Рубрика: Մայրենի

Կոմիտասյան օրեր

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

Այս հոդվածը այն մասին էր, որ 1991 թվականի նոյեմբերին բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը ապացուցեց, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել։ Կոմիտասը իր կյանքի վերջին 10 տարիները անցկացրեց հոգեբուժարաններում։ Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չկաին, բայց նրան պահում էին հոգեբուժարանում։ Կոմպոզիտորը շատ լուռ էր, բայց բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Չնայած նրան, որ հոգեբուժարանում նա չի ընթերցել ոչ մի թերթ, չի օգտվել ժամացույցից, օրացույցից, բայց նա անսխալ հիշել է բոլոր պահքերի օրերը և պահել դրանք։ Մինչև մահը Կոմիտասը այդպես էլ դուրս չեկավ հոգեբուժարանից։ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որը կարող էին բուժել միայն կոմպոզիտորին իր բնականոն կյանք վերադարձնելով։ Բայց ցավոք Կոմիտասը մահացավ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ոսկրաբորբ հիվանդությունից, որը նա ձեռք էր բերել հոգեբուժարանում հագնելով կոպիտ ոտնամաններ:

Սպասված աշուն. շարադրություն

Աշունը տարվա այն եղանակներից մեկն է, որին ես սպասում եմ աշնան վերջանալու առաջին օրից մինչև աշնան սկսվելու նախորդ օրը։ Աշունը իր հետ բերում է հանգստություն և երջանկություն։ Ճիշտ է աշունը իր հետ նաև բերում է ցուրտ, բայց ես այդ ցուրտը նույնպես սիրում եմ։ Ամենից շատ աշնան արևն եմ սիրում, քանի որ ցրտի մեջ մի փոքր ջերմություն չէր խանգարի։ Աշնանը շատ են լինում անձրևներ և քամիներ, դա էլ իր գեղեցկությունը ունի: Աշնան գեղեցիկ սինվոլներից մեկը տերևներն են, ամեն տերև իր գեղեցկությունը ունի, ծառերից թափվող տերևների տեսարանը ոչ մի անի հետ երբեք չեմ փոխի։ Աշնան գույները ինչ-որ չափով նաև համապատասխանում են իմ հոգու գույների հետ, դեղինը հանգստության գույնն է, կարմիրը աշխույժության և ինքնավստահության։ Ախ աշուն-աշուն ինչքան գեղեցիկ ես։

Рубрика: English

English homework

At school (A2)
Lucas goes to school every day of the week. He has many subjects to go to each school day: English, art, science, mathematics, gym, and history. His mother packs a big backpack full of books and lunch for Lucas.
His first class is English, and he likes that teacher very much. His English teacher says that he is a good pupil, which Lucas knows means that she thinks he is a good student.
His next class is art. He draws on paper with crayons and pencils and sometimes uses a ruler. Lucas likes art. It is his favorite class.
His third class is science. This class is very hard for Lucas to figure out, but he gets to work with his classmates a lot, which he likes to do. His friend, Kyle, works with Lucas in science class, and they have fun.
Then Lucas gets his break for lunch. He sits with Kyle while he eats. The principal, or the headmaster as some call him, likes to walk around and talk to students during lunch to check that they are all behaving.
The next class is mathematics, which most of the students just call math. Kyle has trouble getting a good grade in mathematics, but the teacher is very nice and helpful.
His fourth class is gym. It is just exercising.
History is his last class of the day Lucas has a hard time staying awake. Many lessons are boring, and he is very tired after doing gym.

a) English
b) History
d)art
d) Principal/Headmasters
Рубрика: ֆիզիկա

Ֆիզիկա

Տանը՝  Գրել էջ 192-193 -ի 10-22 խնդիրները։

10. Այս երևույթը բացատրվում է այսպես. Այդ ժամանակ երկու մարմիններն էլ ունենում են նույնանուն լիցքեր և իրար վանում են
11. Կա 11 պրոտոն և 11 էլեկտրոն
12. Հելիում
14. 2 զույգը
15. Այո, կլիցքավորվի
16. Ոչ
17. Այո
18. Լիցքավորված չէ, կամ էլ լիցծավորված է , բայց բացասական լիցքով
19. Ապակի
20. Ոչ
21. Պետք է մարմինը հպել էլեկտրացույցին։
22. Ոչ

Рубрика: Ռուսերեն

Домашнее задание

Замените активную конструкцию пассивной.
А. 

1. Преподаватели и ученые нашего института решают важные научные проблемы.
Важные научные проблемы решаются преподавателями и учёными нашего института.
2.Этот профессор читает лекции два раза в неделю.
Лекции читаются этим профессором два раза в неделю.
3.Молодые инженеры создают проект нового самолета.
Проект нового самолета создаётся молодым инженером.
4.Все иностранные студенты в нашем университете изучают русский язык.
Русский язык изучается всеми иностранными студентами нашего университета.
5.Машины будут проверять контрольные работы студентов.
Контрольные работы студентов будут проверяться машинами.
6.Студенты будут исправлять ошибки в диктантах.
Ошибки в диктантах будут исправляться студентами.

Б.
1. Мы уже прочитали рассказы Чехова.
Нами уже прочитаны рассказы Чехова.
2.На будущей неделе индийские студенты организуют свой интернациональный вечер.
Интернациональный вечер индийских студентов будет организован на будущей неделе.
3.Эти фотографии сделал мой старший брат.
Эти фотографии сделаны моим старшим братом.
4.Завтра мы решим этот вопрос.
Этот вопрос будет решатся нами.
5.Нина уже сдала в библиотеку эту книгу.
Это книга сдана в библиотеку Ниной.
6.Через месяц рабочие закончат строительство этого дома.
Строительство этого дома рабочие будут заканчивать через месяц.
Рубрика: Մայրենի

Հայոց Լեզւ 15-20 Վարժ.

16. Երկու, խմբի գոյականների հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Հեռագիր-հեռագրեր
արոտավայր-արոտավայրեր
լրագիր-լրագրեր
ծառաբուն-ծառաբներ
մրգաջուր-մրգաջրեր
մրջնաբույն-մրջնաբներ
ծաղկեփունջ-ծաղկեփնջեր
միջնապատ-միջնապատեր

Բ. Մեծատուն-մեծատներ
զինակիր-զինակրեր
ժամացույց-ժամացույցներ
կողմնացույց-կողմնացուցեր
երգահան-երգահաններ
քարհատ-քարհատներ
պատմագիր-պատմագրեր
քանդակագործ-քանդակագործներ

17.Ուշադրությո՛ւն դարձրու, թե ը կամ ն մասնիկը բառին ի՛նչ օրինաչափությամբ է ավելանում:
Գործը վաղվան մի’ թող: Գործն է անմահ: Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:
Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուսումնասիրում էր իրենց գյուղի բույսերը:
Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր:
Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերդ տանում էին անտառ:
Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին Ապառնում էր ու գոռգոռում:
Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը, հավանաբար, շտապում էր:
Աղջիկն շտապում էր, հավանաբար:
Գինին կարասներում էին պահում:
Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ:
Տղան էր ցանկապատի վրայից թռչողը:
18. Հետևություններից ո՜րն է (որո՜նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ պատճառաբանի’ր: Կարող ես այլ հետնություն անել:
Արագիլին հարցին.
Իմաստո՛ւն հավք, ինչո՛ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:

Հետևություն.
իմ հետևույթունը) իմ կարծիքով հավը անգրագետ էր և ուղղակի փորձում էր կրկնօրինակել արագիլին, հավին թվում էր, որ եթե արագիլը կանգնում է մեկ ոտքի վրա ուրեմն ավելի քիչ է ծանրաբեռնում մոլորակը կամ ինչ-որ օգուտ է տալի, եթե հավը ավելի խելացի լիներ կհասկանար, որ մեկ ոտքի վրա կանգանելով մոլորակը չի թեթևանա:

ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպես է ապրում:

բ) Կա մարդ, որ այնքան բարի է. որ աշխարհին ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա> ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:

գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:

դ) Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:

ե) Բոլոր մարդիկ պետք է մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:

ղ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:

Է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
19.Տրված բարդ բառերի առաջին մասը (արմատը) փոխելով’ նոր բառեր ստացի՛ր բոլոր նոր բառերը բացատրի՛ր:
Ոսկեշար-ոսկեզօծ (ոսկիով օծված)
բազմազբաղ-բազմնակյուն (շատ անկյուններ ունեցող)
բազկատարած- բազկաթոռ
գնդացիր-գնդապետ (Այդ կոչումն ու աստիճանը կրող զինվորական)
ստըրկահոգի-ստըրկատեր (ստրուկների տեր)
սիրահոժար-սիրալիր (Սիրալիր վերաբերմունք)
մեղմանվագ-մեղմաձայն (մեղմ ձայնով)
սառցալեռ-սառցաբեկոր (սառույցի կտոր)
բանաձև-բանաիմաց (բան հասկացող)
գաղտագողի-հաղտնաբար (գաղտնի կերպով)

20.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով: Օրինակ ‘Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում. Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է, երկնասլաց, մեկուսի լեռնազնգված կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասսի Ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում’ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելքից լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
Рубрика: ֆիզիկա

Ինքնաստուգում

  1. (1) Ապակե շիշը թղթով կամ մետաքսով շփելիս էլեկտրականանում է.
  1. Դրական լիցքով

II. (1) Մորթով շփված էբոնիե ձողի կողմից ձգվում են այս մարմինները.

  1. դրական լիցքօվ

III.(1) Ա լիցքավորված ձողին մոտեցնում են լիցքավորված Բ ձողը: Այդ դեպքում Ա ձողը շարժվում է նկարում սլաքով ցույց տրված ուղղությամբ: Ինչ կարելի է ասել այդ ձողերի վրա եղած լիցքերի նշանների մասին.

  1. Ձողերը ունեն նույնանուն լիցքեր

VI.(1) Ինչ լիցք ունի մեծ գունդը.

  1. դրական

V. Լիցքավորված մարմինները կփոխազդեն տիեզերական տարածության մեջ, որտեղ օդ չկա. 2. չեն փոխազդի

VI.Մետաքսե թելից կախված գնդիկին մոտեցվում է դրական լիցքավորված ձող, և գնդիկը ձգվում է դեպի ձողը: Լիցքավորված է գնդիկը.

  1. գնդիկը կարող է լիցքավորված չլինել կամ ունենակ բացասական լիցք

VII.Լիցքավորված մարմնի մոտ դաշտի ազդեցությունը …., նրանից հեռանալիս դաշտը ….

2. ուժեղ է …. թուլանում է

Պրոտոնի լիցքը … էլեկտրոնի լիցքից.

  1. մեծ է
Рубрика: Քիմիա

Գիտելիքի ինքնաստուգում՝<>

1.Ո՞ր  շարքումեն  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.  ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ, ոսկե մատանի.

1)3                                         2)  6                                           3)  4                                       4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորիզանգվածը,  որիծավալը  2 սմէիսկոսկուխտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                                 2) 9,65գ                                3) 3,86գ                                4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում ենգրվածմիայնբարդնյութերիբանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                 4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքումենառկամիայնկովալենտայինկապերովմիացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը. 

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O
BaO
CO2
Al2O3
MgO
SO3
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3
H2SO4
H3PO4
HNO3
HCl
Ca(OH)2
AgNO3
NaHCO3
K2SiO3
NaCl
CaCl2
CuSO4

9.Ո՞ր  շարքում է գրված ֆոսֆորթթվածինածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի ատոմը ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը….
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =…
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը….

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ըո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում:

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   

ա) բնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ ` քացախաթթու
բ) ջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ `սախարոզ
գ) մետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ ՝ յոդ
դ) ջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ ՝ թթվածին

Рубрика: Քիմիա

Դաս 2- Գործնական աշխատանք 1.

Նյութի հատկություն են կոչում այն հատկանիշները կամ բնութագրիչները որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբռրվում են միմյանցից։Նյութերն ունեն երեք հատկություն ֆիզիկական քիմիական և ֆիզոլոգիական։Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։Նյութի քիմիական հատկություները փոխարկումնրի կամ ռիակցաներին մասնակցելու ընդունակությունն է։Նյութի ֆիզոլոգիական հատկությունը ազդեցություն է կենդանի օրգանիզմի վրա։Դրական կամ բացասական։

   Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 Պարզ նյութեր Բարդ նյութեր
  

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:
Рубрика: Պատմություն

Սևրի պայմանագիր

1920 թ. հունվարի 19–ին Փարիզում տեղի ունեցած՝ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարների նիստը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի կառավարությունը: Այդ երկար սպասված իրադարձությունը Երևանում տոնվեց մեծ հանդիսավորությամբ: Հայկական հարցը առնչվում էր պատերազմում պարտված Թուրքիայի հետ պայմանագրի մշակման խնդրին: 1920 թ. ապրիլի 19–26–ը Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացած խորհրդաժողովում վերջնականապես մշակվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը: Այդ կապակցությամբ Սան Ռեմո էին հրավիրվել Ավ. Ահարոնյանը և Պ. Նուբարը: 1920 թ. ապրիլի 23–ին ԱՄՆ–ի կառավարությունը փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ նախագահ Վիլսոնը համաձայնեց ստանձնելու սահմանների որոշման իրավարարի առաքելությունը: Սակայն հունիսի 1–ին ԱՄՆ–ի Սենատը մերժեց Հայաստանի մանդատը: Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները դրվեցին 1920 թ. օգոստոսի 10– ին Փարիզի արվարձան Սևրում Թուրքիայի հետ ստորագրված խաղաղության պայմանագրի հիմքում: Գլխավոր դաշնակից տերությունների հետ միասին պայմանագիրը ստորագրեց նաև Հայաստանը: Սևրի պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն: Սահմանի վերջնական որոշումը հանձնարարվում էր ԱՄՆ նախագահին, իսկ կողմերը պարտավորվում էին անվերապահորեն ընդունելու միջնորդական իրավարար վճիռը: Այսպիսով, կարծես իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ մեծ ցանկությունը: Իր արդարացի լուծումն էր ստանում Հայկական հարցը, ստեղծվում էր Միացյալ և Անկախ Հայաստան: Սևրի պայմանագիրը, ցավոք, չվավերացվեց՝ մնալով որպես չիրագործված միջազգային փաստաթուղթ: Գլխավոր պատճառն այն էր, որ պայմանագիրը ստորագրած Թուրքիայի սուլթանական կառավարությունը երկրում այլևս չուներ փաստական իշխանություն. այն պատկանում էր Մուսթաֆա Քեմալի գլխավորած Անկարայի կառավարությանը: Վերջինս ոչ միայն չճանաչեց Սևրի պայմանագիրը, այլև դիմեց դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցներին այն տապալելու համար: Այդուհանդերձ, 1920 թ. նոյեմբերի 22–ին ԱՄՆ նախագահ Վիլսոնը հրապարակեց իր իրավարար վճիռը հայ–թուրքական սահմանագծի վերաբերյալ: Ըստ դրա՝ Միացյալ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների կեսը, գրեթե ամբողջ Էրզրումի նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմելու էր ավելի քան 90 հազար քառ. կմ: Միավորվելով գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ, որի տարածքը 1920 թ. կեսերին կազմում էր շուրջ 70 հազար քառ. կմ, հայկական անկախ և միացյալ պետությունը ստեղծվելու էր ավելի քան 160 հազար քառ. կմ. ընդհանուր տարածքի վրա` միաժամանակ ելք ունենալով դեպի Սև ծով: Ինչպես Սևրի պայմանագիրը, այնպես էլ նրանից բխող՝ հայ–թուրքական սահմանի վերաբերյալ Վիլսոնի իրավարար որոշումը չիրագործվեցին: Այդուհանդերձ, դրանք Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումն էին:

Ճանապարհները, որոնցով Թուրքիան խուսափեց Սևրի պայմանագրի իրագործումից…

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել բավարար տարածք։

Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում: Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։