Рубрика: Քիմիա

Գիտելիքի ինքնաստուգում՝<>

1.Ո՞ր  շարքումեն  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.  ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ, ոսկե մատանի.

1)3                                         2)  6                                           3)  4                                       4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորիզանգվածը,  որիծավալը  2 սմէիսկոսկուխտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                                 2) 9,65գ                                3) 3,86գ                                4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում ենգրվածմիայնբարդնյութերիբանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                 4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքումենառկամիայնկովալենտայինկապերովմիացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը. 

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O
BaO
CO2
Al2O3
MgO
SO3
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3
H2SO4
H3PO4
HNO3
HCl
Ca(OH)2
AgNO3
NaHCO3
K2SiO3
NaCl
CaCl2
CuSO4

9.Ո՞ր  շարքում է գրված ֆոսֆորթթվածինածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի ատոմը ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը….
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =…
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը….

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ըո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում:

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   

ա) բնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ ` քացախաթթու
բ) ջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ `սախարոզ
գ) մետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ ՝ յոդ
դ) ջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ ՝ թթվածին

Рубрика: Քիմիա

Դաս 2- Գործնական աշխատանք 1.

Նյութի հատկություն են կոչում այն հատկանիշները կամ բնութագրիչները որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբռրվում են միմյանցից։Նյութերն ունեն երեք հատկություն ֆիզիկական քիմիական և ֆիզոլոգիական։Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։Նյութի քիմիական հատկություները փոխարկումնրի կամ ռիակցաներին մասնակցելու ընդունակությունն է։Նյութի ֆիզոլոգիական հատկությունը ազդեցություն է կենդանի օրգանիզմի վրա։Դրական կամ բացասական։

   Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 Պարզ նյութեր Բարդ նյութեր
  

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:
Рубрика: Պատմություն

Սևրի պայմանագիր

1920 թ. հունվարի 19–ին Փարիզում տեղի ունեցած՝ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարների նիստը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի կառավարությունը: Այդ երկար սպասված իրադարձությունը Երևանում տոնվեց մեծ հանդիսավորությամբ: Հայկական հարցը առնչվում էր պատերազմում պարտված Թուրքիայի հետ պայմանագրի մշակման խնդրին: 1920 թ. ապրիլի 19–26–ը Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացած խորհրդաժողովում վերջնականապես մշակվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը: Այդ կապակցությամբ Սան Ռեմո էին հրավիրվել Ավ. Ահարոնյանը և Պ. Նուբարը: 1920 թ. ապրիլի 23–ին ԱՄՆ–ի կառավարությունը փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ նախագահ Վիլսոնը համաձայնեց ստանձնելու սահմանների որոշման իրավարարի առաքելությունը: Սակայն հունիսի 1–ին ԱՄՆ–ի Սենատը մերժեց Հայաստանի մանդատը: Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները դրվեցին 1920 թ. օգոստոսի 10– ին Փարիզի արվարձան Սևրում Թուրքիայի հետ ստորագրված խաղաղության պայմանագրի հիմքում: Գլխավոր դաշնակից տերությունների հետ միասին պայմանագիրը ստորագրեց նաև Հայաստանը: Սևրի պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն: Սահմանի վերջնական որոշումը հանձնարարվում էր ԱՄՆ նախագահին, իսկ կողմերը պարտավորվում էին անվերապահորեն ընդունելու միջնորդական իրավարար վճիռը: Այսպիսով, կարծես իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ մեծ ցանկությունը: Իր արդարացի լուծումն էր ստանում Հայկական հարցը, ստեղծվում էր Միացյալ և Անկախ Հայաստան: Սևրի պայմանագիրը, ցավոք, չվավերացվեց՝ մնալով որպես չիրագործված միջազգային փաստաթուղթ: Գլխավոր պատճառն այն էր, որ պայմանագիրը ստորագրած Թուրքիայի սուլթանական կառավարությունը երկրում այլևս չուներ փաստական իշխանություն. այն պատկանում էր Մուսթաֆա Քեմալի գլխավորած Անկարայի կառավարությանը: Վերջինս ոչ միայն չճանաչեց Սևրի պայմանագիրը, այլև դիմեց դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցներին այն տապալելու համար: Այդուհանդերձ, 1920 թ. նոյեմբերի 22–ին ԱՄՆ նախագահ Վիլսոնը հրապարակեց իր իրավարար վճիռը հայ–թուրքական սահմանագծի վերաբերյալ: Ըստ դրա՝ Միացյալ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների կեսը, գրեթե ամբողջ Էրզրումի նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմելու էր ավելի քան 90 հազար քառ. կմ: Միավորվելով գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ, որի տարածքը 1920 թ. կեսերին կազմում էր շուրջ 70 հազար քառ. կմ, հայկական անկախ և միացյալ պետությունը ստեղծվելու էր ավելի քան 160 հազար քառ. կմ. ընդհանուր տարածքի վրա` միաժամանակ ելք ունենալով դեպի Սև ծով: Ինչպես Սևրի պայմանագիրը, այնպես էլ նրանից բխող՝ հայ–թուրքական սահմանի վերաբերյալ Վիլսոնի իրավարար որոշումը չիրագործվեցին: Այդուհանդերձ, դրանք Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումն էին:

Ճանապարհները, որոնցով Թուրքիան խուսափեց Սևրի պայմանագրի իրագործումից…

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել բավարար տարածք։

Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում: Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։