<< Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
Ֆաշիստական Գերմանիան 1939թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941թ. հունիսի 22-ին խախտելով ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման համաձայնագիրը՝ Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ տարածք: Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը՝ 1941-1945թթ.:
Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ: Պատերազմի տարիների 10 հայորդիներ արժանացան Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Հայ ռազմիկներն իրենց քաջությամբ աչքի ընկան ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: ՀԽՍՀ-ից խորհրդային բանակի կազմում կռվել են մոտ 300 հազար հայեր, զոհվել՝ 100 հազարը:
Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Գերորգի Հարությունյանը և ուրիշներ:
Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
<<89-րդ Թամանյան դիվիզիա>> պատվանունը կրող զորաբաժինը հասավ մինչև Բեռլին, որի հրամանատարն էր՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը:
390-րդ հրաձգային դիվիզիան մասնակցել է Կերչի համար մղվող մարտերին, զոհվել է հրամատարը՝ գնդապետ Սիմոն Զաքյանը:
Սփյուռքահայերը նույնպես կռվում էին: Մասնակցում էին շատ հայեր, որոնցից Էռնեստ Դերվիշյանն արժանացավ կոչման:
Ռազմական արվեստի պատմության մեջ իրենց անունը ոսկե տառերով գրեցին Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը:
Հայ գեներալներ Նվեր Սաֆարյանը, Միքայել Պարսեղովին, Ասքանազ Կարապետյանը և այլոք:
Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների համար ԽՍՀՄ հերոսի կոչման է արժանացել 108 հայ և Հայաստանում ծնված և ապրած 11 այլազգիների:
Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 մլն մարդկային կյանք և պատճառեց հսկայական նյութական կորուստներ: Այսպիսով՝ հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն է ունեցել նաև հայ ժողովուրդը:
Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։