Рубрика: Կենսաբանություն

Նախագծային աշխատանք

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել:

Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարեւոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: Սպիտակուցները օրգանիզմում չեն պահեստավորվում եւ սննդում սպիտակուցի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել իր ֆունկցիոնալ պրոտեինները։ Նույնը տեղի է ունենում նաեւ ցանկացած անփոխարինելի ամինաթթվի դեֆիցիտի դեպքում։ Օրական կարելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75 գրամ սպիտակուց, իսկ տղամարդկանց՝ 0.84 գրամ: Տարիքով մարդկանց, հղիների, սպորտսմենների եւ քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել:

spitakuc8-3

Օրական կարելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75 գրամ սպիտակուց, իսկ տղամարդկանց՝ 0.84 գրամ: Տարիքով մարդկանց, հղիների, սպորտսմենների եւ քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել:

Սպիտակուցներով հարուստ սննունդը փակում է ախորժակը, փոխում է նաեւ մարդու նյութափոխանակությունը: Երբ ածխաջրերը սահմանափակվում են, մարմինը սկսում է օգտագործել եւ վառել կուտակված ճարպը, որի հետեւանքով պակասում է կշիռը: Սպիտակուցները օրգանիզմին էներգիայի աղբյուր են, ապահովում են մկանների աճին, պաշտպանում իմունային համակարգը: Դրական են ազդում նաեւ նյարդային համակարգի վրա, իսկ անբավարարությունն ազդում է համարյա բոլոր օրգան-համակարգերի վրա: Սպիտակուցների հավելյալ քանակի դեպքում առաջանում են բարդություններ, որոնք կապված են ամինաթթուների ռեակցիոն բնույթի հետ։ Սպիտակուցային սննդի չարաշահման, ինչպես նաեւ չբալանսավորված սննդի դեպքում, երբ սպառված են լյարդի դետոքսիկացիոն հնարավորությունները, կարող են ի հայտ գալ ախտաբանական փոփոխություններ, աուտոինտոքսիկացիա, որն արտահայտվում է գլխացավերով, ճնշման տատանումներով, ախորժակի բացակայությամբ, ստամոքսի հյութազատության խանգարումներով եւ այլն։ Սպիտակուցի երկարատեւ հավելյալ քանակները ռիսկի գործոն են միզաքարային հիվանդության, ճարպակալման, պոդագրայի, ինչպես նաեւ B6, PP եւ A հիպովիտամինոզների զարգացման համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s