Рубрика: Աշխարագրություն

Աշծարհագրություն 9

Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Մեքենաշինության զարգացումը ՀՀ-ում սկսվեց 1920 թվականից հետո։ Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ-թուրքական կռիվներից տուժած ու ավերված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն՝ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։ Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։ Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։ Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։ Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թվականին հասցնել 4%, 1960 թվականին ՝ 13%, 1980 թվականին ՝ 24%, իսկ 1990 թվականին ՝ 35%։
Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր ՝ 17,5%, մետաղաձուլական համալիր ՝ 34%)։

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

ՀԽՍՀ մեքենաշինությունը՝ ծանր արդյունաբերության ճյուղերի (հաստոցաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, էլեկտրատեխ․, ավտոմոբիլային արդյունաբերություն և այլն) համալիրը, ժողտնտեսության համար թողարկում էր հիմնական արտադրական ֆոնդերի ակտիվ մասը՝ աշխատանքի գործիքներ, սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Մեքենաշինության զարգացման մակարդակից կախված էր հասարակական աշխատանքի արտադրողականությունը, գիտատեխնիկական առաջընթացի արագացումը, ժողովրդի նյութական ապահովվածությունը։ Նախախորհրդային Հայաստանում, թույլ զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության պայմաններում, մեքենաշինությունը և մետաղամշակումը խիստ ետ էին մնում տնտեսության մյուս ճյուղերից, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երևանում գործում էին Տեր-Ավետիքովների և Գ․ Հախվերդյանների մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկա-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական–մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայագետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր ամբողջ արդյունաբերության արտադրանքի մոտ 1%-ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը Հայաստանում արագ տեմպերով սկսեցին զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստ, ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ ժողտնտեսության անընդհատ աճող պահանջներով։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Գյումրու մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվան հաստոցաշինարարական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ Արդեն 1928 թվականին հանրապետության մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը հասավ նախախորհրդային շրջանի ամենաբարձր՝ 1913 թվականի մակարդակին, իսկ 1929-1940 թվականներին աճի տեմպերը խիստ բարձրացան, եթե 1940 թվականին ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,7 անգամ, ապա այդ նույն ժամանակաշրջանում մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքն աճեց 15 անգամ։

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Մեքենաշինությունը բավականին փոքր դեր ունի ՀՀ տնտեսության մեջ: Այն զարգացած է եղել սովետական տարիներին:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Տնտեսության մյուս ճյուղերի հետ կապվածությունը փոքր է: Հնարավոր է, հատուկենտ գործարանների համար լինեն հատուկ արտադրանքներ ՝ հաստոցներ և որոշ այլ սարքավորումներ:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Հայաստանը տվյալ պահին մեքենաշինության զարգացման հեռանկարներ չունի, տվյալ պահին Հայաստանը կարիք ունի մեքենաշինության զարգացումը ապահովել հիմնականում ռազմական ոլորտում ՝ ինքնաթիռների և ուղղաթիռների, այսինքն ռազմական ավիացիայի տեսքով: