16. Երկու, խմբի գոյականների հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր: Ա. Հեռագիր-հեռագրեր արոտավայր-արոտավայրեր լրագիր-լրագրեր ծառաբուն-ծառաբներ մրգաջուր-մրգաջրեր մրջնաբույն-մրջնաբներ ծաղկեփունջ-ծաղկեփնջեր միջնապատ-միջնապատեր Բ. Մեծատուն-մեծատներ զինակիր-զինակրեր ժամացույց-ժամացույցներ կողմնացույց-կողմնացուցեր երգահան-երգահաններ քարհատ-քարհատներ պատմագիր-պատմագրեր քանդակագործ-քանդակագործներ 17.Ուշադրությո՛ւն դարձրու, թե ը կամ ն մասնիկը բառին ի՛նչ օրինաչափությամբ է ավելանում: Գործը վաղվան մի’ թող: Գործն է անմահ: Գործն անմահ է: Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց: Ուսումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում: Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է: Հետքերդ տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում: Աղեղնավորը ներկաներին Ապառնում էր ու գոռգոռում: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում: Աղջիկը, հավանաբար, շտապում էր: Աղջիկն շտապում էր, հավանաբար: Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում: Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայից թռչողը: |
18. Հետևություններից ո՜րն է (որո՜նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ պատճառաբանի’ր: Կարող ես այլ հետնություն անել: Արագիլին հարցին. Իմաստո՛ւն հավք, ինչո՛ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում: Պատասխանեց. Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը: Հետևություն. իմ հետևույթունը) իմ կարծիքով հավը անգրագետ էր և ուղղակի փորձում էր կրկնօրինակել արագիլին, հավին թվում էր, որ եթե արագիլը կանգնում է մեկ ոտքի վրա ուրեմն ավելի քիչ է ծանրաբեռնում մոլորակը կամ ինչ-որ օգուտ է տալի, եթե հավը ավելի խելացի լիներ կհասկանար, որ մեկ ոտքի վրա կանգանելով մոլորակը չի թեթևանա: ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպես է ապրում: բ) Կա մարդ, որ այնքան բարի է. որ աշխարհին ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա> ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի: գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում: դ) Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում: ե) Բոլոր մարդիկ պետք է մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի: ղ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է: Է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին: |
19.Տրված բարդ բառերի առաջին մասը (արմատը) փոխելով’ նոր բառեր ստացի՛ր բոլոր նոր բառերը բացատրի՛ր: Ոսկեշար-ոսկեզօծ (ոսկիով օծված) բազմազբաղ-բազմնակյուն (շատ անկյուններ ունեցող) բազկատարած- բազկաթոռ գնդացիր-գնդապետ (Այդ կոչումն ու աստիճանը կրող զինվորական) ստըրկահոգի-ստըրկատեր (ստրուկների տեր) սիրահոժար-սիրալիր (Սիրալիր վերաբերմունք) մեղմանվագ-մեղմաձայն (մեղմ ձայնով) սառցալեռ-սառցաբեկոր (սառույցի կտոր) բանաձև-բանաիմաց (բան հասկացող) գաղտագողի-հաղտնաբար (գաղտնի կերպով) 20.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով: Օրինակ ‘Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: Հայոց աշխարհում. Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է, երկնասլաց, մեկուսի լեռնազնգված կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասսի Ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում’ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելքից լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից: |