Рубрика: Պատմություն

Ադոլֆ Հիտլեր

Ադոլֆ Հիտլեր, գերմանացի քաղաքական գործիչ Նացիստական կուսականության առաջնորդը: Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր: Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմըԵվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերին: Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը: Հիտլերը ծնվել է Ավստրիայում, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի մասն էր և մեծացել է Լինցի մոտակայքում: Նա տեղափոխվել է Գերմանիա 1913 թվականին և անդամագրվել Գերմանիայի բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:1919 թվականին նա միացել է Գերմանական բանվորական կուսակցությանը, որը վերածվեց Նացիստական կուսակցության, և 1921 թվականին Հիտլերը դարձավ դրա առաջնորդը: 1923 թվականին նա փորձեց իշխանության հասնել Մյունխենում իրականացված հեղաշրջման փորձի միջոցով, սակայն ձախողվեց և բանտարկվեց: Բանտում նա հեղինակեց իր ինքնակենսագրության առաջին հատորը և «Իմ պայքարը» գիրքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ.

1938 թվականի փետրվարին նոր նշանակված արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի խորհրդով, ով ընդգծված ճապոնամետ էր, Հիտլերը խզեց Սինո-գերմանական դաշինքը Չինաստանի հանրապետության հետ, որպեսզի դաշինք կնքի առավել ժամանակակից և հզոր Ճապոնական կայսրության հետ: Հիտլերը հայտարարեց, որ Գերմանիան ճանաչում է Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջոու-Գոն և հրաժարվեց Ճապոնիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան տարածքներից, որոնք նախկինում Գերմանիայի գաղութներն էին:Հիտլերը հրամայեց դադարեցնել զենքի մատակարարումը Չինաստանին և հետ կանչեց Չինաստանի բանակում աշխատող բոլոր գերմանացի սպաներին: Ի պատասխան չինացի գեներալ Չան Կայշին չեղարկեց բոլոր սինո-գերմանական տնտեսական համաձայնագրերը` կտրելով Գերմանիայից չինական մետաղական շուկայից:1938 թվականի մարտի 12-ին Հիտլերը հայտարարեց Նացիստական Գերմանիային Ավստրիայի միացման մասին Անշլյուս-ի շրջանակներում: Դրանից հետո Հիտլերն ուշադրությունը սևեռեց Չեխոսլովակիայի գերմանաբնակ Սուդետենլանդ տարածաշրջանի վրա:

Անձնական շփումներում 1939 թվականին Հիտլերը հայտարարեց, որ Բրիտանիան հիմնական թշնամին է և պետք է պարտության մատնվի, իսկ Լեհաստանը նպատակին հասնելու համար պետք է ոչնչացվի: Արևելյան թևը պետք է ապահով լինի և հողերը պետք է միանան Գերմանիային: Կապված Լեհաստանի անկախության Բրիտանիայի երաշխավորության հետ, Հիտլերը 1939 թվականի մարտի 31-ին ասել էր,- «Ես նրանց կմատուցեմ սատանայի խմիչք»: Ապրիլի 1-ին Վիլհելմսհաֆենում Տիրպից ռազմանավի բացման ժամանակ իր ելույթում Հիտլերը սպառնաց, որ կխզի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը, եթե Բրիտանիան շարունակի երաշխավորել Լեհաստանի անկախությունը, որը նա բնութագրում էր որպես շրջափակման քաղաքականություն: Լեհաստանը դաձավ Ռայխի գլխավոր նպատակը, քանի որ Հիտլերը ցանկանում էր ապահովագրել արևելյան թևը հավանական բրիտանական շրջափակման դեպքում: Հիտլերն ի սկզբանե համաձայն էր Լեհաստանը դարձնել արբայակային պետություն, սակայն Լեհաստանի մերժումից հետո նա որոշեց ներխուժել 1939 թվականին: Ապրիլի 3-ին Հիտլերը հրամայեց զինված ուժերին նախապատրաստվել Լեհաստան ներխուժմանը օգոստոսի 25-ին: Ապրիլի 28-ին Ռայխտագում իր ելույթում հայտարարեց, որ հրաժարվում է Անգլո-գերմանական նավատորմային պայմանագրիվ և Գերմանա-լեհական չհարձակման պակտից: Պատմաբաններ Վիլյամ Կարը, Գերհարդ Վեյնբերգը և Յան Կերշոուն գտնում էին, որ Հիտլերի շտապողականության պատճառը նրա վաղ մահանալու վախն էր: Նա շարունակաբար կրկնում էր, որ պետք է առաջնորդի Գերմանիան պատերազմում քանի դեռ չափազանց ծեր չէ, քանի որ նրա հետևորդները կարող է չունենան բավարար կամք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s