Рубрика: Մայրենի

Հ. Թումանյան. Փարվանա

Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից):

Փարվանան արքան մի աղջիկ ուներ՝ աննման գեղեցկությամբ: Երբ աղջիկը մեծացավ, հայրը հրավիրեց բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու: Սակայն աղջիկը ճիշտ չհամարեց մրցության միջոցով փեսացու ընտրելը, կտրիճները նրան առաջարկում են գանձեր, սակայն նա չի համաձայնվում: Աղջիկը ասում է, ով իր համար անշեջ հուրը բերի, նրա հետ էլ կամուսնանա: Բոլորը գնում են անշեջ հուրը բերելու, չեն գտնում: Աղջիկը երկար սպասում է, այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է:

Փորձիր պարզել՝  ինչ է բալլադը:

Բալլադը չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն է։

Այն քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s