Հայաստանի արդյունաբերությունը խորհրդային տարիներին ձեւավորվեց որպես տնտե սության առաջատար ճյուղ: Մինչեւ անկախացումը Հայաստանի արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելին էր, քան մնացած բոլոր ճյուղերինը միասին վերցրած: Արդյունա բերությունն էր որոշում երկրի արտադրական դիմագիծը եւ տեղը աշխատանքի միջազ գային բաժանման համակարգում: Արդյունաբերությունն այդպիսի տիրապետող դիրք գրավեց իր զարգացման շատ բարձր տեմպերի շնորհիվ: Մինչեւ 1988 թ. Սպիտակի երկ րաշարժն այն առնվազն 600 անգամ ավելի արտադրանք էր թողարկում, քան 1920-ական թթ. վերջին: Խորհրդային Միության հանրապետությունների շարքում Հայաստանն արդ յունաբերության զարգացման տեմպերով գրավում էր առաջին տեղը: Նշենք մի հատկան շական փաստ եւս. 1913 թ. արդյունաբերական ձեռնարկություններ կային ընդամենը 8 բնակավայրում: Դրանք էին ՝ Երեւանը, Ալավերդին, Գյումրին, Արտաշատը, Կապանը, Մեղ րին, Գավառը եւ Դիլիջանը: Արդյունաբերության մեջ զբաղվածների թիվը չէր գերազան ցում 6 հազ. մարդը:
1980-ական թվականների վերջին ավելի քան 700 արդյունաբերական ձեռնարկություն ներ էին գործում բոլոր վարչական շրջան ներում ու քաղաքներում ՝ ավելի քան 200 բնա կավայրերում, այդ թվում տասնյակ արդյունաբերական կետերում եւ կենտրոններում: Դրանց զգալի մասը գտնվում էին ձեւավորված կամ ձեւավորման գործընթացում գտնվող 6 արդյունաբերական հանգույցներում (Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Ալավերդու եւ Կապան-Քաջարանի): Արդյունաբերական ձեռնարկությունների շարքում քիչ չէին ամբողջ ԽՍՀՄ-ի համար աշխատող արտադրական եւ գիտաարտադրական միա վորումները, հսկա գործարանները ու կոմբինատները: Այդպիսիք էին, օրինակ Երեւանի «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական, Ալավերդու լեռնա մետալուրգիական, Երեւանի էլեկտրամեքենաշինական եւ էլեկտրատեխնիկական գոր-ծարանները, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, տարբեր քաղաքներում աշ խատող հաստոցաշինական միավորումներն ու գործարանները, սարքաշինության ու ճշգ րիտ մեքենաշինության, տեքստիլ ու սննդի արդյունաբերության ճյուղերի այլ հայտնի ձեռնարկությունները: Արդյունաբերության մեջ զբաղված էր գրեթե կես միլիոն մարդ:
Ինչի՞ վրա էր հենվում արդյունաբերության այդպիսի արագ զարգացումը:
Սկզբնական շրջանում գլխավորը տեղական բնական ռեսուրսների յուրացումն էր: Դրանք էին գունա վոր մետաղները, կրաքարը (սինթետիկ կաուչուկ եւ ցեմենտ ստանալու համար), բնական շինարարական քարերը եւ գետերի ջրաէներգետիկ պաշարները: 1950-ական թվականնե րից հետո ավելի մեծ նշանակություն ձեռք բերեցին աշխատանքային ռեսուրսները: Ամեն տարի աշխատանքային տարիքի հասնող երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար անհրաժեշտ էր լինում կառուցել նորանոր գործարաններ ու ֆաբրի կաներ: Արդյունաբերության հիմնական ցուցանիշների ՝ համախառն արտադրանքի ծավալի եւ աշխատողների թվի կայուն աճի շնորհիվ Հայաստանի արդյունաբերության ճյուղային կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթեւ սնն դի եւ քիմիական արդյունաբերության ճյուղերը: ՀՀ անկախության առաջին տարիներին սկսված տնտեսական խոր ճգնաժամը եւ արտադրական ձեռնարկությունների հախուռն ապապետականացումը (մասնավորե ցումը) մեծագույն վնաս հասցրին առաջին հերթին արդյունաբերությանը: Արդյունաբե րական հսկաների մեծ մասը դադարեց արտադրանք տալ, ապա եւ փակվեց կամ բաժան վեց մանր արտադրամասերի, որոնց մի մասը միայն կարողացավ պահպանել իր գոյությունը եւ այժմ էլ հզորության մի փոքր մասով է աշխատում: Քայքայվեց տասնամ յակների ընթացքում ձեւավորված արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Տնտե սական ճգնաժամին հաջորդող տարիներին ՝ 1990-ական թթ. վերջերին, երբ սկսվեց արդ-յունաբերության վերականգնումը, նրա նախկին ճյուղային կառուցվածքը նույնությամբ պահպանվել չէր կարող: Բանն այն է, որ արմատապես փոխվել էին արդյունաբերության զարգացման պայմանները: Նախկինում գլխավոր պայմանն այն էր, որ Հայաստանի արդ յունաբերությունը, զարգանալով որպես Խորհրդային Միության միասնական տնտեսա կան համակարգի բաղադրամաս, իր կառուցվածքը պետք է ձեւավորեր այդ համակարգի պահանջներին համապատասխան: Նա թողարկում էր այն արտադրանքը եւ այնպիսի քա նակով, ինչպիսի պահանջ ներկայացնում էր միասնական տնտեսական համակարգը: ԽՍՀՄ փլուզումով փլուզվեց նաեւ այդ համակարգը: Հայաստանի արդյունաբերական ապ րանքատեսակների մեծ մասը զրկվեց սպառման շուկայից, եւ դրանց արտադրությունը դադարեցվեց: Արդյունաբերության վերականգնումը եւ հետագա զարգացումը, հենվելով տեղական բնական, արտադրական եւ աշխատանքային ռեսուրսների վրա, պետք է կարեւորագույն նշանակություն տար պահանջարկին: Այսինքն ՝ կարո՞ղ էին զարգանալ այն ճյուղերը, որոնց արտադրանքն ուներ պահանջարկ, եւ կարո՞ղ էր այն սպառվել: Դա նշանակում էր, որ պետք է ձեւավորվեր արդյունաբերության նոր ճյուղային կառուցվածք: Պետք է դադարեին գործելուց այն ճյուղերը, որոնց արտադրանքն այլեւս պահանջարկ չուներ, եւ ստեղծվեին նորերը: Աշխարհում ընդունված ցուցանիշներով որեւէ երկրի արդյունաբերության ընդհանրական պատկերը եւ կառուցվածքը ցույց տալու համար ըստ տնտեսական արտադրական գործունեության բնույթի այն բաժանում են երեք խմբի: Դրանք են ՝ ա) հանքագործական արդյունաբերություն, բ) մշակող արդյունաբերություն, գ) էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն եւ բաշխում:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը ճգնաժամը հաղթահարելուց հետո թեւակոխել է կայուն զարգացման փուլ: Մեծացել է նաեւ համատեղ կամ միայն արտասահմանյան կապիտալին պատկանող ձեռնարկությունների թիվը: Արդյունաբերության արտադրանքի տարեկան ծավալն անցնում է 1,1 տրլն դրամից (2012թ.): Այդ ծավալի մեծ մասը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը: Եթե արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն ընդունենք 100%, ապա կառուցվածքն ըստ վերը նշված տնտեսական-արտադրական գործունեության խմբերի կունենա հետեւյալ պատկերը (2012 թ. տվյալներով). հանքագործական արդյունաբերություն – 15%, մշակող արդյունաբերություն – 65%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն եւ բաշխում – 20%: Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին ունեն սննդի արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, ինչպես նաեւ նոր ճյուղերը ՝ ադամանդագործությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը: ՀՀ արդյունաբերությունը դեռեւս անհամաչափ է տեղաբաշխված: Արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Երեւանին: Արդյունաբերության զարգացման մակարդակով եւ ճյուղերի բազմազանության առումով առաջատար դիրքեր են զբաղեցնում նաեւ Սյունիքի, Կոտայքի, Արարատի եւ Լոռու մարզերը: Արդյունաբերության հեռանկարային զարգացման ընդհանուր միտումն այն է, որ նրա ընդհանուր կառուցվածքում կայուն ձեւով պետք է աճի մշակող արդյունաբերության, առանձնապես գիտատար եւ աշխատատար նորագույն ճյուղերի բաժինը: Միաժամանակ կնվազի արդյունահանող ճյուղերի եւ արտադրությունների բաժինը: