Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն…
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում… —
Ու մի արձագանք… գիշեր է ու ձյուն…
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական…
Մեկը — Միակ,եզակի.
Կանչել — Ձայն տալ.
Զարթիր — Տե՛ս.
Առավոտ — Ցերեկվա սկիզբը
Շղթաներ — Միմյանց հաջորդող միատեսակ առարկաների շարք:
Աղմուկ — Գոռում-գոչում
Հանել — Մի բան ներսից դուրս բերել
Մի — մեկ
Արձագանք — Ձայնի անդրադարձումը՝ հետադարձ կրկնությունը:
Հանգիստ — Հոգեկան անդորրություն՝ խաղաղություն
Ննջել — Թեթևակի քնել
Մռայլ — Միգապատ, միգամած, ամպամած
Շրջական — Շրջիկ
Շողա -Շողերով փայլել
Վրեժ — Կանխամտածված չարիք
Մահաբեր — Մահ բերող՝ պատճառող, սպանիչ:
Դաշույն -Երկսայրի սրածայր փոքրիկ թուր:
Հնչիր — Ձայն արձակել՝ հանել:
Փոթորիկ — Շատ ուժգին՝ հաճախ հողմախառն կամ ձյունախառն քամի, որ երբեմն մեծամեծ ավերածություններ Է պատճառում:
Ժողովրդական — Ժողովրդին հատուկ՝ վերաբերող, ժողովրդի: Ժողովրդական հավատալիքներ:
Լուռ-1. Լռած, լռող, չխոսող, ձայն չհանող, 2. Որտեղ լռություն Է տիրում՝ ձայն չի լսվում:
Է-էական
Գիշեր-1. Օրվա մի մասը մայրամուտից մինչև լուսաբաց: 2. (փոխաբերական) Խավար, մռայլություն, տխրություն:
Սառույց-1. Սառելով կարծր վիճակի փոխարկված ջուր: 2. Սառած ջրից գոյացած համատարած շերտ՝ զանգված: Արկտիկական սառույց:
Ու-շաղկապ
Ձյուն-1. Մթնոլորտային տեղում՝ սպիտակ աստղաձև փաթիլների ձևով:2 Այդ տեղումների համատարած զանգվածի ծածկույթը երկրի վրա:
Պաղ-1. Ցուրտ, սառն:2. Սառն, անհամակիր, անտարբեր:
Լռություն-1. Լռելը:2. Լուռ լինելը:
Մռայլ-1. [ածական] Միգապատ, միգամած, ամպամած: Մռայլ եղանակ:2. Մութ, մթին, խավար: Մռայլ գիշեր՝ զնդան:
չար-1. Ոչ բարի, չարությամբ լցված, չարիք գործելու հատկություն ունեցող: Չար մարդ:2. Չարություն պարունակող, չարիք արտահայտող: Չար ժպիտ՝ հայացք:
Զարթիր-զարթել, տես
ըղձալի-տենչալի, փափագելի, ցակալի
Գարնան-1. Տարվա չորս եղանակներից մեկը՝ մարտի 21 -ից մինչև հունիսի 21-ը:2. (փոխաբերական) Բարեխառն՝ ախորժելի եղանակ:
Շառաչյուն-1. Աղմկալից ձայն, դղրդոց, թնդյուն, հռնդյուն, մեքենաների՝ ուժգին հոսանքով ջրի՝ անիվների՝ շարժիչների ևն հանած ձայները:2. Շառաչելը:
Պայթիր-
փոթորիկ-1. Շատ ուժգին՝ հաճախ հողմախառն կամ ձյունախառն քամի, որ երբեմն մեծամեծ ավերածություններ Է պատճառում:2. (փոխաբերական) Հասարակական կյանքի խոշոր հուզում՝ խռովություն՝ տակնուվրայություն:
կարող-1. Կարողացող, ձեռնհաս, ընդունակ:. Հզոր, զորեղ:
պայծառ- 1. Վառ լույս արձակող, վառ լույսով փայլող: Պայծառ էլեկտրալամպ՝ արեգակ:
2. Վառ, ուժեղ՝ ամբողջապես լուսավորող՝ ցոլացնող: Պայծառ լույս՝ լուսավորություն: