ՅՈՒՆԻՍԵՖ – ի դերը Հայաստանում
ՅՈՒՆԻՍԵՖ – ի գործառույթը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանում և ոչ միայն յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: ՅՈՒՆԻՍԵՖ – ը առանձնակի պատասխանատվություն է ստանձնում ամենախոցելի ՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը բարելավելու համար: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից: Շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ – ի ծրագրերի արդյունքի, խնդիրները ստանում են տևական լուծումներ, որոնցից կօգտվեն նաև ապագա սերունդները ՝ մանկությունից մինչև չափահասություն: ՅՈՒՆԻՍԵՖ – ն իր գործունեությունն է ծավալում շուրջ 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: ՅՈՒՆԻՍԵՖ – ը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Նրանք աջակցում են ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Վերջին 25 տարիներին Հայաստանում շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ – ի աջակցության կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից, վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ – ի փոխանցումը, աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը, ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը, կրթությունը դարձրել է ավելի ներառական, աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ, ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար, 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը: 2016 – 2020 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ – ը ջանք չի խնայելու, որպեսզի 0-6 տարեկան խոցելի աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար հասանելի դառնան որակյալ, ներառական, առողջապահական և սնուցման ծառայությունները, հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից, կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում, յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա, դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ, դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը, երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ: Այս օրակարգը կազմված է նպաստելու Հայաստանի 2014 – 2025 թվականների զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերին և ռազմավարություններին: ՅՈՒՆԻՍԵՖ – ը, որպես երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:
ՀՀ սահմանադրություն
Տարբերակը բաղկացած է 16 գլխից և 220 հոդվածից: Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է և մարդու, քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, իսկ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը և ըստ այդմ, յուրաքանչյուր ոք պարտավորվում է հոգ տանել շրջակա միջավայրի նկատմամբ: Հոդված 14 – ը անդրադառնում է Զինված ուժերին, հոդված 15 – ը ՝ պետությունը, որպես խթան հանդիսանալու մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը: Հոդվածները բազմապիսի են և յուրաքանչյուր հոդված առանձնակի կերպով ներկայացված է:
Կանանց իրավունքների մասին.
Կանանց իրավունքները ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներն ու իրավասություններն են, որոնք հիմք են հանդիսացել 19 – րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20 – րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։ ՄԱԿ – ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետազոտության համաձայն՝ Հայաստանում կանայք միջինում 35.9 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: Կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում: Ըստ նույն հետազոտության՝ պետական կառավարման հատվածում կանայք գերակշռում են, սակայն մեծապես ստորին, որոշումների կայացմանը չառնչվող օղակներում: Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է: ՄԱԿ – ի համակարգում 1954 թվականից ի վեր գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա, 1958 թվականից ՝ ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին կոնվենցիա, 1981 թվականից կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա և դրան կից ֆակուլտատիվ արձանագրություն 2000 թվականից ի վեր: 1954 թվականից գործում է նաև կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա:
ՀՀ օրենքը մշակութային օրենսդրության հիմունքների մասին.
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են` ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը, կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները, սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ, ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ: Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով: Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են ՝ հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ի՞նչ է մշակույթ ասվածը. մշակույթը հասարակության կյանքի նյութական և հոգևոր ոլորտներում գործողությունների, զգայությունների և մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունն է, ի՞նչ է ասել է, թե մշակութային գործունեություն. Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների պահպանումն է, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների մատուցումն ու իրացումը: Մշակութային արժեքները մշակույթի և արվեստի երկերն են, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններն ու արհեստները, բանահյուսությունը, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպերը, վարվեցողության կանոնները և ձևերը, լեզուները, բարբառներն ու խոսվածքները, ազգային ավանդույթներն ու սովորույթները, պատմաաշխարհագրական տեղանունները, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքները և մեթոդները, մշակութային ժառանգության առարկաները: Եվ, իհարկե, պետք է նշել այս երկու հասկացությունների մասին ևս.
Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարևոր նշանակություն.
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.