Рубрика: Պատմություն

Երկրորդ աշխարհամարտի տարիներ

<< Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Ֆաշիստական Գերմանիան 1939թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941թ. հունիսի 22-ին խախտելով ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման համաձայնագիրը՝ Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ տարածք: Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը՝ 1941-1945թթ.:

Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։


Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ: Պատերազմի տարիների 10 հայորդիներ արժանացան Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:

Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։


Հայ ռազմիկներն իրենց քաջությամբ աչքի ընկան ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: ՀԽՍՀ-ից խորհրդային բանակի կազմում կռվել են մոտ 300 հազար հայեր, զոհվել՝ 100 հազարը:

Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Գերորգի Հարությունյանը և ուրիշներ:

Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։


<<89-րդ Թամանյան դիվիզիա>> պատվանունը կրող զորաբաժինը հասավ մինչև Բեռլին, որի հրամանատարն էր՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը:
390-րդ հրաձգային դիվիզիան մասնակցել է Կերչի համար մղվող մարտերին, զոհվել է հրամատարը՝ գնդապետ Սիմոն Զաքյանը:
Սփյուռքահայերը նույնպես կռվում էին: Մասնակցում էին շատ հայեր, որոնցից Էռնեստ Դերվիշյանն արժանացավ կոչման:
Ռազմական արվեստի պատմության մեջ իրենց անունը ոսկե տառերով գրեցին Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը:
Հայ գեներալներ Նվեր Սաֆարյանը, Միքայել Պարսեղովին, Ասքանազ Կարապետյանը և այլոք:

Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների համար ԽՍՀՄ հերոսի կոչման է արժանացել 108 հայ և Հայաստանում ծնված և ապրած 11 այլազգիների:

Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։


Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկավ բանակի վրա: Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդներից խլեց շուրջ 27 մլն մարդկային կյանք և պատճառեց հսկայական նյութական կորուստներ: Այսպիսով՝ հաղթանակների ձեռքբերման գործում իր անուրանալի ավանդն է ունեցել նաև հայ ժողովուրդը:

Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Рубрика: English

“Think 2” Student’s book– p. 13

“Think 2” Student’s book– p. 13

6. There are eight words in bold in the texts. Match the words with these meanings. Write the words.

1. Is usually happy — cheerful

2. Is very easy-going — laid-back

3. Has very original ideas — creative

4. Looks for the good in all situations — positive

5. Is very good at doing something — talented

6. Doesn’t get scared easily — brave

7. Is very easy to like — charming

7. Complete the sentences with the words from Exercise 6.

1. He stood up in the front of the whole school and read out his poem. He was really brave.

2. She’s very charming and it’s easy to see why she’s got so many friends.

3. He’s so laid-back that some people think he’s a bit lazy.

4. Have you seen him doing ballet? He really is a talented dancer.

5. If you want to work in advertising, you need to be creative and come up with really good ideas.

6. My dad is really active around the house. He’s always cooking or fixing things or working in the garden.

7. He’s had a really difficult life but he’s really positive about the future.

Think values

Human qualities

Think about someone who is not famous but who you think is special.

a. Think of three adjectives to describe them.

Loyal, funny and creative.

b. Think about why you chose these adjectives.

Loyal — I chose loyal, because no matter what happens she will always be by my side and support me in any situation.

Funny — She has a very good sense of humor and we have a lot of fun together.

Creative — She loves writing and is very good at it. She always comes up with the most interesting ways of putting her thoughts in her writings and always has very good ideas.

Рубрика: Քիմիա

«Ջրածին». Քիմիա

Ջրածինը, (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:

684.jpg

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

Ջրածնի ստացումը.

Ջրածինն ազատ վիճակում առաջին անգամ ստացել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը:

Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ  մետաղների  և  թթուների  (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:

Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ  ընդհատումներով, այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել: Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով  ջրածին  ստանալու փոքր սարքը: 

0023-013-Poluchenie-vodoroda.png
image139.jpg

Արդյունաբերության մեջջրածին ստանում են.՝ 

1. Մեթանի ջերմային քայքայումից

2. Մեթանի և գերտաքացրած ջրային գոլորշիների փոխազդեցությունից

3. Ջրային գոլորշիները բաց են թողնում շիկացած կոքսի (ածուխ, որը շիկացնում են առանց օդի մուտքի) վրայով: Ռեակցիայի հետևանքով ստացված ածխածնի (II) օքսիդը և ջրածնի խառնուրդը անվանում են «ջրագազ»

4. Էլեկտրական հոսանքով ջրի քայքայումից

Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները.

Ջրածինը անհոտ, անգույն, օդից  14,5  անգամ թեթև գազ է: Սովորական պայմաններում ջրածին պարզ նյութը՝ H2, փոխազդում է միայն ֆտորի հետ, իսկ քլորի հետ՝ լույսի ազդեցության տակ: Բազմաթիվ քիմիական տարրերի ատոմների հետ այն փոխազդում է տաքացման պայմաններում: Բարձր ջերմաստիճանում ջրածինն անմիջականորեն փոխազդում է որոշ մետաղների հետ (հիմնականում ալկալիական և հողալկալիական)՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ: Օրինակ ՝ նատրիումի հիդրիդ, կալցիումի հիդրիդ: Հիդրիդները սպիտակ, իոնային կապերով, բյուրեղային նյութեր են: 

190209370_w640_h2048_gidrid_natriya.jpg
Calcium-hydride-cas-7789-78-8.jpg_220x220.jpg

Մետաղների հիդրիդները ջրում հեշտությամբ քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան ալկալի և ջրածին: Օրինակ ՝ կալցիումի հիդրիդի և ջրի փոխազդեցությունը: Մետաղների հետ փոխազդելիս ջրածնի ատոմը վերածվում է հիդրիդ իոնի:

Հալոգենների հետ ջրածինն առաջացնում է հալոգենաջրածիններ: Ծծմբի հետ տաքացման պայմաններում առաջանում է ծծմբաջրածին: Ազոտի հետ առաջանում է ամոնիակ միայն կատալիզատորի ներկայացմամբ, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում: Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանուր ուրվագրով՝ H0 − e− = H+

Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր որոշ մետաղների օքսիդներից՝ ազատ վիճակում մետաղ ստանալու համար:  Օրինակ՝ վոլֆրամ, վոլֆրամի (III) օքսիդ:

DSCN4098.JPG
W1.jpg

Ջրածնի կիրառումը.

Ջրածինն ունի շատ բարձր ջերմային արժեք և վառվելուց մեծ քանակությամբ էներգիա է անջատում, ըստ այդմ այն շատ լավ վառելիք է։ Ջրածինն օգտագործում են սուզանավերում, տիերզերանավերում և հրթիռներում։ Ըստ գիտնականների, այն ապագայում օգտագործելու են նաև ավտոմեքենաներում։ Ջրածինը բավականին շատ են օգտագործում արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է նաև սննդի, ներկի, քիմիական և պարարտանյութի արդյունաբերության մեջ, օգտագործում են մաքուր ջուր ստանալու համար։ Ջրածնի դերը բժշկության մեջ շատ կարևոր է։ Բազմաթիվ դեղեր կան, որոնք ջրածին են պարունակում: Ջրածինը կարելի է օգտագործել նաև ատամնաբուժության մեջ։

Рубрика: ֆիզիկա

Էլեկտրական երևույթներ։ Էլեկտրական լարում: Վոլտաչափ։ Էլեկտրական դիմադրություն։ Օհմի օրենք

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=Uq

220Վ*4Կլ=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

Պատ․՝ գ):

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

I=240կմ=240000մ

0.1 Օմ·մմ²/մ*240000մ/12 մմ²=2000Օմ=2ԿՕմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R= 12Վ/620Օմ= 3/155Ա

Рубрика: Ռուսերեն

«Голос и глаз» Александр Грин

Чтение рассказа ,,Голос и глаз,, стр 10-14. Рассказ начинается с 11 стр. на 10 стр биография.

Выполнить задания на стр 14. 15 от 4-7 задания

Задание 4. Объясните, как вы поняли выделенные
в тексте выражения.

Она могла смотреть на себя его внутренним о ней представлением.

Не смотря на все свои минусы, благодаря Рабиду она видела лучшую версию себя и в этой версии внешность не имела значения.

Судьба решалась снятием повязки.

Порой один маленький шаг может изменить все, решить судьбу человека.

Подошла с улыбкой на лице и казнью в душе

Снаружи она улыбалась и делала всё, чтобы никто не понял что у нее происходит внутри.

Задание 5. Вставьте нужные слова.

1. – Дело сделано, – сказал профессор, возвратив зрение Рабиду.

2. Каждый раз, снимая повязку и возвращая зрение пациенту,
профессор испытывал волнение.

3. Это был человек, возвративший Рабиду зрение.

4. Профессор, каждый раз снимающий повязку и возвращающий
зрение, становился для пациента спасителем, героем,
близким человеком.

5. Возвращённое зрение давало шанс на нормальную жизнь.

Материал для ответов: возвращая, возвративший,
возвращённый, возвращающий, возвратив.

Задание 6. Скажите то же самое по-другому.

1. До операции Рабид и Дэзи долго и много беседовали.

Перед операцией Рабид и Дэзи долго и много разговаривали.

2. Он был стройным, молодым, смелым, шутливым,
высоким и черноволосым.

Он был худым, юным, смелым, смешным, высоким, с темными волосами.

3. Рабиду приходилось отвечать на вопросы о своём
самочувствии.

Рабид должен был отвечать на вопросы о том, как он себя чувствует.

Задание 7. Трансформируйте предложения, используя слово который.

1. Рабид услышал голос подходившей к нему Дэзи.

Рабид услышал голос Дэзи, которая подходила к нему.

2. Рабид представлял себе Дэзи нежным и стройным
существом, нарисованным звуком её голоса.

Рабид представлял себе Дэзи нежным и стройным
существом, которое было нарисовано звуком её голоса.

3. Это была девушка, служившая в клинике.

Это была девушка, которая служила в клинике.

Рубрика: Քիմիա

Անօրգանական շղթաներ

☆֊ Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Փորձ 1.

Մագնեզիումի այրումը

Mg+O²—->MgO+Q

2Mg+O²—->2MgO+Q

2. Հիմքի Մագնեզիումի հիդրոքսիդի ստացումը.

MgO+H²O—–>Mg(OH)-Մագնեզիումի հիդրոքսիդ

3. Չեզոքացման ռեակցիա

Mg(OH)²+2HCl(թթու)—->MgCl(աղ)²+2H²O

Չեզոքացման ռեակցիա է, փոխանակման ռեակցիա է։

Հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր, կոչվում է չեզոքացման ռեակցիա։

Միացման ռեակցիա է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում եմ իրար և առաջանում է մեկ բարդ նյութ։

Рубрика: Մայրենի

Հայոց Լեզու 9

46.Ի՞նչ բառով կարող ես փոխարինել Ա և Բ շարքերի ընդգծված բառերը: Փորձի՛ր երեքական նախադասություններ կազմել որպիսի և որպեսզի բառերով:

Ա. Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, ինչպիսին աղջիկը դեռ չէր տեսել: Հյուրը չափազանց շոյված էր. ի՜նչ ընդգծված վերաբերմունք, ինչպիսի՜ ընդհունելություն:

Բ. Նա շատ վաղ էր արթնացել, որպեսզի հասցներ կատարել խոստացածը: Մի քանի քայլ առաջ եկավ, որպեսզի լավ տեսնի հուշարձանը:

47․ Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերով մեկով:

ա) Սրահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կերտելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինելու:

48․ Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

Ընկնել՝ փոսը:

Ընկած լինել՝ ջրավազանը:

49․ Տրված պարզ նախադասությունները բարդացրո՛ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (կարող ես նախասադությունները կապող անհրաժեշտ բառեր ավելացնել):

Ձկնորսի խոշոր ցանցը մի փոքրիկ և ոսկեգույն ձկնիկ ընկավ։

Նայում էի Միջերկրական ծովի մեղմ ալիքներին։

Հսկա նավից ապշահար հետևում էին աշխատող հնդկացիներին։

Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք թզուկների դղյակին։

50․ Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտիր բառակապակություններով։

Գահընկեց — գահին նստեց

իշխանազուն — իշխանությունից զրկված

արևազուն — արևի զրկված

արյունարբու — արյուն խմող

արքայանիստ — արքայի նիստ

դյուրաբեկ — դուրը բերող

գավաթակից — գավաթը կցող

դրկից — դրսից կից, հարևան

51․ Բարդ նախադասության ընդգծված մասը հանիր։

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է։

Մեքսիկայում տարածված է ֆուտբոլի մի նոր տեսակ։

Ամազոնի ավազում մի հետաքրքիր ծառ է աճում։

Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող և գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի։ Այս անգամ նրան ճանարապհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որը տասնվեց դար առաջ են ստեղծվել։ Ովքե՞ր են դրանց հեղինակները, ինչպես են դրանք մի քանի կիլոմետր հեռու գտնվող քարհանքից հասցվեց այստեղ։

Նրա վրանը լիքն էր թխվածքի փշրանքով։

Հարազատները հաջողություն մաղթելու փոխարեն մեկ անգամ էլ լավ դնգստեցին Փղիկին։

Հնագետների մի քանի ամիս է պետք։

Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատակներով։

Մասնագետները պնդում են։

52․ Տեքստը փոխադրիր և ավարտիր նրան հաջորդող հետրություններից նրանցով, որոնք տեքստին են բխում։

Ագռավին աղավնու շորորուն քայլը շատ դուր եկավ, նա էլ որոշեց, որ պետք է քայլի աղավնու նման։ Փորձեց-փորձեց, բայց չստացվեց։ — Էհ, ինչ հիմարություն է, ավելի լավ է կրկին պապերիս նման քայլեմ։ Փորձեց, տեսավ, որ պապերի նման քայլելն էլ է մոռացել։ Այդ օրվանից ագռավը չի կարողանում ոչ շորորալ, ոչ էլ իր պապերի նման քայլել, ցատկոտում է։

Առակը ցուցանում է, որ` դ) եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա։

53․ Թիվ ցույց տվող բառերը գտիր։ Առարկա ցույց տվող բառերը ո՞ր դեպքում են հոգնակի ձևով գործածվում նրանց հետ։

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց։

Մասնակից հարյուր իննսունվեց երեխաները նույն երգը երգեցին։

Երբեմն սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում։ Մի անգամ 1868 թ․ ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց։ Մեկն իսկական էր, մնացած ութ արևները կեղծ էին։

Երբ գործողությունը հոգնակի թվով է կազմած, ապա գոյականն էլ է այդպես կազմվում։

54․ Ա և Բ նախադասությունները համեմատիր և տարբերությունները գտիր։

Ա․ Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է «կարող է պատահել»։ Բ․ Դիվանագետն «այո» ասելիս մտածում է «կարող է պատահել»։

Ա․ Եթե ասում է «կարող է պատահել», ուրեմն մտածում է ոչ։ Բ․ «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»։

Ա․ Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ։ «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ։ Բ «ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ։

Ինձ թվում է, որ Ա նախադասության մեջ խոսքը վստահ չէ ասվում, այն կազմվում է եթե-ով, իսկ Բ նախադասության մեջ խոսքն ավելի կրճատ է, և քեզ ավելի շատ է վստահեցնում տեղեկության մասին։

Ա․ Լոձի պողպատյա սայրերի և սափրիչ մեքենաների գործարանի ներքին կանոններն այնպիսին են, որ գործարանում աշխատող տղամարդիկ պարտավոր են չսափրված ներկայանալ աշխատանքի։ Բ․ Ըստ լոձի պողպատյա սայրերի և սափրիչ մեքենաների գործարանի ներքին կանոններն այնպիսին են, որ գործարանում աշխատող տղամարդիկ պարտավոր են չսափրված ներկայանալ աշխատանքի։

Ա․ Գործարանի մուտքի մոտ հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը։ Բ․ Գործարանի մուտքի մոտ հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը։

Ինձ թվում է այստեղ տարբերությունն այն է, որ Բ-ում ավելի հստակ է բացատրում գործողության պատճառը։

55․ Նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու, անհրաժեշտ դեպքում դրանցում որոշ փոփոխություններ արա։

Գառնուկը ջրհորում ինչ որ մի բան տեսավ։ Դա տեսնելիս դաշտում կփախչեր։

Պապն այդ օրը ինչ որ բան էր պատմում, աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ։

Պայմանը սա էր, որ Գիքորը պիտի տուն մաքրեր, ամաններ լվանալ, ոտնամաններ սրբեր։

Քերականության մասին մի բան եմ լսել, որ բոլոր արվեստների հիմքն է։

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի։

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում։

Առարակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարները սկսեցին նրան ծաղրել և բարկացնել։

Ծարավ այծը մոտեցավ ջրհորին, որտեղ աղվեսն էր նստավծ։

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ։

Պատանին գնաց մի ալեհեր մարդու մոտ, որպեսզի հարցնի ճանապարհի մասին։

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորի։

56․ Նախադասությանը ինչպե՞ս, ի՞նչ ձևով, ինչքան հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակություններ ավելացրու։

Հանգստացած թագավորը արդեն կրթված ձևով նստեց։

Հանդարտված առյուծները հանգստացած կանգնեցին նրա գահավորականի մոտ։

Հիավանդ մարդը 5 դեղ խմեց։

57․ Կետերի փոխարեն պահանջված ձևով գրիր փակագծում տրված բառերի հականիշները։

Փարիզում անցորդներից մեկը վարար անձրևի տակ ընկավ։ Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց։ Երևի աշխարհում դեռ ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին անձրևանոցով չէր պաշտպանվել։

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը, դեպքի ակամա վկան՝ ոստիկանը զարմանքից բղավեց։ Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր Քնած շիկահետ կինը կտավը։ Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էր ոստիկաններին։ Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված։ Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ հայտաբերվել էր տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողցված նկարների ամբողջ պատկերասրահ։ — Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի, — դժբախտությամբ ասաց գողը, երբ նրան ձեռբակալեցին։

58․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա։

Երկուշաբթի էր, այսօր Փարիզի մի փոքրիկ փողոցում բնակիչները պետք է նամակները բերեն և գցեն փոստարկղը, չէ որ ամեն շաբաթ այդպես են անում և նամակ են ուղարկում իրենց հարազատներին։ Ջիմն այս անգամ նամակ էր գրել իր մեծ եղբորը, նա 7 տարեկան էր և իր փոքրիկ թաթիկներով իր երազանքն էր գրել, խնամել էր այդ նամակը երկար ժամանակ և ահա եկավ երկուշաբթին, նա պետք է այդ նամակը ուղարկեր Անգլիա, որպեսզի եղբայրն իր ուզածը անի, իր համար հեծանիվ գնի։ Նա անհամբեր սպասում էր եղբոր նամակին, նրա պատասխանին։ Ահա եկավ այսքան սպասված օրը և Ջիմը ժամը 7-ին վաղ առավոտյան արթնացավ և վազելով գնաց դեպի փողոցի ծայրը՝ փոստարկղի տեղը։ Ճանապարհին նկատեց, որ իրենց փողոցի խանութում իր սիրելի թխվածքն են նոր ստանում, և այն թարմ-թարմ տեղադրում են խանութում։ Նա ձեռքը գցեց գրպանը և տեսավ, որ մոտն ունի այնքան գումար, որքան անհրաժեշտ է նախաճաշի համար։ Արագ-արագ մտավ խանութ, նամակը դրեց սեղանին, որպեսզի բռնի թխվածքը, գումարը տվեց և արագ հեռացավ խանութից, նամակը թողնելով խանութում։ Հասավ փոստարկղի մոտ, նա շատ ուրախ էր, որ վերջապես նամակը կգցի փոստարկղը և իր եղբայրը կկատարի իր երազանքը, բայց նա հանկարծ նկատեղ, որ նամակն իր մոտ չէ։ Նա վազեց դեպի խանութ, այդ պահին տեսավ, որ բեռնատար մեքենաների վարորդները խանութի աշխատողի մոտ գումարն են ստանում, որպեսզի հեռանան, և պատահմամբ վերցրեցին սեղանին դրված նամակը, գումարի փոխարեն, նստեցին մեքենան և գնացին։ Ջիմը վազում էր նրանց հետևից, հույս ունենալով, որ նրանք կկանգնեն, և իր նամակը հետ կտան նրան, Ջիմն անհույս նստեղ գետնին և սկսեց լաց լինել, ժամը 5-ին գալու են տանելու նամակները, իսկ այդ ժամանակ ժամը 8-ն էր, նա ուներ երկար ժամանակ իր նամակը վերադարձնելու համար։ Վազեց տուն, նախ մայրիկը բարկացավ, առանց զգուշացնելու տնից բացակայելու համար, իսկ հետո նա արագ բարձրացավ տատիկի սենյակ, բացեց նրա տետրը, որտեղ գրված էին բոլոր հարևանների համարները, զանգահարեց Մերի տատիկին, չէ որ խանութը նրանց էր պատկանում, նա խնդրեց բեռնատար մեքենաների վարորդների հասցեն, որպեսզի գնա նրանց մոտ։ Հասցեն իմանալուց հետո պատրաստվեց, բայց նա միայնակ չէր, նրա հետ էր իր 14 ամյա քույրը՝ Հեյլին, նա գալիս էր եղբորը օգնելու։ Նրանք գնացին ըստ հասցեով, մեծ դժվարություններից հետո գտան բեռնատարի վարորդներին, տղան խնդրեց նրան հանձնել այն նամակը, որը թյուրիմածության պատճառով վերցրել էին, վարորդները զարմացան, նրանք բացեցին ծրարը, և տղային ցույց տվեցին, որ այնտեղ միայն գումար է։ Ջիմը սկսեց լացել, Հեյլին նրան հանգստացրեց, ասացմ, որ գնան տուն, նա նրա համար նորը կգրի։ Ջիմը շատ էր տխրել, նա իր սրտի խոսքն էր գրել եղբորը, նա գրեթե մեկ ամիս չարչարվել էր այդ նամակի և գունազարդ նկարների համար։ Տուն գնալու ճանապարհին նրանք տեսան, թե ինչպես են մարդիկ փոստարկղի մոտ հավաքվել, իսկ աշխատողները պատրաստվում էին հանել փոստարկղի նամակները և տանել։ Հեյլին եղբորն ասաց, որ խանութ մտնեն, պաղպաղակ գնեն և մի քիչ հանգստանան։ Երբ մտան խանութ, Ջիմը ինչ որ բան նկատեց սեղանի տակ ընկած, կռացավ, վերցրեց, բացեց ծրարը և տեսավ, որ ներսում իր նամակն է։ Նրա երջանկությանը չափ չկար, նա արդեն լացում էր։ Ժամը 4։50 էր, մեծ մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին։ Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը։ Վերջ։ Ձեռքերը տափ տվեց ու գնաց առաջ։

59․ Պատմությունը փոխադրիր ներկա ժամանակով։

Մրջյունը մի ժամանակ մարդ է լինում և զբաղվում է հացահատիկ մշակելով։ Բայց նա չի բավարարվում իր աշխատանքի պտուղներով, նախանձում է, և գողություն է անում։ Այդ ագահության պատճառով Զևսը զայրանում է և նրան միջատ է դարձնում։ Բայց նոր կերպարանքի մեջ էլ նրա բնույթը չի փոխվում, ու մնում է դաշտերում ու կալերում վազվզող, ցորենի ու գարու պաշար հավաքող։

60․ Ըստ տրված հետևության, պատմիր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն։

Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ինչ ասես կհնարի։

Ես չգիտես ինչու հիշեցի Սուտասանը հեքիաթը։

62․ Տրված նախադասությունը համառոտիր, դարձրու վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ։ Քանի՞ նախադասություն է ստացվում։

Կանգանծ էի կապիկների վանդակի մոտ և շոյում էի ձագուկներին։

Բիլը անհամբեր էր և շտապողական, բայց ես շոյում էի ձագուկներին։

Մետաղացանցի արանքից շոյում էի կապիկների փրչոտ ձագուկներին։

Հակառակ Բիլի շտապողականությանը՝ ես շոյում էի ձագուկներին։

Տասը րոպե վանդակի մոտ կանգանած ձագուկներին էի շոյում։

63․ Ուրիշի ուղղակի խոսքը գրիր․ կետադրությանն ուշադրություն դարձրու։ Ե՞րբ է ուղղակի խոսքը չակերտների մեջ գրվում

Ա. Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգումի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց այնուամենայնիվ փառահեղ իր գահին:
— Ահա և հպատակը,— բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց,-անցավ Փոքրիկ իշխանի մտքով,- չէ՞ որ ինձ առաջին անգամ է տեսնում»:
Փոքրիկ իշխանը մտածում էր.«Այսքան բարձր սարից այս ամբողջ մոլորակը և նրա վրայի մարդկանց կտեսնեմ»: Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն: «Ինչ տարօրինակ մոլորակ է, մտածեց Փոքրիկ իշխանը,- բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով»:

Բ. «Բոլորը բնության օրենքներին են ենթարկվում, նույնիսկ երբ նրան են հակադրվում, նրա հետ են գործում նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկանում են նրա դեմ գործել»,- ասել է Գյոթեն: Գյոթեն գրել է, «Բնության պսակը սերն է: Միայն սիրո միջոցով են մոտենում նրան»:

Գ. Շվեյցարական Ալպերում ճանապարհորդներին ծաղիկները չքաղելու կոչ են անում: Այդ կոչերն արված են՝ ազգային հոգեբանությունը հաշվի առնելով: Ֆրանսերեն մակագրությունն ասում է «Ծաղիկներով հիացե՛ք, բայց մի՛ սպանեք նրանց»: Կոչն անգլերեն հնչում է որպես քաղաքավարի խնդրանք. «Խնդրում ենք ծաղիկները մի՛ քաղեք»: Գերմաներեն արգելքը կտրուկ է .«Մի՛ քաղեք ծաղիկները»:

64․ Տեքստը վերականգնիր՝ պարբերությունների հաջորդականությունը փոխելով։

Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:

Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:

Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին։

Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:

65․ Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնացնել, հաշտեցնել, լռեցնել, , լսեցնել, ճերմակացնել, կարմրացնել, վախեցնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահեցնել, ծառայացնել, ապրեցնել:

Рубрика: Պատմություն

Տնտեսության վերականգնումն ու զարգացումը։ Նէպ, արդյունաբերացում, գյուղատնտեսության կոլեկտիվացում

1. Ի՞նչ էր Նէպը, ո՞րն էր դրա իրականացման նպատակը։ ՀՍԽՀ-ում երբվանի՞ց է այն իրագործվել։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Նէպով նախատեսված տնտեսական բարեփոխումների առանցքն էր պարենմասնատրման վերացումը և դրա փոխարեն պարենային հարկի կիրառումը։ Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղմթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենամասնատրումից։ Վերականգնվեց ազատ առևտուրը։ Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինելու սեփական հայեցողությամբ՝ վաճառելու, փոխանակելու արդյունաբերական ապրանքների հետ և այլն։ Այսպիսով՝ նէպի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը, առաջին հերթին՝ գյուղատնտեսությունը։ 1921 թ․ գարնանն ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին ընդունվեց պարենհարկի մասին օրենքը։

1923 թ․ ընդունված հողային օրենսգրքով պետականացվեցին բոլոր հողերը և բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև։ Դրանց թիվը հանրապետությունում 1920-ական թթ․ վերջին հասնում էր 180 հազարի։ Այդուհանդերձ, հողային նոր քաղաքականությունը շոշափելի արդյունք չապահովեց․ շուրջ 40 հազար գյուղացիներ հողազուրկ էին։

2. Գնահատե՛ք Նէպ-ի արդյունքները (վերլուծական աշխատանք)

Նէպը տնտեսության ազատականացման փորձ էր, բայց քանի որ այդ տնտեսական մոդելը հակասության մեջ էր մտնում կոմունիզմի քաղաքական մոդելի հետ, կարելի է ասել, որ Նէպը դատապարտված էր ձախողման։ Թեև որպես գաղափար տրամաբանական էր, քանի որ նախատեսված էր առողջացնելու ռազմական կոմունիզմի արդյունքում քայքայված տնտեսությունը։

3. Ի՞նչ է արդյունաբերացումը, ո՞րն էր դրա նպատակը։ Ի՞նչ ձեռքբերումներ արձանագրվեցին Հայաստանում արդյունաբերացման տարիներին։

ԽՍՀՄ ղեկավարությունը 1925 թ․ վերջին որդեգրեց երկրի արդյունաբերացման քաղաքականություն։ Դրանով նախատեսվում էր վերացնել երկրի տեխնիկատնտեսական հետամնացությունը, ամրապնդել սոցիալիզմի նյութատեխնիկական հիմքերը։ 1920-1930-ական թթ․ կառուցվեցին և գործարկվեցին Երևանի ու Լենինականի, Ձորագետի և Քանաքեռի, Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանները։ Էներգետիկայի զարգացումը նպաստավոր նախադրյալներ ստեղծեց հանրապետության տնտեսության համալիր զարգացման համար։ Այն խթանեց լեռնահանքային և քիմիական արդյունաբերության զարգացումը։ Նորակառույցներից էր Ղարաքիլիսայի քիմիական գործարանը։ 1933 թ․ Երևանի մերձակայքում հիմնադրվեց արհեստական կաուչուկի նոր գործարան, որն առաջին արտադրանքը թողարկեց 1940 թ․ մարտից։ Հանրապետությունում զարգանում էր շինանյութերի արդյունաբերությունը, գործարկվեցին Արթիկ-տուֆի հանքավայրերը, ցեմենտի խոշոր կոմբինատ կառուցվեց Դավալուում։

Արդյունաբերացումը, սակայն, ունեցավ բնապահպանական բացասական հետևանքներ։ Սևան-Հրազդան կասկադի կայանների աշխատանքը հանգեցրեց լճի մակարդակի իջեցման, իսկ քիմիական լեռնահանքային կոմբինատների թունավոր արտանետումները՝ օդի աղտոտվածության։

Արդյունաբերացումն իրականացնելու նպատակով կիրառվեցին տնտեսության հնգամյա պլանավորման ծրագրեր։ Առաջին հնգամյակում (1928-1932) Հայաստանում կառուցվեց ու շահագործման հանձնվեց արդյունաբերական 18 ձեռնարկություն, իսկ երկրորդում (1933-1937) ՝ 26։

4. Ի՞նչ է կոլեկտիվացումը, ե՞րբ որոշվեց իրագործել այն։ Ի՞նչ հետևանքներ այն ունեցավ։

Երկրի արդյունաբերացմանը զուգահեռ խորհրդային ղեկավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականություն։ Այն նախապատրաստելու մասին որոշումն ընդունվեց 1927 թվականին։ Նախատեսվում էր մինչև առաջին հնգամյակի ավարտը կոլեկտիվ տնտեսություններում ընդգրկել գյուղացիական անհատական տնտեսությունների փոքր հատվածը։ Սակայն հացամթերումների բնագավառում 1927-1928 թթ․ առաջացած դժվարությունները, երկրում հացի պաշարների նվազումը ստիպեցին իշխանություններին արագացնել գործընթացը։ 1929 թ․ վերջին հայտարարվեց համատարած կոլեկտիվացման մասին։ Հրաժարվելով կոլեկտիվացման կամավորության սկզբունքից՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների։ Այսպիսով՝ պետությունը որդեգրեց գյուղատնտեսության զարգացումը կոլեկտիվ տնտեսությունների (կոլխոզներ, սովխոզներ) միջոցով կազմակերպելու քաղաքականությունը։

Ծանր էր հատկապես գյուղացիության ունևոր հատվածի՝ կուլակության դրությունը։ Բռնագրավեցին նրանց հացի պաշարները, նէպի տարիներին կուտակված ունեցվածքը, կուլակների ընտանիքներին արտաքսեցին անապահով հեռավոր գյուղեր։ Կուլակաթափության գործընթացը ԽՍՀՄ-ում եզրափակվելու էր կուլակության՝ որպես դասակարգի վերացումով։

1930 թ․ գարնան դրությամբ Հայաստանում «համատարած կոլեկտիվացում» անցկացվեց Երևանի ամբողջ գավառում, Լենինականի և Լոռու գավառների մեծ մասում և այլ շրջաններում, ունեզրկվեց շուրջ 1100 կուլակային տնտեսություն։

Հակադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը՝ սրեց իրադրությունը գյուղում։ Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը՝ կոլտնտեսությանը չհանձնելու համար։ Հայաստանի առանձին շրջաններում դժգոհությունները վերաճեցին իշխանությունների դեմ ապստամբական զինված ելույթների (Դարալագյազ, Վեդի, Իջևան-Շամշադին, Թալին և այլն)։ Դրանք իշխանությունների կողմից որակվեցին որպես «բանդիտական շարժում» և շուտով ճնշվեցին։ Համատարած դժգոհությունների ծավալումը ստիպեց իշխանություններին նահանջել համատարած կոլեկտիվացման քաղաքականությունից։ Պետությունը, սակայն, շուտով գործադրեց գյուղացիության հակադիր կոլեկտիվացման նոր մեթոդներ, սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը և այլն։ Արդյունքում 1935-1937 թթ․ Հայաստանի գյուղացիության ճնշող մեծամասնությունը համալրեց կոլտնտեսականների շարքերը։

1940 թ․ դրությամբ հանրապետությունում 180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն կար մոտավորապես 1000 կոլտնտեսություն։ Գյուղատնտեսության հակադիր կոլեկտիվացման արդյունքները գոհացուցիչ չէին․ գյուղի և գյուղացիների սոցիալ-տնտեսական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց։

5. Գնահատե՛ք կոլեկտիվացման քաղաքականությունը (վերլուծական աշխատանք)

Ըստ իս կոլեկտիվացման քաղաքականության բացասական կողմերից մեկը տնտեսական մրցակցության բացակայությունն էր։ Առանց մրցակցության արտադրողը շահագրգռված չէ արտադրանքի որակի բարձրացման, տեխնոլոգիաների զարգացման, ինքնարժեքի նվազեցման մեջ, ինչը նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանում։ Երկրորդ բացասական կողմը մարդկանց մոտիվացիայի և սեփականության զգացման պակասն էր։ Կոլեկտիվ տնտեսությունում աշխատող մարդը չունենալով սեփականության զգացում շատ անփույթ էր և անտարբեր թե՛ արտադրական գործիքների, թե՛ արտադրանքի որակի հանդեպ։

Рубрика: Մայրենի

Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

  • Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Կարճ փորձեմ ներկայացնել իմ պատմությունը։ Անցած տարի, երբ եղբայրս սովորում էր կրթահամալիրում մայրիկս ինձ հարց տվեց, թե ես ուզում եմ սովորել այս դպրոցում ես սկզբից ասացի ոչ, իսկ հետո չգիտեմ ինչու ասեցի այո։ Միգուցե ինչ-որ յուրահատուկ բան կար մեր դպրոցի մեջ ես այդպես էլ չհասկացա։ Ես արդեն մեկ տարի է ասյտեղ եմ սովորում և շատ եմ հավանում։ Ուսուցիչները շատ բարի են, օգնող ամեն հարցում, դպրոցում ունենք տոն օրեր և այլն։ Իմ դպրոցը ես շատ եմ սիրում, որովհետև իմ դպրոցը ունի շատ յուրահատուկ կողմեր, որ ոչ մի դպրոց չունի։ Ունեցել եմ շատ պատմություններ և պատճառներ իմ դպրոցը սիրելու մասին։

Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:Իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

2020 թ-ի սեպտեմբերի 8-ին Վենետիկի սբ. Մարտին եկեղեցում տեղի կունենա Մխիթար Սեբաստացու սրբադասման ծեսը՝ Վենետիկի պատրիարք Ֆրաչեսկո Մորալիայի գլխավորությամբ։Եկեղեցու համար սրբադասումը խիստ պատասխանատու քայլ է, քանի որ մահկանացուն զրկվում է իր մասին հետմահու աղոթքից։ Եկեղեցին դադարում է աղոթել մարդու համար և սկսում է աղոթել մեկին, ով համարվում է միջնորդ Աստծու առաջ։ Որևէ մեկին սրբադասելով՝ Եկեղեցին վկայում է, որ նրա ճանապարհը փրկագործող է և, որ նրա կյանքը առանձնանում է սրբակենցաղ վարքով։Հռոմի կաթոլիկ եկեղեցում սրբադասման իրավունքը պապի բացարձակ մենաշնորհն է, սակայն մինչ այդ  գործընթացը 3 կարևոր փուլ է անցնում․

  1.  Թեմական եպիսկոպոսին օգնելու և Երանացման (բեատիֆիկացիա), Սրբադասման (կանոնականացման) գործընթացներին սկիզբ դնելու թույլտվություն։
  2. Թեկնածուի բարեգործության մասին նյութերի ուսումնասիրություն՝ նրա պաշտամունքի շարունակության համար։
  3. Բանավեճերի կազմակերպում և քվեարկում։ Բեատիֆիկացիայի կամ սրբադասման մասին կոնգրեգացիայի միջնորդությունը ուղարկվում է Հռոմի պապին, ով վերջնական որոշում է կայացնում։

Я помню чудное мгновенье: Передо мной явилась ты, Как мимолетное виденье, Как гений чистой красоты. В томленьях грусти безнадежной В тревогах шумной суеты, Звучал мне долго голос нежный И снились милые черты. Шли годы. Бурь порыв мятежный Рассеял прежние мечты, И я забыл твой голос нежный, Твои небесные черты. В глуши, во мраке заточенья Тянулись тихо дни мои Без божества, без вдохновенья, Без слез, без жизни, без любви. Душе настало пробужденье: И вот опять явилась ты, Как мимолетное виденье, Как гений чистой красоты. И сердце бьется в упоенье, И для него воскресли вновь И божество, и вдохновенье, И жизнь, и слезы, и любовь.

Ես հիշում եմ մի հիանալի պահ. Դու հայտնվեցիր իմ առաջ Ինչպես անցողիկ տեսլականը Մաքուր գեղեցկության հանճարի պես: Հուսահատ տխրության շնչի մեջ Աղմկոտ անհույս հոգսերի մեջ Նուրբ ձայնը երկար ժամանակ հնչում էր ինձ Եվ երազում էր խելոք հատկությունների մասին: Անցան տարիները: Ըմբոստ փոթորիկների պոռթկում Քանդված հին երազները Եվ մոռացա քո մեղմ ձայնը քո երկնային գծերը: Անապատում, բանտարկության մթության մեջ Օրերս լուռ ձգվում էին Ոչ աստվածության, ոչ ոգեշնչոման Ոչ արցունքի, ոչ կյանքի, ոչ մի սերի: զարթոնքը հոգի է եկել. Եվ հետո նորից հայտնվեցիր Ինչպես անցողիկ տեսլականը Մաքուր գեղեցկության հանճարի պես: Եվ սիրտս զարկում է հափշտակությունից Եվ նրա համար նրանք կրկին հարություն առան Եւ աստվածություն և ոգեշնչում, Եվ կյանք, և արցունքներ, և սեր:

Рубрика: Աշխարագրություն

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան

Երկարություն՝ 186 կմ

Գետաբերան՝ Արաքս գետ

Ակունք ՝ Արփի լիճ

Քասախ

Երկարություն՝ 89 կմ

Գետաբերան՝ Սևջուր

Ակունք՝ Արագած

Հրազդան Արփա

Երկարությունը ՝ 141 կմ

Գետաբերան՝ Արաքս

Ակունքը ՝ Սևան

Որոտան

Երկարությունը ՝ 178 կմ

Գետաբերան՝ Հագարի

Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա

Ողջի

Երկարությունը ՝ 85 կմ

Գետաբերան՝ Արաքս

Ակունքը ՝ Կապուտջուղ

Ձորագետ

Երկարություն՝ 67 կմ

Գետաբերան՝ Դեբեդ

Ակունքը՝ Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը

Դեբեդ

Երկարությունը ՝ 178 կմ

Գետաբերան՝ Խրամ

Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից

Աղստև

Երկարություն՝ 133 կմ

Գետաբերան՝ Կուր գետ

Ակունք՝ Փամբակի լեռներ

3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: