1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը:
4-ով

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում:

- A և B
- C և B
- A և C
3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա:
52-28= 24 պրոտոն

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը:
5+4+3=12
12:3=4
−4 նԿլ

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

- ջերմային
- մագնիսական
- քիմիական
- կենսաբանական
6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում:

- բացասական իոնների
- դրական իոնների
- էլեկտրոնների
- նեյտրոններիվ
7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:
t=q:I
24:2.5=9.6
8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

- Ռեզիստոր
- Ամպերաչափ
- Մարտկոց
- Անջատիչ
- Լամպ
9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:
i=q:t
2:8=0.25
10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին:
U=A:i *t
5700* 10=5700000
5700000:15000=380

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է:
U=i*R
400*0.2=80

12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ:
R=U*t:i
4*120=480
480:90=5

13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ0.5 լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:
n=q:e
q=I*t
I=U:R
4.8:300=0,016 A
0,016 * 50= 0.8
0.8:1.6*10-19=0.5*1019

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ:

15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը:

17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:
18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:
19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

20․ Ջեռուցչում հոսանքի ուժը 2 Ա է, իսկ ցանցի լարումը, որին նա միացված է 120 Վ է: Որքա՞ն ժամանակում այն կարող է եռացնել 0.5 կգ զանգվածով 5 °C ջերմաստիճանի ջուրը: Ընդունել, որը ջուրը եռում է 100 °C ջերմաստիճանում, իսկ նրա տեսակարար ջերմունակությունը՝ cջուր =4200 Ջ/կգ°C