Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։
Ուղղակի զարգացում. Այս դեպքում ծնվում կամ ձվի թաղանթներից դուրս է գալիս փոքր չափերով, բայց հասուն օրգանիզմին հատուկ բոլոր օրգաներնն ունեցող առանձնյակ, որը զարգացման հետսաղմնային փուլում չափերով մեծանում, աճում է և սեռահասուն դառնում: Հետսաղմնային ուղղակի զարգացում ունեն սողունները, թռչուները, կաթնասունները…
Անուղղակի զարգացում. Կերպարանափոխությամբ ուղեկցվող հետսաղմնային զարգացման դեպքում ձվից դուրս է գալիս թրթուրը, որը սովորաբար ավելի պարզ կառուցվածք ունի, քան հասուն առանձնյանկը: Թրթուրային վիճակից հասուն վիճակի անցման ժամանակ օրգանները քայքայվում, վերանում են, և առաջանում են հասուն օրգանիզմին բնորոշ օրգաններ: Ձու-թրթուր-հասուն կենդանի. Սա հատուկ է կերպարանափոխությամբ զարգացող կենդանիների մի մասին և կոչվում է թերի կերպարանափոխությամբ զարգացում: Բնության մեջ հանդիպում է նաև լրիվ կերպարանափոխություն՝. ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի: Այսպես են զարգանում շատ միջատներ:
Անուղղակի կամ կերպարանափոխությամբ հետսաղմնային զարգացման կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ օնտոգենեզի ընթացքում թրթուրների և հասուն ձևերի միջև գրեթե վերանում է ներտեսակային գոյության կռիվը, ինչը արդյունք է նրանց տարբեր կենսակերպ ունենալու և տարբեր կենսամիջավայրում ապրելու: Միաժամանակ, ոչ ակտիվ կամ մակաբույծ կենսակերպ ունեող կենդանիների ազատ ապրող և ակտիվ կենսակերպ ունեող թրթուրները մեծ դեր ունեն տվյալ տեսակի տարածման, արեալի ընդարձակման առումով:
Աղբյուր՝ Կենսաբանության դասագիրք