրանիկը
1968 թվականին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։ Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմեց, որ 1918 թվականին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», — ասաց նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ։
Задание 4. Трансформируйте предложения, используя слово который.
1. Среди зимы начали приходить письма Потапову, написанные одной и той же рукой.
Среди зимы начали приходить письма Потапову, которые были написаны одной и той же рукой.
2. На диване всхрапывал серый кот Архип, оставшийся в наследство от Потапова.
На диване всхрапывал серый кот Архип, который остался в наследство от Потапова.
3. Я нашёл на столе у отца своё распечатанное письмо.
Я нашёл на столе у отца письмо, которое я распечатал.
4. За облетевшим садом белела берёзовая роща.
Белела берёзовая роща, которая была за облетевшим садом.
5. Татьяна Петровна привыкла к пожелтевшим фотографиям на стенах.
Татьяна Петровна привыкла к пожелтевшим фотографиям, которые были на стенах.
Задание 5. Объясните состояние (настроение) героев по их словам и действиям.
Какая я дура! – думала Татьяна Петровна. – Зачем уехала из Москвы, бросила театр, друзей! Надо было отвезти Варю к няньке в Пушкино – там не было никаких налётов, а самой остаться в Москве. Боже мой, какая я дура!»
Татьяна Петровна жалела о том, что уехала из Москвы. Она думала, что было бы намного лучше если она осталась с друзьями, продолжила театр и так как это всё вернуть возможности не было, она чувствовала грусть.
«Милый мой старик, – читала Татьяна Петровна, – вот уже месяц, как я лежу в госпитале. Ради бога, не волнуйся и не кури папиросу за папиросой. Умоляю!»
Потапов волновался за своего отца, так как не хотел что бы он нервничал и ждал сына куря папиросу за папиросой.
Когда он ушёл, Татьяна Петровна осторожно заглянула во все ящики письменного стола и нашла пачку витых толстых свечей. Она вставила их в подсвечники на рояле. Вечером она зажгла свечи, села к роялю и дом наполнился звоном.
Когда настолько пустой дом впервые наполняется жизнью, звоном, от этого появляется приятная атмосфера. Татьяна Петровна стала меньше скучать по Москве, потому что ей стало комфортно в этом доме.
Էներգիական փոխանակությունը նյութափոխանակության մի մասն է։ Այն ուղեկցվում է բջջում օրգանական նյութերի ճեղքավորման ռեակցիաներով, որոնց արդյունքում անջատվում է էներգիա, և այն փոխակերպվում է էներգիայիայլ ձևերի և կուտակվում։ Բջջում սինթեզվում է ԱԵՖ, որը էներգիայով հարուստ նյութ է և տարբեր գործընթացներում օգտագործվում է որպես որպես էներգիայի աղբյուր։
Էներգիական փոխանակության արդյունքում անջատվող էներգիան կուտակվում է օրգանական միացությունների ատոմների և մոլեկուլների միջև ձևավորված կովալենտ կապերում։ Օրինակ, գլյուկոզում C-ի, H-ի և O-ի ատոմների ատոմների միջև կապերում կուտակված էներգիայի քանակը կազմում է 2800 կՋ/մոլ, որն անջատվում է թթվածնի մասնակցությամբ գլյուկոզի ճեղքման արդյունքում։ Անջատվող էներգիայի մի մասը կուտակվում է ԱԵՖ-ում, իսկ մյուս մասը ցրվում է ջերմության ձևով։
Էներգիական փոխանակության փուլերը
Էներգիական փոխանակությունը սովորաբար տեղի է ունենում երեք փուլով։ Առաջինը՝ նախապատրաստական փուլում բարդ օրգանական նյութերը ճեղքվում են մինչև ավելի պարզ օրգանական միացությունների, օրինակ գլյուկոզի, ինչի ընթացքում անջատվում է ոչ մեծ քանակի էներգիա, բայց այն ցրվում է ջերմության ձևով։
Երկրորդ փուլում փոքր օրգանական միացությունները ոչ լրիվ են ճեղքավորվում՝առաջացնելով ևս օրգանական նյութեր՝ առանց O2-ի մասնակցության։ Այն կոչվում է անթթվածին ճեղքում կամ գլիկոլիզ։ Օրինակ, որոշ բակտերիաներում խմորման կամ կենդանիների ու մարդու մկաններում գլիկոլիզի արդյունքում գլյուկոզի 1 մոլեկուլի ճեղքավորման հետևանքով առաջանում է 2 մոլեկուլ կաթնաթթու (C3H6O3), և անջատվում է ոչ մեծ քանակի էներգիա (200կՋ/մոլ)։ Այս գործընթացին մասնակցում են նաև ԱԿՖ-ը և ֆոսֆորական թթուն, որոնք էլ առաջացնում են ԱԵՖ։ Տարբեր բակտերիաներում և խմորասնկերում գլյուկոզը կարող է ճեղքվել մինչև էթիլ սպիրտ կամ օրգանական թթուներ և անջատել ջրածին գազը։ Այս ձևափոխությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ լայն կիրառում ունեն մարդու կյանքում։
Էներգիական փոխանակության երրորդ փուլը կազմված է ճեղքավորման իրար հաջորդող մի շարք ռեակցիաներից և ընթանում է O2-ի մասնակցությամբ։ Այն կոչվում է թթվածնային ճեղքում կամ շնչառություն։ Նախորդ փուլում գլիկոլիզի արդյունքում առաջացած նյութերը O2-ի առկայությամբ օքսիդանում են մինչև CO2 և H2O: Երկու մոլեկուլ C3H6O3-ի օքսիդացման արդյունքում անջատվում է մեծ քանակությամբ էներգիա(2600 կՋ/մոլ), և սինթեզվում է ավելի շատ՝ 36 մոլեկուլ ԱԵՖ։
Ավտոտրոֆ և հետերետրոֆ օրգանիզմներ
Ավտոտրոֆներն ըստ նյութափոխանակության բնույթի և էներգիայի ստացման եղանակների՝ կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու հիմնական խմբի՝
ավտոտրոֆներ
հետերոտրոֆներ
Ավտոտրոֆ
Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։
Հետերետրոֆ
Ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։
Ֆոտոսինթեզ
Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է :ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:
Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։
Ֆոտոսինթեզը բաժանվում է երկու փուլի՝ լուսային և մթնային։ Լուսային փուլը ընթանում է միայն լույսի առկայության պայմաններում, իսկ մթնային փուլը կարող է իրականանալ ինչպես լուսային, այնպես էլ մթնային պայմաններում։ Ֆոտոսինթեզի պրոցեսում կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզող գունակի՝ քլորոֆիլի դերը։ Գունակները ներդրված են քլորոպլաստի գրանների մեջ և շրջապատված են սպիտակուցները, լիպիդների և այլ նյութերի մոլեկուլներով։ Քլորոֆիլն իր կառուցվածքով նման է հեմոգլոբինում պարունակվող հեմին, բայց այն տարբերությամբ, որ հեմում պարունակվում է երկաթ, իսկ քլորոֆիլում մագնեզիում: Քլորոֆիլը հիմնականում կլանում է կարմիր և կապտամանուշակագույն լույսը, իսկ կանաչն անդրադարձնում է, որի պատճառով բույսերը հիմնականում կանաչ գույն ունեն, իհարկե, եթե դրան չեն խանգարում այլ գունակներ։
Քեմոսինթեզ
Քեմոսինթեզ — անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք էներգիա են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական բջիջների համեմատությամբ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ։ Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։
Задание 5. Объясните состояние (настроение) героев по их словам и действиям.
Какая я дура! – думала Татьяна Петровна. – Зачем уехала из Москвы, бросила театр, друзей! Надо было отвезти Варю к няньке в Пушкино – там не было никаких налётов, а самой остаться в Москве. Боже мой, какая я дура!»
Озлобленая из грусти.
«Милый мой старик, – читала Татьяна Петровна, – вот уже месяц, как я лежу в госпитале. Ради бога, не волнуйся и не кури папиросу за папиросой. Умоляю!»
Тоскливый
Когда он ушёл, Татьяна Петровна осторожно заглянула во все ящики письменного стола и нашла пачку витых толстых свечей. Она вставила их в подсвечники на рояле. Вечером она зажгла свечи, села к роялю и дом наполнился звоном.
Заинересованноая
Задание 6. Опишите маленький городок, дом, где поселилась Татьяна Петровна.
Городок был маленьким, но было там много госпитальов. Зимой городок весь покрывалсья снегом, которий добовлял его кросату.
Задание 7. Расскажите, что вы узнали о Татьяне Петровне, её семье, её жизненной судьбе. Как война изменила её жизнь? Чем городок, жизнь в нём отличались от привычной жизни Татьяны Петровны? Когда Татьяна Петровна почувствовала любовь к маленькому городку?
Татяна была знаменитой актрисей и жила с дочерю в Москве, пока не началась война. После их сэвакуировали в маленький городок, где они жили с одним стариком, кто недолго пожил после переезда Татяни с дочкой. После они жили одни.
Татяна начала чуствовать любовь к маленькому городку, когда насту наступила зима, и весь городок покрылся снегом.