1. Ե՞րբ է տեղի ունեցել ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարը: Ի՞նչ որոշում է կայացվել փետրվարի 3-ի նիստում:
ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարը տեղի է ունեցել 1921 թ․ դեկտեմբերին։ Համագումարի փետրվարի 3-ի նիստում ընդունվեց ՀՍԽՀ առաջին Սահմանադրության՝ հիմնական օրենքը։
2. Որո՞նք էինք ՀՍԽՀ առաջին սահմանադրության հիմնական կետերը: Նշե՛ք մի քանի կետեր:
Սահմանադրության կետերից էին՝ հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, գյուղացիների և կարմիրաբանակայինների պատգամավորական խորհուրդներին։ Երաշխավորվում էին աշխատավորների հավասար իրավունքները՝ անկախ ազգությունից ու դավանանքից։ Աշխատանքը պարտադիր պարտականություն էր համարվում բոլորի համար՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով։ Նաև՝ եկեղեցին անջատվում էր պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց, սահմանվում էր անվճար կրթություն ստանալու իրավունք։ Մտցվում էր պարտադիր զինվորական ծառայություն։
3. Ի՞նչ տեսք ուներ ՀՍԽՀ պետական դրոշը, ո՞վ էր հեղինակը:

ՀՍԽՀ պետական դրոշ, ընդունվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդի հրամանով՝ 1952 թվականի դեկտեմբերի 17-ին:
4. Ինչու՞ ստեղծվեց Անդրդաշնությունը, ո՞ր երկրները մտան դրա կազմի մեջ:
Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն էր առաջացել։ Երկրամասի «կոմունիստ ընկերներին» 1921 թ․ գարնանը նամակ հրահանգով դիմեց Խորհրդային Ռուսաստանի ղեկավար Վ․ Լենինը, որն առաջ էր քաշում խորհրդային հանրապետությունների միջև տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինք հաստատելու գաղափարը։ Միավորման ձև ընտրվեց խորհրդային դաշնությունը։ Նրա կազմում հանրապետությունները պահպանելու էին իրենց ինքնիշխանությունը։ Գործընթացը սակայն հարթ չէր։ Դիմադրություն էր ցուցաբերում Վրաստանի կոմկուսի ղեկավարության մի մասը։ Վերջինս հանդես էր գալիս հանրապետությունների իրական անկախությունը պահպանելու, նրանց միջև երկկողմ պայմանագրային հարաբերություններ հաստատելու աջակցությամբ։ Վրացական կողմի այս դիրքորոշման դեմ անզիջում պայքար ծավալեց Ռուսաստանի կոմկուսի վերնախավը։ Հայաստանի իշխանությունները կողմ էին Անդրկովկասյան դաշնության ստեղծմանը և դրանում էին տեսնում երկիրն ու ժողովրդին արտաքին վտանգներից պաշտպանելու և սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու հնարավորությունը։ Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այսուհետ հանդես էին գալու որպես մեկ հանրապետություն։
5. Բացե՛ք հապավումը՝ ԱԽԴՍՀ:
ԱԽԴՍՀ — Ադրբեջանական Խորհրդային Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն
6. Ի՞նչ էր ենթադրում <<ստալինյան ինքնավարության>> ծրագիրը:
1922 թ․ Օգոստոսի վերջին հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում հանձնաժողովի փաստացի ղեկավար Իոսիֆ Ստալինի մշակած նախագիծը։ Ըստ դրա՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելոռուսը և Ուկրաինան մտնելու էին ՌՍԴԽՀ-ի կազմի մեջ՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Նածագիծը ստացավ «ստալինյան ինքնավարության ծրագիր» անվանումը։ Սակայն դրա դեմ հանդես եկավ Վ․ Լենինը։ Նա առաջարկեց հանրապետությունների միավորումն անցկացնել այլ հիմքի վրա, բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին, միավորել նոր պետության մեջ՝ պահպանելով հանրապետությունների ինքնիշխանությունը և միությունից դուրս գալու իրավունքը։
7. Ո՞ր երկրները միացան 1922 թ. ստեղծված ԽՍՀՄ-ի կազմի մեջ:
1992 թ․ ստեղծված ԽՍՀՄ-ի կազմի մեջ միացան Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսիան։