Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ ծագումնաբանության դասակարգվում են օրգանականի և անօրգանականի:
Օրգանական նյութերից են ՝ ճարպերը, ամինաթթուները, նավթը և այլն…
Անօրգանական նյութերից են ՝ թթվածին, կերակրի աղ, կարբոնատները և այլն…
Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…
Անօրգանական նյութերից են ՝ կարբիդները, ածխածնի օքսիդը, կարբոնատները և այլն:
Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…
Օրգանական նյութերից են ՝ ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, բնական գազը, էթիլ սպիրտը և այլն:
Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…
Քանի որ քիչ տարրեր կան, որոնք պարունակում են ածխածին, ըստ այդմ, անօրգանական նյութերն ավելի շատ են:
Ի դեպ.
Ածխածին (C), սիլիցիում (Si), գերմանիում (Ge), անագ (Sn) և կապար (Pb) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի IV A խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ:
Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
Հետևյալ շարքից անօրգանական նյութերն են ՝ թթվածինը, կերակրի աղը, ջուրը, քլորը, խմելու սոդան, երկաթը, ծծմբական թթուն, ազոտը, սպիտակուցը, պղինձը:
Թթվածնի քիմիական բանաձևն է ՝ O2, O – 2 ատոմ (կազմված է թթվածնի ատոմներից)
Կերակրի աղի քիմիական բանաձևն է ՝ NaCl, Na – 1 ատոմ, Cl – 1 ատոմ (կազմված է նատրիումի և քլորի ատոմներից)
Ջրի քիմիական բանաձևն է ՝ H2O, H – 2 ատոմ, O – 1 ատոմ (կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից)
Քլորի քիմիական բանաձևն է ՝ Cl (1 ատոմ) (կազմված է քլորի ատոմներից)
Խմելու սոդայի քիմիական բանաձևն է ՝ NaHCO₃, Na – 1 ատոմ, H – 1 ատոմ, C – 1 ատոմ, O – 3 ատոմ (կազմված է նատրիումի, ջրածնի, ածխածնի և թթվածնի ատոմներից)
Երկաթի քիմիական բանաձևն է ՝ Fe (1 ատոմ) (կազմված է երկաթի ատոմներից)
Ծծմբական թթվի քիմիական բանաձևն է ՝ H₂SO₄, H – 2 ատոմ, S – 1 ատոմ, O – 4 ատոմ (կազմված է ջրածնի, ծծումբի և թթվածնի ատոմներից)
Ազոտի քիմիական բանաձևն է ՝ N (1 ատոմ) (կազմված է ազոտի ատոմներից)
Պղնձի քիմիական բանաձևն ՝ Cu (1 ատոմ) (կազմված է պղնձի ատոմներից)
Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:
Mr (Օ2) = 32
Mr (NaCl) = 23 + 35 = 58
Mr (H2O) = 2 + 16 = 18
Mr (Cl) = 35
Mr (NaHCO3) = 23 + 1 + 12 + (16 * 3) = 84
Mr (Fe) = 55
Mr (H₂SO₄) = 2 + 32 + (16 * 4) = 98
Mr (N) = 14
Mr (Cu) = 63
m (Na) : m (Cl) = 23 : 35
m (H) : m (O) = 1 : 16
m (Na) : m (H) : m (C) : m (O) = 23 : 1 : 12 : 16
m (H) : m (S) : m (O) = 1 : 32 : 16