Рубрика: ֆիզիկա

Հաստատուն մագնիսներ. Հոսանքի մագնիսական դաշտը

Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

Մագնիսը մագնիսական դաշտ ստեղծելու հատկություն ունեցող մարմին է, երկաթահանքի կտոր, որ երկաթյա և պողպատյա իրերը դեպի իրեն ձգելու և իրենից վանելու հատկություն ունի: Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:

Ո՞րն է բնական մագնիսը:

Բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են:

Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:

Արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս և հաճախ ներկում երկու գույնով:

Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:

Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:

Մագնիսի տարանուն բևեռները ձգում են միմյանց, նույնանունները՝ վանում:

Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե ձողի բևեռները:

Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավային բևեռը և կվանվի ձողի հյուսիսային բևեռի կողմից:

Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:

Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռ նշված ծայրը ուղղված է լինում դեպի հյուսիս, իսկ հարավային նշված ծայրը դեպի հարավ:

Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:

Շնորհիվ մագնիսական դաշտի, քարը օժտվում է մագնիսական հատկություններով:

Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

Մագնիսի կողմից ստեղծվող հատուկ դաշտն անվանում են մագնիսական դաշտ: Այն մատերիայի առանձնահատուկ տեսակ է, որը տարբերվում է նյութից և իր շուրջը գոյություն ունեցող մագնիսացած մարմիններից: Մագնիսների, ինչպես նաև մագնիսի և երկաթի փոխազդեցությունը իրականացվում է մագնիսական դաշտի միջոցով:

Рубрика: ֆիզիկա

Հաստատուն մագնիսներ. Հոսանքի մագնիսական դաշտը

Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

Մագնիսը մագնիսական դաշտ ստեղծելու հատկություն ունեցող մարմին է, երկաթահանքի կտոր, որ երկաթյա և պողպատյա իրերը դեպի իրեն ձգելու և իրենից վանելու հատկություն ունի: Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:

Ո՞րն է բնական մագնիսը:

Բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են:

Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:

Արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս և հաճախ ներկում երկու գույնով:

Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:

Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:

Մագնիսի տարանուն բևեռները ձգում են միմյանց, նույնանունները՝ վանում:

Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե ձողի բևեռները:

Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավային բևեռը և կվանվի ձողի հյուսիսային բևեռի կողմից:

Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:

Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռ նշված ծայրը ուղղված է լինում դեպի հյուսիս, իսկ հարավային նշված ծայրը դեպի հարավ:

Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:

Շնորհիվ մագնիսական դաշտի, քարը օժտվում է մագնիսական հատկություններով:

Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

Մագնիսի կողմից ստեղծվող հատուկ դաշտն անվանում են մագնիսական դաշտ: Այն մատերիայի առանձնահատուկ տեսակ է, որը տարբերվում է նյութից և իր շուրջը գոյություն ունեցող մագնիսացած մարմիններից: Մագնիսների, ինչպես նաև մագնիսի և երկաթի փոխազդեցությունը իրականացվում է մագնիսական դաշտի միջոցով:

Рубрика: Իրավունք

Կանանց իրավունքներն ու ֆեմինիզմը

Կանանց իրավունքները ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ են, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք որոշ չափով անտեսված են։

Օրինակ, Հին Եգիպտոսում կանայք վայելում էին տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին դասակարգային կառուցվածքից։ Հողային կալվածքները մորից անցնում էին դստերը, և կանայք իրավասու էին տնօրինել իրենց ունեցվածքը։ Հին Եգիպտոսում կանայք կարող էին գնել, վաճառել, օրինական պայմանագրի կողմ հանդիսանալ, կտակ իրականացնող և օրինական փաստաթղթերում վկա լինել, դատական գործ հարուցել և երեխաներ որդեգրել։

Ֆեմինիզմի որոշ ճյուղեր սերտորեն հետևում են մեծ հասարակությունների քաղաքական հենարաններին, ինչպիսիք են ազատականությունը և պահպանողականությունը, կամ կենտրոնանում են շրջակա միջավայրի վրա։ Լիբերալ ֆեմինիզմը ձգտում է հասնել տղամարդկանց և կանանց անհատական հավասարությանը քաղաքական և օրինական բարեփոխումներով առանց հասարակությանը կառուցվածքի փոփոխման։ Գրող Քեթրին Ռոթենբերգի կարծիքով՝ լիբերալ ֆեմինիզմում նեոլիբերալությունը հանգեցրել է ֆեմինիզմի այդ տեսակի անհատականացմանը, հավաքականացնելու փոխարեն, անջատ սոցիալական անհավասարությունից։ Այդ պատճառով նա պնդում է, որ ազատական ֆեմինիզմը չի կարող առաջարկել տղամարդկանց գերակայության կամ իշխանության կառույցների որևէ կայուն վերլուծություն:

Рубрика: Կենսաբանություն

Վիտամիններ». Նախագծային աշխատանք

Վիտամինները, որոնք առաջացել են լատիներեն «վիտա»՝ կյանք բառից, կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են: Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում: Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, այսպես կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը:

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն: 

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

A վիտամինը անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ: A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ: Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն: 

B1 վիտամինը անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց: 

B2 վիտամինը մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամինը մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

B5 վիտամինը կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված): Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել: 

B6 վիտամինը մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում: 

B9 վիտամինը ՝ ֆոլացինը, մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ: Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: 

B12 վիտամինը ՝ ցիանակոբալամինը մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը: B12-ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:


B15 վիտամինի ՝ կալցիումի պանգամատի քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ: 

C վիտամինը՝ ասկորբինաթթուն, կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: 

вит с.jpg

C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50-100 մգ, երեխաների՝ 30-70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը: 

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը, հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է վառ կարմիր, այնուհետև կապտասև ցանով, արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ, օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը: 

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում: 

D վիտամինը օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3-4 տարեկան երեխաները, անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը: Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ: 

shutterstock_576891166.jpg

E վիտամինը խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում: 

е.jpg

K վիտամինը մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը: