46.Ի՞նչ բառով կարող ես փոխարինել Ա և Բ շարքերի ընդգծված բառերը: Փորձի՛ր երեքական նախադասություններ կազմել որպիսի և որպեսզի բառերով:
Ա. Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, ինչպիսին աղջիկը դեռ չէր տեսել: Հյուրը չափազանց շոյված էր. ի՜նչ ընդգծված վերաբերմունք, ինչպիսի՜ ընդհունելություն:
Բ. Նա շատ վաղ էր արթնացել, որպեսզի հասցներ կատարել խոստացածը: Մի քանի քայլ առաջ եկավ, որպեսզի լավ տեսնի հուշարձանը:
47․ Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերով մեկով:
ա) Սրահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:
Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կերտելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինելու:
48․ Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:
Ընկնել՝ փոսը:
Ընկած լինել՝ ջրավազանը:
49․ Տրված պարզ նախադասությունները բարդացրո՛ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (կարող ես նախասադությունները կապող անհրաժեշտ բառեր ավելացնել):
Ձկնորսի խոշոր ցանցը մի փոքրիկ և ոսկեգույն ձկնիկ ընկավ։
Նայում էի Միջերկրական ծովի մեղմ ալիքներին։
Հսկա նավից ապշահար հետևում էին աշխատող հնդկացիներին։
Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք թզուկների դղյակին։
50․ Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտիր բառակապակություններով։
Գահընկեց — գահին նստեց
իշխանազուն — իշխանությունից զրկված
արևազուն — արևի զրկված
արյունարբու — արյուն խմող
արքայանիստ — արքայի նիստ
դյուրաբեկ — դուրը բերող
գավաթակից — գավաթը կցող
դրկից — դրսից կից, հարևան
51․ Բարդ նախադասության ընդգծված մասը հանիր։
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է։
Մեքսիկայում տարածված է ֆուտբոլի մի նոր տեսակ։
Ամազոնի ավազում մի հետաքրքիր ծառ է աճում։
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող և գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի։ Այս անգամ նրան ճանարապհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որը տասնվեց դար առաջ են ստեղծվել։ Ովքե՞ր են դրանց հեղինակները, ինչպես են դրանք մի քանի կիլոմետր հեռու գտնվող քարհանքից հասցվեց այստեղ։
Նրա վրանը լիքն էր թխվածքի փշրանքով։
Հարազատները հաջողություն մաղթելու փոխարեն մեկ անգամ էլ լավ դնգստեցին Փղիկին։
Հնագետների մի քանի ամիս է պետք։
Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատակներով։
Մասնագետները պնդում են։
52․ Տեքստը փոխադրիր և ավարտիր նրան հաջորդող հետրություններից նրանցով, որոնք տեքստին են բխում։
Ագռավին աղավնու շորորուն քայլը շատ դուր եկավ, նա էլ որոշեց, որ պետք է քայլի աղավնու նման։ Փորձեց-փորձեց, բայց չստացվեց։ — Էհ, ինչ հիմարություն է, ավելի լավ է կրկին պապերիս նման քայլեմ։ Փորձեց, տեսավ, որ պապերի նման քայլելն էլ է մոռացել։ Այդ օրվանից ագռավը չի կարողանում ոչ շորորալ, ոչ էլ իր պապերի նման քայլել, ցատկոտում է։
Առակը ցուցանում է, որ` դ) եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա։
53․ Թիվ ցույց տվող բառերը գտիր։ Առարկա ցույց տվող բառերը ո՞ր դեպքում են հոգնակի ձևով գործածվում նրանց հետ։
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց։
Մասնակից հարյուր իննսունվեց երեխաները նույն երգը երգեցին։
Երբեմն սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում։ Մի անգամ 1868 թ․ ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց։ Մեկն իսկական էր, մնացած ութ արևները կեղծ էին։
Երբ գործողությունը հոգնակի թվով է կազմած, ապա գոյականն էլ է այդպես կազմվում։
54․ Ա և Բ նախադասությունները համեմատիր և տարբերությունները գտիր։
Ա․ Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է «կարող է պատահել»։ Բ․ Դիվանագետն «այո» ասելիս մտածում է «կարող է պատահել»։
Ա․ Եթե ասում է «կարող է պատահել», ուրեմն մտածում է ոչ։ Բ․ «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»։
Ա․ Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ։ «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ։ Բ «ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ։
Ինձ թվում է, որ Ա նախադասության մեջ խոսքը վստահ չէ ասվում, այն կազմվում է եթե-ով, իսկ Բ նախադասության մեջ խոսքն ավելի կրճատ է, և քեզ ավելի շատ է վստահեցնում տեղեկության մասին։
Ա․ Լոձի պողպատյա սայրերի և սափրիչ մեքենաների գործարանի ներքին կանոններն այնպիսին են, որ գործարանում աշխատող տղամարդիկ պարտավոր են չսափրված ներկայանալ աշխատանքի։ Բ․ Ըստ լոձի պողպատյա սայրերի և սափրիչ մեքենաների գործարանի ներքին կանոններն այնպիսին են, որ գործարանում աշխատող տղամարդիկ պարտավոր են չսափրված ներկայանալ աշխատանքի։
Ա․ Գործարանի մուտքի մոտ հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը։ Բ․ Գործարանի մուտքի մոտ հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը։
Ինձ թվում է այստեղ տարբերությունն այն է, որ Բ-ում ավելի հստակ է բացատրում գործողության պատճառը։
55․ Նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու, անհրաժեշտ դեպքում դրանցում որոշ փոփոխություններ արա։
Գառնուկը ջրհորում ինչ որ մի բան տեսավ։ Դա տեսնելիս դաշտում կփախչեր։
Պապն այդ օրը ինչ որ բան էր պատմում, աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ։
Պայմանը սա էր, որ Գիքորը պիտի տուն մաքրեր, ամաններ լվանալ, ոտնամաններ սրբեր։
Քերականության մասին մի բան եմ լսել, որ բոլոր արվեստների հիմքն է։
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի։
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում։
Առարակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարները սկսեցին նրան ծաղրել և բարկացնել։
Ծարավ այծը մոտեցավ ջրհորին, որտեղ աղվեսն էր նստավծ։
Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ։
Պատանին գնաց մի ալեհեր մարդու մոտ, որպեսզի հարցնի ճանապարհի մասին։
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորի։
56․ Նախադասությանը ինչպե՞ս, ի՞նչ ձևով, ինչքան հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակություններ ավելացրու։
Հանգստացած թագավորը արդեն կրթված ձևով նստեց։
Հանդարտված առյուծները հանգստացած կանգնեցին նրա գահավորականի մոտ։
Հիավանդ մարդը 5 դեղ խմեց։
57․ Կետերի փոխարեն պահանջված ձևով գրիր փակագծում տրված բառերի հականիշները։
Փարիզում անցորդներից մեկը վարար անձրևի տակ ընկավ։ Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց։ Երևի աշխարհում դեռ ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին անձրևանոցով չէր պաշտպանվել։
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը, դեպքի ակամա վկան՝ ոստիկանը զարմանքից բղավեց։ Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր Քնած շիկահետ կինը կտավը։ Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էր ոստիկաններին։ Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված։ Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ հայտաբերվել էր տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողցված նկարների ամբողջ պատկերասրահ։ — Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի, — դժբախտությամբ ասաց գողը, երբ նրան ձեռբակալեցին։
58․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա։
Երկուշաբթի էր, այսօր Փարիզի մի փոքրիկ փողոցում բնակիչները պետք է նամակները բերեն և գցեն փոստարկղը, չէ որ ամեն շաբաթ այդպես են անում և նամակ են ուղարկում իրենց հարազատներին։ Ջիմն այս անգամ նամակ էր գրել իր մեծ եղբորը, նա 7 տարեկան էր և իր փոքրիկ թաթիկներով իր երազանքն էր գրել, խնամել էր այդ նամակը երկար ժամանակ և ահա եկավ երկուշաբթին, նա պետք է այդ նամակը ուղարկեր Անգլիա, որպեսզի եղբայրն իր ուզածը անի, իր համար հեծանիվ գնի։ Նա անհամբեր սպասում էր եղբոր նամակին, նրա պատասխանին։ Ահա եկավ այսքան սպասված օրը և Ջիմը ժամը 7-ին վաղ առավոտյան արթնացավ և վազելով գնաց դեպի փողոցի ծայրը՝ փոստարկղի տեղը։ Ճանապարհին նկատեց, որ իրենց փողոցի խանութում իր սիրելի թխվածքն են նոր ստանում, և այն թարմ-թարմ տեղադրում են խանութում։ Նա ձեռքը գցեց գրպանը և տեսավ, որ մոտն ունի այնքան գումար, որքան անհրաժեշտ է նախաճաշի համար։ Արագ-արագ մտավ խանութ, նամակը դրեց սեղանին, որպեսզի բռնի թխվածքը, գումարը տվեց և արագ հեռացավ խանութից, նամակը թողնելով խանութում։ Հասավ փոստարկղի մոտ, նա շատ ուրախ էր, որ վերջապես նամակը կգցի փոստարկղը և իր եղբայրը կկատարի իր երազանքը, բայց նա հանկարծ նկատեղ, որ նամակն իր մոտ չէ։ Նա վազեց դեպի խանութ, այդ պահին տեսավ, որ բեռնատար մեքենաների վարորդները խանութի աշխատողի մոտ գումարն են ստանում, որպեսզի հեռանան, և պատահմամբ վերցրեցին սեղանին դրված նամակը, գումարի փոխարեն, նստեցին մեքենան և գնացին։ Ջիմը վազում էր նրանց հետևից, հույս ունենալով, որ նրանք կկանգնեն, և իր նամակը հետ կտան նրան, Ջիմն անհույս նստեղ գետնին և սկսեց լաց լինել, ժամը 5-ին գալու են տանելու նամակները, իսկ այդ ժամանակ ժամը 8-ն էր, նա ուներ երկար ժամանակ իր նամակը վերադարձնելու համար։ Վազեց տուն, նախ մայրիկը բարկացավ, առանց զգուշացնելու տնից բացակայելու համար, իսկ հետո նա արագ բարձրացավ տատիկի սենյակ, բացեց նրա տետրը, որտեղ գրված էին բոլոր հարևանների համարները, զանգահարեց Մերի տատիկին, չէ որ խանութը նրանց էր պատկանում, նա խնդրեց բեռնատար մեքենաների վարորդների հասցեն, որպեսզի գնա նրանց մոտ։ Հասցեն իմանալուց հետո պատրաստվեց, բայց նա միայնակ չէր, նրա հետ էր իր 14 ամյա քույրը՝ Հեյլին, նա գալիս էր եղբորը օգնելու։ Նրանք գնացին ըստ հասցեով, մեծ դժվարություններից հետո գտան բեռնատարի վարորդներին, տղան խնդրեց նրան հանձնել այն նամակը, որը թյուրիմածության պատճառով վերցրել էին, վարորդները զարմացան, նրանք բացեցին ծրարը, և տղային ցույց տվեցին, որ այնտեղ միայն գումար է։ Ջիմը սկսեց լացել, Հեյլին նրան հանգստացրեց, ասացմ, որ գնան տուն, նա նրա համար նորը կգրի։ Ջիմը շատ էր տխրել, նա իր սրտի խոսքն էր գրել եղբորը, նա գրեթե մեկ ամիս չարչարվել էր այդ նամակի և գունազարդ նկարների համար։ Տուն գնալու ճանապարհին նրանք տեսան, թե ինչպես են մարդիկ փոստարկղի մոտ հավաքվել, իսկ աշխատողները պատրաստվում էին հանել փոստարկղի նամակները և տանել։ Հեյլին եղբորն ասաց, որ խանութ մտնեն, պաղպաղակ գնեն և մի քիչ հանգստանան։ Երբ մտան խանութ, Ջիմը ինչ որ բան նկատեց սեղանի տակ ընկած, կռացավ, վերցրեց, բացեց ծրարը և տեսավ, որ ներսում իր նամակն է։ Նրա երջանկությանը չափ չկար, նա արդեն լացում էր։ Ժամը 4։50 էր, մեծ մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին։ Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը։ Վերջ։ Ձեռքերը տափ տվեց ու գնաց առաջ։
59․ Պատմությունը փոխադրիր ներկա ժամանակով։
Մրջյունը մի ժամանակ մարդ է լինում և զբաղվում է հացահատիկ մշակելով։ Բայց նա չի բավարարվում իր աշխատանքի պտուղներով, նախանձում է, և գողություն է անում։ Այդ ագահության պատճառով Զևսը զայրանում է և նրան միջատ է դարձնում։ Բայց նոր կերպարանքի մեջ էլ նրա բնույթը չի փոխվում, ու մնում է դաշտերում ու կալերում վազվզող, ցորենի ու գարու պաշար հավաքող։
60․ Ըստ տրված հետևության, պատմիր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն։
Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ինչ ասես կհնարի։
Ես չգիտես ինչու հիշեցի Սուտասանը հեքիաթը։
62․ Տրված նախադասությունը համառոտիր, դարձրու վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ։ Քանի՞ նախադասություն է ստացվում։
Կանգանծ էի կապիկների վանդակի մոտ և շոյում էի ձագուկներին։
Բիլը անհամբեր էր և շտապողական, բայց ես շոյում էի ձագուկներին։
Մետաղացանցի արանքից շոյում էի կապիկների փրչոտ ձագուկներին։
Հակառակ Բիլի շտապողականությանը՝ ես շոյում էի ձագուկներին։
Տասը րոպե վանդակի մոտ կանգանած ձագուկներին էի շոյում։
63․ Ուրիշի ուղղակի խոսքը գրիր․ կետադրությանն ուշադրություն դարձրու։ Ե՞րբ է ուղղակի խոսքը չակերտների մեջ գրվում
Ա. Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգումի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց այնուամենայնիվ փառահեղ իր գահին:
— Ահա և հպատակը,— բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց,-անցավ Փոքրիկ իշխանի մտքով,- չէ՞ որ ինձ առաջին անգամ է տեսնում»:
Փոքրիկ իշխանը մտածում էր.«Այսքան բարձր սարից այս ամբողջ մոլորակը և նրա վրայի մարդկանց կտեսնեմ»: Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն: «Ինչ տարօրինակ մոլորակ է, մտածեց Փոքրիկ իշխանը,- բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով»:
Բ. «Բոլորը բնության օրենքներին են ենթարկվում, նույնիսկ երբ նրան են հակադրվում, նրա հետ են գործում նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկանում են նրա դեմ գործել»,- ասել է Գյոթեն: Գյոթեն գրել է, «Բնության պսակը սերն է: Միայն սիրո միջոցով են մոտենում նրան»:
Գ. Շվեյցարական Ալպերում ճանապարհորդներին ծաղիկները չքաղելու կոչ են անում: Այդ կոչերն արված են՝ ազգային հոգեբանությունը հաշվի առնելով: Ֆրանսերեն մակագրությունն ասում է «Ծաղիկներով հիացե՛ք, բայց մի՛ սպանեք նրանց»: Կոչն անգլերեն հնչում է որպես քաղաքավարի խնդրանք. «Խնդրում ենք ծաղիկները մի՛ քաղեք»: Գերմաներեն արգելքը կտրուկ է .«Մի՛ քաղեք ծաղիկները»:
64․ Տեքստը վերականգնիր՝ պարբերությունների հաջորդականությունը փոխելով։
Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:
Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին։
Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:
65․ Սխալ կազմած պատճառական բայերն ուղի՛ր:
Քնացնել, հաշտեցնել, լռեցնել, , լսեցնել, ճերմակացնել, կարմրացնել, վախեցնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահեցնել, ծառայացնել, ապրեցնել: