Рубрика: Ռուսերեն

Домашнее задание. Русский язык

Задание

Текст

Сформулируйте основную идею текста.

Идея истории заключается в том, что человеческие отношения должны быть бескорыстными, искренними, люди должны быть благодарными и если они любят друг друга, то должны быть готовы жертвовать многим ради друг друга.

Выразите своё отношение к данной идее.

Я думаю, что настоящие отношения должны быть именно такими, когда один приносит жертву, а другой это ценит.

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն․ Իրավունք

Ի՞նչ է ժողովրդավարությունը

Ժողովրդավարությունը քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Ուղիղ ժողովրդավարություն

Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Այս ձևի կիրառման վառ օրինակ է հանրաքվեի իրականացումը։

Ներկայացուցչական ժողովրդավարություն

Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով քաղաքացիների շահերի առաջխաղացմանը։

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը։
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Իմ կարծիքը ժողովրդավարության վերաբերյալ

Ժողովրդավարությունը որպես քաղաքական ռեժիմ իմ կարծիքով ավելի շատ դրական է, քան բացասական։ Այն տալիս է մարդկանց ընտրության տարբերակ, որի շնորհիվ ժողովուրդն է կարողանում ներդրում ունենալ երկրի կառավարման մեջ։ Ժողովրդավարությունը դրական է այն դեպքերում, երբ այն կեղծված չէ։ Այսինքն, եթե օրինակ՝ ընտրությունների ընթացքում թեկնածուներից մեկը անօրինական միջոցներով հաղթում է ընտրությունները, այդ ժողովրդավարությունը ըստ իս կարելի է անվանել թերի։ Հայաստանում շատ երկար ժամանակ բուն ընտրությունները եղել են անարդար և միայն վերջերս ժողովուրդը կարողացավ ներդրում ունենալ և իսկապես արդարություն վերականգնել։ Այսօր մարդկանց տարբեր խմբեր կողմ են տարբեր որոշումների, ինչն ըստ իս այս ամբողջ իրավիճակը վերածում է քաոսի։

Рубрика: Без рубрики

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Այս պատմությունը այն մասին էր, որ կար մի հյուրանոց: Բոլորը գալիս էին և հաճախորդները շատ էին: Ժամանակի ընթացքում հյուրանոց այլևս ոչ մեկ չէր մտնում հյուրանոց: Ցրտաշունչ ձմեռ եկավ: Դուռը թակեց մի ծերունի և ասաց որ նա շատ սոված է և մրսում էր: Նա խնդրեց հյուրանոցի տիրոջը որ մեկ օր գիշերի այստեղ որովհետև նա կմահանար դրսում այդ ցրտին: Հյուրանոցի տերը ասաց 3 ռուբլու դիմաց կարող է օգնել: Ծերունին ասաց, որ իր մոտ ոչ մի դրամ չկա: Հյուրանոցի տերը խղճաց և օգնեց ծերունուն: Նա ծերունուն բորշչ և չակնդեղ տվեց: Ծերունին ուտելիս ճակնդեղի հետքը մնաց մորուքին: Դրանից հետո ծերունին ասաց, որ նա կվերադարձնի այդ 3 ռուբլին: Հաջորդ որը ծերունին անհետացավ ու դրանից հետո հյուրանոցը նորից սկսեց լավ աշխատել: Հյուրանոցի տերը գնաց եկեղեցի և տեսավ, որ ծերունու նկարը դրված էր սրբապատկերների մոտ և գրած էր «Սուրբ Նիկողայոս»: Հյուրանոցի տերը փորփրեց հողը որ մոմ վառի տեսավ 3 ռուբլի: