Рубрика: Պատմություն

Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում. Փետրվարյան հեղափոխությունը Հայաստանում.

1920 թվականի դեկտեմբերի 6 – ին Երևան ժամանեց ՀՍԽՀ ռազմահեղափոխական կոմիտեն և ստանձնեց երկրի իշխանությունը: Հանրապետությունում ձևավորվեցին կենտրոնական գործադիր իշխանության նոր մարմիններ ՝ ժողովրդական կոմիսարիատներ: Իշխանության տեղական գործադիր մարմիններն էին հեղափոխական կոմիտեները (հեղկոմներ), որոնք նշանակովի էին և ժամանակավոր: Պետության կառավարման համակարգում կարևոր դեր էր հատկացվում ներքին գործերի ժողկոմատին և Արտակարգ հանձնաժողովին:

Ռազմական կոմունիզմի քաղաքականություն:

Ծանր էր երկրի սոցիալ – տնտեսական դրությունը: Նոր իշխանությունները երկրում կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքականություն, սա միջոցառումների համակարգ էր, որում կենտրոնականը պարենամասնատումն էր: Դրա էությունն էր բնակչության արտադրած կամ ունեցած ՝ պետության կողմից «ավելցուկ» համարվող հացահատիկի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը: Տեղական հեղկոմները դիմեցին բնակչության, առաջին հերթին ՝ գյուղացիության ունեցվածքի կամայական բռնագրավմանը: Դրանք ուղեկցվում էին անհնազանդների ձերբակալություններով: Նոր իշխանությունները պետականացրին մասնավոր բանկերը, գործարանները, խանութները, հոգևոր հաստատություններին պատկանող կրթամշակութային օջախները, ինչպես նաև երկրի բնական հարստությունները: Ռազմական կոմունիզմի քաղաքականության դրսևորումներ էին Հայաստանի նախորդ կառավարության, խորհրդարանի, ազգային կուսակցությունների անդամների և հայկական բանակի սպաների նկատմամբ գործադրված քաղաքական բնույթի հետապնդումները և բռնությունները: 1920 թվականի դեկտեմբեր և 1921 թվականի հունվար ամիսներին հայկական բանակից հեռացվեց և երկրից աքսորվեց ավելի քան 1000 սպա և զինծառայող: Աքսորվածների թվում էին գեներալներ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը, Ա. Բեյ – Մամիկոնյանը և ուրիշներ: ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատարի պաշտոնից ազատվեց Դրոն: 1921 թվականի հունվարին մի խումբ հայ սպաների հետ նա պարտադրված լքեց Հայաստանի սահմանները: Երկրում կիրառվող քաղաքական կոշտ գծի կողմանկիցներ էին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Գ. Ալիխանյանը, ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարներ Ա Նուրիջանյանը (Ավիս), Ի. Դովլաթյանը և այլք: Բռնությունների ծավալումը փորձում էին կանխել մեղմ քաղաքականության կողմնակիցներ Ս. Կասյանը, Հակոմկուսի կենտկոմի անդամներ Ա. Մռավյանը և Ա. Բեկզադյանը: Սակայն հայկական բանակի սպաների աքսորից հետո բռնություններն ավելի սանձարձակ դարձան: 1921 թվականի հունվարի վերջին ձերբակալվեցին ՀՀ նախկին վարչապետեր Հովհաննես Քաջազնունին և Համո Օհանջանյանը, նախկին խորհրդարանի անդամներ Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը, զորահրամանատարներ Համազասպ Սրվանձտյանը, Նիկոլայ Ղորղանյանը և այլք: Վերջին երկուսը տասնյակ այլ քաղբանտարկյալների հետ միասին սպանվեցին բանտում:

Փետրվարյան ապստամբությունը.

Հայաստանում իրականացվող բռնությունների դեմ ընդվզեցին ժողովրդական լայն զանգվածները: 1921 թվականի փետրվարի 16 – ին սկսվեց ապստամբություն, որն արագ ընդգրկեց Հայաստանի կենտրոնական շրջանները ՝ Բաշ – Գյառնին (Գառնի), Կոտայքը, Դարալագյազը (Վայոց Ձոր), Բաշ Ապարանը (Ապարան) և այլն: Ապստամբները ՝ ընդհանուր հրամանատար գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանի, խմբապետներ Մարտիրոսի, Խնկոյի, Սմբատի և այլոց գլխավորությամբ, փետրվարի 18 – ին մտան մայրաքաղաք Երևան: ՀՍԽՀ պետական և կուսակցական մարմիներն իրենց հավատարիմ կարմիրբանակյան փոքրաթիվ զորամասերի ուղեկցությամբ «Ազատամարդ» ու «Վարդան Զորավար» զրահագնացքների պաշտպանության ներքո նախօրոք լքել էին քաղաքը և հեռացել Ղամարլու (Արտաշատ) – Վեդի – Բասար (Արարատ): Հաղթանակած ապստամբության արդյունքում, որի ընդհանուր ղեկավարությունը ստանձնլ էր Հայ հեղափոխական դաշնակցությունը, Երևանում ստեղծվեց իշխանության նոր մարմին ՝ Հայրենիքի փրկության կոմիտե (ՀՓԿ) ՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Կոմիտեի առաջին իսկ հրամաններով ազդարարվեց Հայաստանում խորհրդային իշխանության տապալման և բոլոր բոլշևիկներին ձերբակալելու մասին: Միաժամանակ Երևանի և այլ վայրերի բանտերից ազատվեցին բոլշևիկների կողմից կալանված և խոշտանգված հարյուրավոր մարդիկ: Ապստամբների և խորհրդային զորքերի միջև ռազմական գործողությունների առաջին շրջանն ընթանում էր կողմերի փոփոխակի հաջողություններով: Փետրվարի վերջերին ՝ խորհրդայնացած Վրաստանից կարմիրբանակային հիմնական զորամասերի Հայաստան վերադառնալուց հետո, ապստամբների պարտությունը կանխորոշված էր: 1921 թվականի մարտի 25 – ից 11 – րդ Կարմիր բանակի զորամասերն անցան վճռական հարձակման: Կոտրելով ապստամբների դիմադրությունը ՝ ապրիլի 2 – ին նրանք մտան Երևան: Ավելորդ զոհեր չտալու նպատակով ապստամբները մայրաքաղաքում դիմադրություն ցույց չտվին և ՀՓԿ – ի գլխավորությամբ նահանջեցին դեպի Սյունիք, որտեղ ամրացած էին Գարեգին Նժդեհի զինված ուժերը: Փետրվարյան ապստամբության պարտությունը և երկրում խորհրդային իշխանության վերահաստատումն անխուսափելի էին, քանի որ նրա թիկունքին կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը: Ապստամբությունը, սակայն, սթափեցնող ներգործություն ունեցավ խորհրդային իշխանությունների վրա, ստիպեց առավել զգուշորեն գործել: Հայհեղկոմի 1921 թվականի ապրիլի 24 – ի հրամանով ապստամբության բոլոր մասնակիցներին ՝ ներառյալ ղեկավարներին, շնորհվեց համաներում: Վճռական քայլեր ձեռնարկվեցին երկրի սոցիալ – տնտեսական դրությունը բարելավելու ուղղությամբ: Խորհրդային իշխանությունն ամրապնդելու նպատակով 1921 թվականի գարնանը Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ Հայաստան գործուղվեցին փորձառու և հեղինակավոր պետական – կուսակցական գործիչներ ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի և Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) գլխավորությամբ: Մայիսի 21 – ին Հայհեղկոմը վերակազմավորվեց ՀՍԽՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի: Ա. Մյասինկյանը նշանակցեց Ժողկոմխորհի նախագահ և միաժամանակ ռազմական գործերի ժողկոմ: Ս. Լուկաշինը դարձավ ՀՍԽՀ ժողովրդական տնտեսության խորհրդի (ԺՏԽ) նախագահ և ընտրվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար: Հայաստանում կարճատև (շուրջ մեկ տարի) գործունեության ընթացքում Ա. Մյասինկյանին հաջողվեց համախմբել հասարակությանը, նրան մղել խաղաղ աշխատանքի:

Рубрика: Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ (Կոմիտաս)

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝

Հրո հովեն ցիրուցան,

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

Այս ճանապարհն․․․

ՙՙԵրբեք չհանձնվես, միշտ առաջ գնա՚՚ հաճախ եմ լսում այս խոսքերը, բայց ոչ միշտ են նրանք օգնում կամ տեղին լինում, պետք է հասկանալ, որ տարբեր դեպքեր են լինում և ոչ բոլորին են կարող օգնել այս խոսքեր, գուցէ դիմացինդ կիսվելու կարիք ունի փորձիր լսել նրան այլ ոչ թե ասես հետևյալ խոսքերը որոնցից մարդիկ արդեն հոգնել են: Իմ փորձից կարող եմ ասել, եթե ընկերդ, ծանոթդ կամ մեկ այլ մարդ իր համար նոր բան է սկսում փոձիր աջակցել և մոտիվացնել նրան, վստահ եմ, որ դա նրան ավելի շատ կօգնի քան մեկ այլ բան, աշխատիր օգնել նրան հասնել իր նպատակին, ոչ ես չեմ ասում, որ պետք է անել իր փոխարեն ամեն ինչ հետո տալ իր ձեռքը և ասել ՙՙդե վերցրու, շարունակիր՚՚, օգնիր այն հարցում որտեղ նա կդժվարանա կամ օգնություն կխնդրի քեզանից, ուղղություն ցույց տուր: Այն ճանապարհը որը սկսել ես հասցրու ավարտին և երբեք կեսից մի շրջվիր քո նպատակից, գիտեմ դժվար է ինքս եմ այդպես հաճախ արել, ճանապարհից թեքվել ավելի հեշտ է քան այն շարունակել, բայց փորձիր ու երբեք չանձնվես:

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ․ քառակուսի եռանդամ, առաջադրանքներ

1․Որոշի՛ր քառակուսային եռանդամի  ավագ և միջին անդամների գործակիցներն ու ազատ անդամը:

ax2 +bx+c

x2+6x+8 

-x2 -5x+7

3-2x2-x =-2x2-x+3

7-6x2=-6x2 +7

2.Գտի՛ր 3x^2-7x+8  եռանդամի արժեքը,երբ 

x=2 ,      x=-1  ,   x=1/3  ,    x=-2/3  

x=2

3*22-7*2+8 = 12-14+8 =6

x=-1

3*-12-7*-1+8 = 3-1-7-1+8=2

x=1/3

3*1/32-7*1/3+8=1/3 — 7/3+8=6

x=-2/3  

3*-2/32-7*-2/3+8 = 4/3 +14/3+8 = 14

3.Ներկայացրու՛ քառակուսային եռանդամի տեսքով 

ա․(x+2)2-3=x2+4x+4-3= x2+4x+1

 (2x-1)2+5 = 4x2-4x+1+5=4x2-4x+6

-5(x-2)2+7 =-5(x2-4x+4)+7=-5x2+20x-20+7=-5x2+20x-13

4․Քառակուսային եռանդամից առանձնացրու երկանդամի քառակուսի

x2+4x+7 = (x+2)2+3

x2-6x+1=(x-3)2-8

y2+10y-7= (y+5)2-32

y2-30y+9= (y-15)-2162

-y2-y+5 =-1(y2+y-5) = -y2-y+5 =-1[(y2+y-5)=-1(y+0,5)2-5,25]

0,25+ x=-5

x=-5-0,25

x=-5,25

5.Երկու բնական  թվերի արտադրյալը հավասար է 198-ի։Գտի՛ր այդ թվերը,եթե հայտնի է,որ այդ թվերից մեկը 7-ով մեծ է մյուսից։

x, x+7

x*(x+7)=198 

x2+7x-198=0  

D= 49+792=841

x=(-7+29)/2=11 

x=(-7-29)/2=-18

6․Գտի՛ր երեք հաջորդական թվեր,որոնց քառակուսիների  գումարը հավասար է 590-ի ։

132+142+152=59

Պատ․՝ 13, 14, 15։