Рубрика: Աշխարագրություն

ՀՀ-ի և Մոլդովայի բնակչությունը. Համեմատում

Հայաստան
Մոլդովա

Այսօր կուսումնասիրենք Մոլդովայի և Հայաստանի բնակչությունը, կհամեմատենք:

Բնակչությունը.

Մոլդովայի բնակչությունը մոտավորապես 45-50%-ով ավելի Հայաստանի բնակչությունից, այն կազմում է 4,033,963, իսկ Հայաստանի բնակչությունը կազմում է՝ 2,963,243: Մոլոդվայի բնակչությունը տարեկան պակասում է -0.23 %-ով, իսկ Հայաստանի բնակչությունը ավելանում է 0.19 %-ով: Այսինքն տարեկան Մոլդովայում պակասում է 9300 մարդ, իսկ Հայաստանում ավելանում է 5,512 մարդ: Հիմա պարզենք, թե ք/կմ վրա քանի մարդ է ապրում: Մոլդովայում մեկ ք/կմ վրա ապրում է 123 մարդ, իսկ Հայստանում՝ 104: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Մոլդովայում մեկ ք/կ-ը ավելի խիտ բնակեցված է, քան Հայաստանում:

Մոլդովայից տարեկան գաղթում է 1,387 մարդ, որը բավականին քիչ ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի հետ, քանի որ Հայաստանից տարեկան գաղթում է 4998 մարդ: Մոլդովայում ծնելիության մակարդակը 1.3 է, իսկ Հայաստանում` 1.8:

Միջին տարիքը. Մոլդովայում` 38, Հայաստանում՝ 35:

Մոլդովայի բնակչության 43%-ը ապրում է քաղաքում, իսկ Հայաստանում քաղաքում է ապրում բնակչության 63%-ը: Ակնհայտ է, որ Հայաստանում գերկշռում են քաղաքացիները, իսկ Մոլդովայում գերակշռում են գյուղերում ապրողները: Մոլդովան կազմում է աշխարհի 0.05%-ը, իսկ Հայաստանը՝ 0.04%:

Рубрика: Հանրահաշիվ

Հանրահաշիվ․ խնդիրներ

1. Արամը ժամը 9-ին տանից դուրս եկավ և շարժվեց դեպի գրադարան 6կմ/ժ արագությամբ: Հասնելով գրադարան՝ նա անմիջապես հետ վերադարձավ դեպի տուն՝ չփոխելով իր արագությունը: Ժամը 12- ին Արամին դեռ 2կմ կար տուն հասնելուն: Տնից քանի՞ կմ հեռավորության վրա է գտնվում գրադարանը: 

3*6=18

18+2=20

20:2=10

Պատ․՝ 10 կմ։

2. Արամը, Նարեն և Վարդանը գնեցին գիրք: Արամը վճարեց գրքի գնի 60 տոկոսը, Նարեն մնացածի 40 տոկոսը, իսկ Վարդանը մնացած 30 դրամը: Ի՞նչ արժե գիրքը:

Պատ․՝125։

3.ԱԱԱԱ + ԲԲԲ + ԳԳ + Դ=2030: Գտնել Ա∙Բ∙Գ∙Դ արտադրյալը: (Ա-ն,Բ-ն,Գ-ն,Դ-ն թվանշաններ են):

1111+888+22+9=2030

4. A կետից հակառակ ուղղություններով միաժամանակ դուրս եկան հետիոտնը և հեծանվորդը: Տասը րոպե հետո հեծանվորդը անմիջապես շրջվեց և սկսեց շարժվել հետիոտնի ուղղությամբ: A-ից դուրս գալուց քանի՞ րոպե հետո նրանք կհանդիպեն, եթե հեծանվորդի արագությունը երկու անգամ մեծ է հետիոտնի արագությունից:

Պատ․՝ 40 րոպե։

Рубрика: Իրավունք

Զապել Եսայան. Իրավունք

Զապել Եսայան՝

Գրող, թարգմանիչ, հրապարակագիր
1878- 1943, Կ. Պոլիս, Թուրքիա

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած
է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիքական յատկութիւնները
զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը
միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն
բարերար տարր մը դառնալը։»

Կենսագրություն

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին: 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը):

1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874–1921) հետ: Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը:

1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը: 1905-1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները:

1916 թվական

Հարավային Կովկասում՝ Բաքվում ու Թիֆլիսում, Զապել Եսայանը լայնորեն շփվել է հայ հասարակայնության հետ, հանդես է եկել արևմտահայ գրողների և գրականության, արևմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախոսություններով, գրել է հոդվածներ: Այսպես, 1916 թվականի փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արևմտահայ գրականության և գրողների մասին։ Այնուհետև Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Զ. Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Ապրիլի 4-ին Պետրոգրադում նա հանդես է գալիս դասախոսությամբ: Այդ մասին «Արև» թերթում՝ «Զապել Եսայանի դասախոսությունը Պետրոգրադում» վերնագրի տակ, կարդում ենք.

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։