Рубрика: Մայրենի

Վերլուծություն. Ամանորյա հեքիաթ

Պատմվածքը այն մասին էր, որ կար լեգենդ որ Լիբանանի անտառում աճել էին 3 մայրիներ: Մի օր նրանք որոշեցին քննարկել իրենց ապագայի մասին: Մեկն ուզում էր, որ ինքը դառնար գահ որի վրա կնստեր արքան: Մյուսը ուզում էր, որ մի այնպիսի բանի մաս կազմեր, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար: Երրորդն էլ ուզում էր մի այնպիսի բանի մաս դառնար, որ իրեն նայելով հիշեն Աստծուն: Եվ ահա եկավ անտառահատը ու կտրեց երեք մայրիներին: Բայց նրանցից ոչ մեկի երազանքը չհաջողվեց: Մեկին սարքեցին մի գոմ և ավելցուկով մսուր, մյուսին կոպիտ գյուղական սեղան պատրաստեցին իսկ երրորդին չկարողացան վաճառել: Մի օր ծնվեց մսուրում մի երեխա և առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց, որ մսուրում ծնվեց Երկնային արքան: Հետո մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին: Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև: Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև: