Рубрика: Ռուսերեն

Русский язык

А всё-таки она вертится — Выражение верности своим взглядам.

Адвокат Божий — о человеке, способном выгородить (оправдать) любой самый неприглядный поступок.

ангельское терпение — Бесконечное и доброжелательное терпение

аредовы веки — Очень долго.

бабушкины сказки — Какие-либо небылицы

Рубрика: Պատմություն

ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1- Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը

Տարածքային խնդիրները ՀՍԽՀ-ի և Վրաստանի միջև «Լոռու չեզոք գոտու» և Ջավախքի խնդիրներն էին։

2-Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները

Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Վրացական իշխանությունների դեմ Լոռիում կազմակերպվում է ապստամբություն, որը սկսվում է 1921 թվականին։ Ապստամբներին օգնության է հասնում Կարմիր բանակը։ Թեժ և համառ մարտերի արդյունքում “չեզոք գոտին” ազատագրվեց։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։

Ջավախքի հիմնախնդիրն էլ լուծվեց այսպես։ 1921 թվականի հունիսին, Թիֆլիսում հրավիրված հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչը առաջարկեց, որ Ջավախքը անցնի ՀՍԽՀ-ին, սակայն այդ առաջարկը մերժվեց ադրբեջանցի և վրացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի՝ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից։ Վերջում ըստ հայ-վրացական վերջնական համաձայնագրի Լոռին, բացառությամբ շրջանի հյուսիսի հայկական մի խումբ գյուղերի, մնում էր Հայաստանին, իսկ Ջավախքն անցնում էր Վրաստանին։


3-Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և խորհրդային Ադրբեջանը

Տարածքային խնդիրները ՀՍԽՀ-ի և խորհդրային Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրին էին։



4- Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային խնդիրները

Նախիջևան

Հայաստանի խորհրդայնացման առիթով Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը դեռևս 1920թվականի նոյեմբերի, հանդես էր եկել “ԼՂ֊ը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի հանրապետության մաս ճանաչելու” հայտարարությամբ, բայց Ադրբեջանը հետո ոչ միայն հրաժարվեց իր որոշումից, այլև գործի դրեց ուժերը՝ հայկական երկրամասերը Ադրբեջանին բռնակցելու համար։

Զանգեզուր

1920թ. դեկտեմբերի 26֊ին Սյունիքի Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան առաջին համագումարը երկրամասը հռչակեց “Ինքնավար Սյունիք”։ Հետո ապրիլին ինքնավար Սյունիքը հռչակեց “Լեռնահայաստան”։ Անցնելով հարձակման՝ խորհրդային ուժերը հունիսին վերջին գրավեցին Սիսիանը։ Նժդեհը Գորիսից նահանջեց Ղափան։ Շարունակելով հարձակումը Կարմիր բանակի զորամասերը մտան Գորիս, հետո Ղափան, ապա՝ Մեղրի։ Այսպես Զանգեզուրը խորհրդայնացվեց։ Քանի դեռ Զանգեզուրն ազատ էր, Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես լուծվում էր Խորհրդային Հայաստանի օգտին։

Լեռնային Ղարաբաղ (Արցախ)

ԼՂ֊ի հարցը քննարկվեց Ռուսաստանի կոմկուսի կովկասյան պլենումում։ 1921թ.֊ի հուլիսի 4֊ի նիստում արդարացիորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը ՀՍԽՀ֊ին թողնելու մասին։ Սակայն այդ որոշմանը դեմ է լինում Խորհրդային Ադրբեջանի ժողկոմխորհի նախագահը։ Հաջորդ օրը, բյուրոյի արտահերթ նիստը հօգուտ Ադրբեջանի վերանայում է որոշումը և անարդարացիորեն որոշվում է ԼՂ֊ն մտցնել Ադրբեջանի կազմ։ Հայաստանի կոմկուսի կենտկոմը հուլիսի 16֊ին սխալ համարեց Ղարաբաղի հարցը և սկսեց բողոքել դրա դեմ։ Երկու տարի անց Խորհրդային Հայաստանի և արցախահայության ջանքերի շնորհիվ 1923 թվականին ԼՂ֊ին տրամադրվեց ինքնավար մարզի կարգավիճակ, այն էլ Արցախի մի մասում։

5-Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Գ․ Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում

Սյունիքի սպարապետ նշանակվեց ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար Գարեգին Նժդեհը։ Փետրվարյան ապստամբությունը ճնշելուց հետո խորհրդային զորամասերը շարժվեցին դեպի Սիսիան և Գորիս։ Տաթևում հրավիրված համազանգեզուրյան 2 համագումարը ինքնավար Սյունիքը հռչակեց “Լեռնահայաստան”։ Անցնելով հարձակման՝ խորհրդային ուժերը հունիսին վերջին գրավեցին Սիսիանը։ Նժդեհը Գորիսից նահանջեց Ղափան։ Շարունակելով հարձակումը Կարմիր բանակի զորամասերը մտան Գորիս, հետո Ղափան, ապա՝ Մեղրի։ Նժդեհը մի քանի հազար փախստականների հետ անցավ Արաքսի աջ ափը, հաստատվեց Իրանում, ապա տեղափոխվեց Բուլղարիա։ Հայաստանում գտնվելու վերջին օրերին Նժդեհը ասում էր, որ ինքն ընդմիշտ չի հեռանում Լեռնահայաստանից, այլ կվերադառնա, եթե “Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի հողի վրա ոտք դնողը”։ Այսպիսով՝ Նժդեհի գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ երկրամասը մնաց ՀՍԽՀ անբաժան մասը։

6- Ներկայացրե՛ք և լուսաբանե՛ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Կատարե՛ք համեմատություն։

Մոսկվայի և Կարսի 1921թ. խորհրդա֊թուրքական պայմանագրերով Նախիջևանը դուրս մնաց ՀՍԽՀ սահմաններից։ Ռուս֊թուրքական բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16֊ին Մոսկվայում ստորագրվեց “Ռուս֊թուրքական բարեկամության և եղբայրության”պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ թուրք֊հայկական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերով՝ Թուրքիային թողնելով Կարսի մարզը, ինչպես նաև Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով,
որը երբեք թուրքական պետության կազմում չէր եղել։

Այսպիսով՝ քեմալա֊բոլշևիկյան գործարքով Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց հայկական տարածքների զգալի մասը։ 1920թ.վերջից քեմալականների կողմից զինագրավված էր Ալեքսանդրապոլի գավառը։ Թուրքրեը, սակայն չէին շտապում հեռանալ այնտեղից, միայն սպառնալից պահանջով 1921թ. ապրիլին նրանք վերջնականպես լքեցին հայկական գավառը։ Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ պետք է գումարվեր թուրք֊անդրկովկասյան սահմանազատման հարցով խորհրդաժողով։ Որոշվեց այն հրավիրել Կարսում։ Այսպիսով՝ Խորհրդային Հայաստանի իշխանությունները, ի հակադրություն Մոսկվայի պայմանագրի դրույթների, փորձում էին հանդես գալ ոչ միայն որպես հայկական տարածքների պահանջատեր, այլև արևմտահայերի իրավունքների պաշտպան։

Կարսի վեհաժողովը կայացավ 1921թ.սեպտեմբերի 26֊ից մինչև հոկտեմբեր։ Հայկական պատվիրակությունը թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն նրանք զիջման չգնացին։ Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13֊ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16֊ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ֊թուրքական սահմանը։ Խորհրդային Հայաստանը թեև պարտադրված ստորագրեց Կարսի պայմանագիրը, սակայն հայկական կողմը հայտնում էր իր դժգոհությունը։ Այսպիսով՝ ՀՍԽՀ սահմանների որոշման հարցում Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն անտեսեց հայ ժողովրդի շահերը։ Ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը դուրս մնաց Խորհրդային Հայաստանի սահմաններից։

Համեմատություն

Երկու պայմանագրերն էլ եղան Թուրքիայի օգտին։ Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրիը և Կարսի պայմանագրով վերահաստատվեց մոսկովյան պայմանագրով որոշված հայ֊թուրքական սահմանը։

Рубрика: Կենսաբանություն

Ցիտոպլազմա

Ցիտոպլազմը բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազմն անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։ Նրանում գերակշռում են սպիտակուցները։ Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները։ Ցիտոպլազմում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ գունակներ (պիգմենտներ), սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և, ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում բջջի կենսագործունեության ընթացքում։

Որոշ բջիջների ցիտոպլազմին բնորոշ է սպիտակուցային թելիկների խրձերի և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը։

Рубрика: Ռուսերեն

Домашное задание

  1. Крутится как белка
  2. язык проглатить
  3. как кот наплакал
  4. ждать у моря погоды
  5. биться как рыба об лед
  6. по гроб жизни
  7. нашла коса на камень
  8. купить кита в мешке
Рубрика: Ռուսերեն

Проект — ,,У каждого своя победа,,

Здраствуйте я Левон. Я поговорю про боевые истории. Однажды был дед который жил возле границы Армении. Он спакойно жил и не хотел уйти с дома. Он однажы увидел военного в его саду. Он был ранен. Дедушка его принес дома и увидел еще военного в доме. Теперь у него дома был двое раненых. У одного был нога ранен, его зовут Саркис, а у другого был ранен живот, его зовут Ашот. А деда назвали «Дедо». Дедо спросил чтобы Саркис позвонил старшим и чтобы они принесли вертолет чтобы помочь им. Саркиз звонил и сказал что завтра они приедут. Дедо приготовил шашлик. Потом утром Ашот спрятался и Саркис сразу взял оружие и предлогал Дедо чтобы он принес его в Военный участок. Ашот с спину убил Саркиса потому что он ранше догодивался что он не Армянин а Азербаджанец. Так и закончился история про Дедо. Мы в девяностых были безоружным но победили.

В результате бурного внутреннего развития Армении за последние 80 лет, возникла значительная диспропорция между центральными и периферийными регионами. В центральной агломерации (Ереван и зона его влияния), которая составляет приблизительно 20 % территории республики, сосредоточено 2/3 населения и более половины трудовых ресурсов, в то время как в периферийных регионах (Сюник, Тавуш и др.) отмечается постоянный отток.

Анализ социально-экономической ситуации высокогорных и приграничных областей Армении показывает, что за последние десятилетия произошло значительное падение экономического потенциала. Уменьшились посевные территории, перестали действовать филиалы промышленных производств. В результате боевых действий, природных катастроф, физического и морального износа вышли из строя или сильно пострадали экономические инфраструктуры — жилой фонд, промышленные объекты, дороги, коммунальное хозяйство, объекты социально-культурного назначения.

В этих поселениях наблюдалось значительное уменьшение числа жителей из-за падения уровня рождаемости и миграции молодежи. К числу подобных населенных пунктов относятся 174 приграничных и 138 высокогорных поселений, которые за последние 10 лет покинуло 72 тыс. жителей.

Вооружённые силы Республики Армения состоят из следующих видов вооружённых сил:

  • Сухопутные войска
  • Военно-воздушные силы
  • Войска противовоздушной обороны

В Сухопутные войска входят следующие рода войск:

  • Мотострелковые войска
  • Танковые войска
  • Ракетные войска и артиллерия
  • Воздушно-десантные войска
  • Инженерные войска
  • Войска связи

В настоящий момент Армения принимает участие в миротворческой миссии в Косово. В правительстве страны также обсуждалась возможность отправки армянских миротворцев в Ливан. Также армянские миротворцы участвуют в миссии НАТО в Афганистане.

Армения присоединилась к миротворческой деятельности в Косово в 2004 году. Армянские «голубые каски» служат в составе греческого батальона. Всего в Косово проходят службу 70 армянских военнослужащих. Соответствующий меморандум был подписан 3 сентября 2003 года в Ереване и утверждён армянским парламентом 13 декабря 2003 года. 14 ноября 2006 года в Косово отправилась шестая группа армянских миротворцев.

Сардарапат

Наступавшие турецкие войска 21 мая заняли станцию Сардарапат, одноименное село и с. Гечрлу. 22 мая 5-й армянский стрелковый полк, партизанский пехотный полк, Игдирский пехотный полк и особый конный полк перешли в наступление из районов Кёрпалу и Курдукули, сломили сопротивление турок и вынудили их обратиться в бегство. Турки были отброшены на 15—20 км. Однако, воспользовавшись тем, что армянские войска перестали их преследовать, турки перегруппировали свои силы и закрепились на высотах, расположенных к юго-западу от станции Аракс. Армянское командование направило почти половину своих сил на север — на помощь командующему Апаранским фронтом — Дро, который 23—28 мая сдерживал натиск 9-й пехотной дивизии Эсада паши и, отбросив эту турецкую дивизию из Баш-Апаранского района, обеспечил безопасность Сардарапатской группировки армянских войск и спас Эривань от вторжения врага.

В то же время, когда с севера по направлению Апаран-Эривань к Араратской долине пыталась прорваться 9-я турецкая дивизия Эсада паши, турецкое командование приняло решение и с юга направить подкрепление Якубу Шевки паше, но армяне отбросили идущую на помощь 5-ю дивизию турок. Здесь себя с лучшей стороны показал армянский добровольческий Зейтунский полк, занимавший оборону на левом берегу р. Аракс и в ожесточенных боях шквалом артиллерийского и пулеметного огня сорвавший все попытки 5-й турецкой дивизии перейти с правого берега на левый.

Армянское командование разработало план нанесения решающего удара и разгрома турецких войск. Была создана ударная группировка, в состав которой вошли пехотный полк из Эрзинджана, отдельный батальон из Маку, два эскадрона, одна рота Хнусского полка и 4 орудия; к ним присоединился также отряд мушцев под командованием члена Гнчакской партии Пандухта. Обойдя турок, эта группировка нанесла им удар с тыла; одновременно основные армянские силы, имея блестящую артиллерийскую поддержку 4-х армянских батарей начали наступление по фронту. Турецкие войска дрогнули под ударами группировки Хасан-Пашаяна на левом фланге 36-й дивизии и оказавшегося в тылу турок отряда из 200 мушцев. Войска Якуба-паши в этой ситуации уже не смогли противостоять фронтальному натиску 5-го карабахского полка и, понеся большие потери, отступили к Александрополю. С Сардарапата начал свой боевой путь в будущем маршал СССР.

Рубрика: Քիմիա

Քիմիա․ Ինքնաստուգում

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.   ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                        2)  6                            3)  4                                  4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
 Na2O
BaO
CO2
Al2O3
MgO
SO3
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3
 HNO3
HCl
H2SO4
H3PO4
AgNO3
NaHCO3
K2SiO3
NaCl
CaCl2

9. Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C 

    10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը Al
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =13 ; +13
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) պրոտոնների-27, նեյտրոնների-14, էլեկտրոններ-27
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը 3(3,8,2)

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

խումբը-երրորդ, գլխավոր ենթախումբ, (1,2)

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

3s23p1

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

+13 I-2,II-8,III-3 

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

մետաղական

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

Al

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ    1) կավիճ   2) սախարոզ   3) քացախաթթու   4) թթվածին   5)  քլոր   6)  յոդ
Рубрика: English

Homework

Student’s book– p.9

In a restaurant

Read the sentences: Mark them W (waitress) or C (customer). Listen and check.

1. Can we see the menu, please? (C)

2. Is everything OK? (W)

3. There’s too much salt in the soup! (C)

4. The bill, please. (W)

5. A table for two? This way please. (W)

6. We’d both like the fish, please. And the soup to start. (C)

7. It’s very noisy here. There are too many people. (C)

8. Are you ready to order? (W)

Complete each phrase with much or many.

1. Too much sugar.

2. Too much salt.

3. Too many mushrooms.

4. Too much money.

5. Too many people.

6. Too many things on the menu.

Complete the mini-dialogues with a phrase from Exercise 2.

1. A: This soup is horrible.

B: I know! Too much salt

2. A: Ugh! I can’t drink this coffee.

B: I know! There’s too much sugar in it.

3. A: This pizza isn’t so good.

B: I know! I like mushrooms, but there are too many mushrooms on it!

4. A: This is horrible. We can’t talk.

B: I know! There are too many people here.

5. A: I don’t know what to choose.

B: I know! There are too many things on the menu.

6. A: Look! €30.00 for a pizza!!

B: I know! It’s too much money.

Shops

Look at the shops below. What things can you buy in each place? Think of as many things as you can

1. Newsagents — newspaper, magazines

2. Chemist’s — medicine

3. Bookshop — books, copybooks, pens

4. Clothes shop — clothes

5. Shoe shop — shoes

6. Post office — letters

7. Supermarket — food

8. Sports shop — sports clothing

Things you have to do

Workbook– p.8

Shops/Things you have to do

Look at the. Write the shops.

1 — Supermarket

2 — Clothing shop

3 — Post — office

Circle the correct words. Then match the sentences with the pictures from Exercise 1.

a. You have to put a stamp on it. — 3

b. You have to wait here. — 1

c. You have to try clothes on over there. — 2

d. You have to keep medicines away from children. — 0

What do these customer notices mean? Write sentences using have to or don’t have to.

1. «Please ask assistant before trying on clothes.

You should ask an assistant before you try any clothes on.

2. «Cash only — no credit or debit cards accepted.»

They only take cash and credit or debit cards aren’t accepted.

3. «We can deliver your shopping to your home».

They can bring the clothes you bought to your home.

SUMMING UP

Complete the conversations. Write one word in each space.

1. A. My pen’s broken.

B. Well, you don’t have to buy a new. You can use mine.

2. A. I’d like some olives, please. 250 grams.

B. OK, here you are. Anything else?

3. A. What’s the matter?

B. I don’t feel well. I’ve eaten too much food.

LOOKING AHEAD

Plans and arrangements

Look at Mia’s diary. Write her plans for the day.

0. At 8 am she’s meeting Liam for breakfast.

1. After that she’s going to walk in park with Olivia.

2. At 1 pm she’s going to lunch with Mum and Dad.

3. Two hours later she is going to the dentist.

4. At 6 pm she’s going on a train to Manchester.

5. Finally, at 9 pm she’s going to watch a film with Paula.

Rea the sentences and write I (intension) or A (arrangement)

0. We’re having a coffee too. — A

1. I’m going to read during the journey — I

2. I’m going to have yogurt and cereal. — I

3. We’re meeting at the new restaurant in town. — A

4. I’m just having a check — up — I hope. — I

5. We’re seeing Jennifer Lawrence’s latest film — I can’t wait. — A

Write about four arrangements you’ve got for this week.

1) On October 31st I’m planning to celebrate Halloween at home with my cousin.

2) I’m planning to do all of the school work this week.

3) I’m planning to watch the Harry Potter movies with my family again.

4) I’m also planning to go for a walk.

Sports and sport verbs

Circle the correct words.

1. We went skiing last weekend.

2. My friends Alex goes rock climbing every weekend.

3. We have to do gymnastics on Fridays.

4. I hate tennis I never want to play it again.

5. Mum goes running every morning.

6. We go to the sports ground on Sundays to do some athletics.

7. Let’s go to the gym. We can do karate.

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ

1. Լուծել անհավասարումը․

1. Պատ․՝ 4) [-2, 3)

2. Պատ․՝ 3) x ∈ (-∞; -3/2) ⋃ (5/2; ∞)

3. Պատ․՝ 4) (-∞; -4)

4. Պատ․՝ 2) (3;5)

2․ Լուծել անհավասարումը․

1․ Պատ․՝ 3) [-1; 3]

2. Պատ․՝ 1) (-∞; -2) ⋃ (8; ∞)

3. Պատ․՝ 3) (-∞; 8)

Рубрика: Մայրենի

Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն.

Առաջադրանքներ

Ծանոթացիր նախագծում օգտագործվող ուսումնական նյութերին.

Կարդա Թարգմանչաց տոնի մասին պատմող տրված նյութը, գրավոր վերապատմիր բլոգում.

Թարգմանչաց տոնը ազգային – եկեղեցական տոներից է: Թարգմանական արվեստի տոնը նշվում է սկսած 1979 թվականից, երեք տարին մեկ անգամ և հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը, սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրեր: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ, առաջինը կոչվում է ՝ «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է ՝ «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ վարդապետները, ասել է թե Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում»: Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա այդ էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Հետագայում նրա և Սահակ Պարթևի աշակերտները թարգմանում են շատ գրքեր, որոնք վերանայում են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Իսկ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան կատարյալ է, որ մինչ օրս կոչվում է «Թարգմանությունների թագուհի»…

Ի դեպ, Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5 դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ թարգմանությունը համարվում է բնօրինակին ամենամոտը, քանի որ Սուրբ Ջերոմը կիրառել է բազմաթիվ աղբյուրներ, ստուգելու բովանդակության ճշտգրտությունը:

Կարդա Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի նյութը, գրավոր վերապատմիր բլոգում.

Մ. Մաշտոցի և Ս. Պարթևի գործունեությանն է անդրադարձել նաաև Լեոն, ասելով, որ նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ըստ Խորենացու վկայության, Մաշտոցը առաքինի մարդկանց, որպիսիք այդ ժամանակ կային, որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը  նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։ Ըստ Կորյունի վկայության էլ ՝ «…Շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատեց»: Նաև, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»: Մաշտոցն Արևելյան Հայաստան իր կատարած մի շրջագայության ժամանակ այցելել է Բուն Աղվանք, ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար, տեղացի Բենիամին երեցի օգնությամբ տառեր ստեղծել: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև, գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց: Սահակ Պարթևի անունով մեզ են հասել նաև մի քանի դավանաբանական թղթեր՝ ընդդեմ աղանդավորների:

Համաձայն Ղազար Փարպեցու՝  Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթևի օգնությանը, որը փայլուն տիրապետելով հունարենին՝ կատարելապես տիրապետում էր ոչ միայն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլև քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը:

«Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան (Սահակ Պարթևին) տվել էր առավելապես գիտության այնպիսի շնորհներ: Եվ անվեհեր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ՝ թարգմանեց բոլոր կտակարանները»: Սահակ Պարթևի մասին այսպես է գրում մեր պատմիչը:

Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկան հասակում՝  իր ծնննդյան օրը,  նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:

Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում եւ թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել եւ ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:

Рубрика: Իրավունք

ՄԱԿ, ՅՈՒՆԻՍԵՖ

Միավորված ազգերի կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն։


ՄԱԿ-ի նպատակներն են.
1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:
2.Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ
հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ
դավանանքից, և

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

Գլխավոր ասամբլեան

Անվտանգության խորհուրդը

Տնտեսական և Սոցիալական խորհուրդը, 

Խնամակալության խորհուրդը

Արդարադատության Միջազգային դատարանը,

Քարտուղարությունը:

Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),

երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),

երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),

չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),

հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),

վեցերորդ կոմիտե (իրավական):

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:
Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն:
2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Իմ կարծիքը

ՄԱԿ-ը ի տարբերություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ այլ կազմակերպությունների, որոնք զբաղվում են երեխաների անվտանգությամբ կամ այլ հարցերով, ՄԱԿ-ը զբաղվում է ամբողջ ազգերի խաղաղությամբ և անվտանգությամբ։ Ոչ միայն ՄԱԿ-ը, այլ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-Ը և բոլոր-բոլոր կազմակերպությունները կարևոր դեր ունեն աշխարհում։ ԵՎ այս պատերազմական օրերին մենք դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը։ Չէ, որ խախտվում են մեր իրավունքները, չկա խաղաղություն և հենց այս հարցերով պետք է զբաղվի ՄԱԿ-ը։

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖը ևս ունի կարևոր դեր աշխարհում, այն զբաղվում է երեխաների իրավունքներով։

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Նրանք աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: ՅՈՒՆԻՍԵՖի ողջ գործունեության ընթացքում նրանք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը։

Վերջին երկու տասնամյակներիընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,

Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),

Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,

Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,

Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,

Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,

Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,

Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,

75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթ. ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայելու, որպեսզի՝


Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,

Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,

Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,

Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,

Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,

Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,

Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Իմ կարծիքը

ՅՈՒՆԻՍԵՖը շատ կարևոր կազմակերպություն է՝ աշխարհում։ Այն զբաղվում է երեխաների իրավունքներով։ ՅՈՒՆԻՍԵՖը ջանք չի խնայում, որպեսզի հաշմանդամություն ունեցող, անապահով ընտանիքում մեծացող երեխաները լինեն ապահով և ստանան կրթություն։ Չենթարկվեն բուլինգի և բռնությունների։