Рубрика: Մայրենի

Խրիմյան Հայրիկ

Խրմյանը ծնվել է 1820 թ. և մահացել 1907 թվականին:

1862 թ. Խրիմյանը դարձավ Տարոնի Սուրբ Կարապետ վանքի վանահայրը և Տարոնի հոգևոր առաջնորդը: Գարեգին Սրվանց Տյանցը Խրիմյանի աշակերտն էր: Նա գրում էր Խրիմյանի մասին:1906-ի գարնանը Թիֆլիսում էլ միտք ծագեց հայ-թաթարական հաշտության ցույց կազմակերպելու Թիֆլիսի հայոց Մայր տաճարում՝ Վանքի շրջափակի մեջ: Այդ ցույցը ավելի պատկառազդու դարձնելու համար որոշվեց հատուկ պատվիրակություն ուղարկել Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկին Թիֆլիս հրավիրելու: Խրիմյանը պատվիրեց մեկնելու պատրաստություններ տեսնել: Փակ կառքի մեջ պառկած Էջմիածնից երկաթուղու կայարան փոխադրեցինք: Բարեբախտաբար կաթողիկոսի տրամադրության տակ դրված սալոն-վագոնը հանգիստ ճամփորդության հարմարություններ ուներ: Զգուշություններով հասցրինք Թիֆլիս: Խրիմյանը երեք օր պառկած մնաց առաջնորդարանում, որ գտնվում է Վանքի բակում: Հասավ կիրակին, ցույցի օրը: Առավոտյան ահագին ժողովուրդ, Վանքի բակում հավաքված, սպասում էր Հայրիկին: Մի քանի հոգով մտանք Խրիմյանի ննջարանը: Մնացել էինք շիվար, թե ինչ անենք: Անկողնի մեջ կծկված, փոքրացած այս հիվանդ ծերունուն ինչպես ոտքի հանենք գոնե մի քանի րոպեով ժողովրդին ցույց տալու համար: Գրեթե երկու ժամ անցավ այսպես:
Խրիմյանը պառկած էր աչքերը փակ: Մեկ էլ աչքերը բացեց և հազիվ լսելի ձայնով պահանջեց, որ զգեստները հագցնեն: Զգուշությամբ, կամաց-կամաց հագցրին: Ապա ուրիշների օգնությամբ ոտքի կանգնեց և ձախ ձեռքով եպիսկոպոսներից մեկի թևին, իսկ աջ ձեռքով հայրապետական գավազանին հենված անհաստատ, դողդոջուն քայլերով շարժվեց դեպի առաջնորդարանի մեծ դահլիճ տանող դուռը:

Рубрика: Ռուսերեն

Члены предложения

  1. Мой лудшый друг пешком идет по дороге.
  2. Моя любимая ручка сломалось в школе.
  3. Я люблю кушать маленький сыр утром.
  4. Собака брата увидев меня начала лаять.
  5. Девушка на парке с собакой гуляет много.